Լրահոս

19.05.2024 08:46


Գեղարքունիքում «Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և 19-ամյա ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքում «Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և 19-ամյա ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 12-ին հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սկզբնամասում՝ գերեզմանոցի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 22։30-ի սահմաններում Շահումյան փողոցի սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վարորդը «զույգ դաստակի և դեմքի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք» և վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ավետիք Պ․-ն «Դեմքի շրջանի, զույգ նախաբազկի դաստակի 2-րդ աստիճանի այրվածք» մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը