Լրահոս

Մարտ 14, 2016 15:10

Իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունը «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստահաղորդման վերաբերյալ

Իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունը «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստահաղորդման վերաբերյալ

2016թ. փետրվարի 19-ին «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հերթական ծրագրի («Դալարիկի Ժուժուն»[1]) հերոս Էդգարը հաղորդման ժամանակ հայտնել է, որ չի կարողանում աշխատանք գտնել, որովհետև նույնասեռական է, և այդպիսի վերաբերմունքն իր նկատմամբ ներկայացրել է որպես հասարակության կողմից դրսևորվող խտրականություն: Հաղորդման փորձագետ հյուրերից էր նաև փաստաբան Գարիկ Գալիկյանը: Ամբողջ հաղորդման ընթացքում Գալիկյանը բղավել է, հնչեցրել մարդու արժանապատվությունը ոտնահարող, ինչպես նաև ատելություն սերմանող խոսք: Մասնավորապես. «Ես միշտ, միշտ ու միշտ պայքարել եմ իրանց դեմ, պայքարում եմ ու պայքարելու եմ, երբ տեսնեմ տրորելու եմ, ոտնատակ եմ տալու նրանց և այո', նրանց (ի նկատի ունի նույնասեռական անձանց) պետք է վառել: Կարող եք իմ նկատմամբ քրեական գործ հարուցել, կարող եք հաղորդում տալ» և այլն: Ինչպես նաև հավելել է․ «Այո՛, իմացի՛ր, որ հալածում են ձեզ, ու ես միշտ հալածելու եմ քո նմաններին։ Ու այն, որ ընկերներդ ասում են, որ հոգեբանն ասել է վառել, դա հոգեբանը չի ասել, դա ես եմ ասել։ Սպառնալիք է, կարող եք հաղորդում տալ»։

Իսկ հաղորդման մեկ այլ հյուր՝ ռեժիսոր Սարգիս Միքայելյանը, իր խոսքում ասել է․ «Այն մարդը, ով քեզ աշխատանք կտա, դրա գլուխը մուրճով կջարդեմ։ Երևանի փողոցներում իմ երեխան է քայլում, իրեն հաճելի չէ, որ նա քո նման երևույթների հանդիպի»։

Սրանք ոչ միայն ատելության կոչեր են, այլ նաև իրենց մեջ պարունակում են անձի կյանքին և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիք, որն ինքնին պետք է ոստիկանության ուշադրության կենտրոնում լինի։

Մենք մտահոգված ենք նաև նրանով, որ հեռուստահաղորդման ընթացքում հնչեցված վիրավորանքներն արվել են փաստաբանի կողմից։ Համաձայն ՀՀ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի՝ փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեություն է և փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել իր հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը: Մինչդեռ փաստաբան Գարիկ Գալիկյանի վարքագիծը խոսում է այն մասին, որ նա ոչ միայն չի հարգում ՀՀ այն քաղաքացիներին, որոնք նույնասեռական են և այն մասնագետներին, որոնք ներգրավված են վերջիններիս իրավունքների պաշտպանության ոլորտում, այլ նաև անհարգալից վերաբերմունք է դրսևորում փաստաբանական ինստիտուտի նկատմամբ` արատավորելով փաստաբանի մասնագիտության համբավը մեր հասարակության մեջ:

Ելնելով վերոգրյալից` մենք, որպես ՀՀ-ում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ջատագովներ, դատապարտում ենք ՀՀ Փաստաբանների պալատի ներկայացուցչի վարքագիծը՝ ուղղված հաղորդման հերոսի, ԼԳԲՏ անձանց և ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց և կազմակերպությունների դեմ և պահանջում ենք.

  • ՀՀ ոստիկանությունից այս հայտարարությունն ընդունել որպես փաստաբան Գարիկ Գալիկյանի և ռեժիսոր Սարգիս Միքայելյանի կողմից կատարվածհանցագործության մասին հաղորդում՝ վերջիններիս կողմից հնչեցված արտահայտությունները համարելով սպառնալիք՝ ուղղված անձի կյանքի և առողջության դեմ։
  • ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ իրականացնել կարգապահական վարույթ՝ փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։
  • «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությունից ձեռնպահ մնալ ատելության կոչեր պարունակող և խտրականություն հրահրող հաղորդումներ հեռարձակելուց։

Կոչ ենք անում իրավապաշտպան գործունեություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններին դատապարտել ատելության խոսքի վերոնշյալ դրսևորումները՝ միանալով այս հայտարարությանը։

1. «Ագաթ» հատուկ կարիքով կանանց կենտրոն
2. Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
3. Իրական աշխարհ, իրական մարդիկ
4. Իրավունքի զարգացման կենտրոն
5. Կանանց ռեսուրսային կենտրոն
6. Համագործակցություն հանուն ժողովրդավարության
7. Հայաստանի հելսինկյան կոմիտե
8. Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
9. «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
10. Հասարակություն առանց բռնության
11. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
12. Մեդիալաբ
13. «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
14. Ունիսոն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Վրաստանում երեխայի աղմուկի պատճառով օտարերկրացին ոստիկանություն է զանգահարել

Վրաստանում երեխայի աղմուկի պատճառով օտարերկրացին ոստիկանություն է զանգահարել

Հոկտեմբեր 18, 2018 18:55 Այդ լուրը հիթ է դարձել սոցցանցերի վրացական տիրույթում:
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

Հոկտեմբեր 18, 2018 18:32 Ժամը 01.00-16:00-ն։
Հայաստանում ներդրվում է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգ

Հայաստանում ներդրվում է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգ

Հոկտեմբեր 18, 2018 18:22 Բալերը սպառած վարորդը որոշակի ժամկետով կզրկվի վարելու իրավունքից։
Ամերիկացի հայտնի լուսանկարիչը՝ Արա Գյուլերի մասին․ «Նա ուներ պոետի աչք»

Ամերիկացի հայտնի լուսանկարիչը՝ Արա Գյուլերի մասին․ «Նա ուներ պոետի աչք»

Հոկտեմբեր 18, 2018 18:01 «Կորցրեցինք աշխարհի ամենալավ լուսանկարիչներից մեկին»:
Նոր Նորքի շենքերից մեկի բակում օձ են բռնել

Նոր Նորքի շենքերից մեկի բակում օձ են բռնել

Հոկտեմբեր 18, 2018 17:26 Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Ավազակային հարձակում Արագածոտնում. հարուցվել է քրեական գործ

Ավազակային հարձակում Արագածոտնում. հարուցվել է քրեական գործ

Հոկտեմբեր 18, 2018 16:55 Հարձակվել են մոր և դստեր վրա, քաշքշել, ձեռքերով հարվածել նրանց:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հոկտեմբեր 18, 2018 16:22 Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պարոն Փաշինյան, ինչո՞ւ կրկնեցիք Սերժ Սարգսյանին. «Երկիր Ծիրանի» (տեսանյութ)

Պարոն Փաշինյան, ինչո՞ւ կրկնեցիք Սերժ Սարգսյանին. «Երկիր Ծիրանի» (տեսանյութ)

Հոկտեմբեր 18, 2018 15:41 Ո՞րն է Սերժ Սարգսյանի հանդեպ Ձեր վերաբերմունքի փոփոխության պատճառը:
Ադրբեջանում լրտեսության համար մեղադրվող օտարերկրացու են ձերբակալել

Ադրբեջանում լրտեսության համար մեղադրվող օտարերկրացու են ձերբակալել

Հոկտեմբեր 18, 2018 15:26 Ադրբեջանում սահմանը ապօրինի անցնելու ժամանակ ձերբակալվել է:
Արա Գյուլերի աճյունը տեղափոխվել է Ստամբուլի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի (տեսանյութ)

Արա Գյուլերի աճյունը տեղափոխվել է Ստամբուլի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի (տեսանյութ)

Հոկտեմբեր 18, 2018 15:08 Թուրքական լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսել են տեղափոխությունը։
Բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր կենդանիների

Բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր կենդանիների

Հոկտեմբեր 18, 2018 14:19 Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին:
«ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու առաջարկին պետք է պրագմատիկ մոտենալ»

«ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու առաջարկին պետք է պրագմատիկ մոտենալ»

Հոկտեմբեր 18, 2018 13:47 Խաչատուրովին հետ կանչելու քննարկումները շարունակվում են:
Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել

Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել

Հոկտեմբեր 18, 2018 12:36 «Ես կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով»։
Քաղաքացին ընկել է Նոր Հաճն համայնքի ջրատարը

Քաղաքացին ընկել է Նոր Հաճն համայնքի ջրատարը

Հոկտեմբեր 18, 2018 11:51 Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 
Հայիթիի նախագահի դեմ մահափորձ է կատարվել (տեսանյութ)

Հայիթիի նախագահի դեմ մահափորձ է կատարվել (տեսանյութ)

Հոկտեմբեր 18, 2018 10:38 Վիրավորվել են նախագահի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ։
ՀՀ կառավարության նիստը (տեսանյութ)

ՀՀ կառավարության նիստը (տեսանյութ)

Հոկտեմբեր 18, 2018 10:35 Օրակարգում 23 հարց կար, որից 21-ը՝ չզեկուցվող: