Տնտեսական

Մարտ 31, 2016 15:05

Հերթական ծանր փորձությունը Սևանա լճի համար. ՀԲՃ

Հերթական ծանր փորձությունը Սևանա լճի համար. ՀԲՃ

Մարդկային հիշողությունը, ցավոք, շատ կարճ է։ Անցյալ դարի կեսերին լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքները դեռևս չբուժած՝ Սևանն այսօր կանգնած է հերթական ծանր փորձության առաջ․ ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի էկոլոգիական վտանգավոր հետևանքներն ուղղակի անկանխատեսելի ու անկառավարելի են։

Հիշեցնենք, որ այս ծրագրով նախատեսվում է Սևանա լճում մինչև 2024 թվականը 50 000 տոննա էնդեմիկ ձկնատեսակների արտադրության կազմակերպում և ամբողջական արտադրական շղթայի զարգացում։ Ձկան արտադրության և իրացման գործընթացները ներառելու են չորս փուլեր՝ մանրաձկան արտադրություն, ցանցավանդակային տնտեսություններում ձկան բուծում, ձկան վերամշակում, ձկան արտահանում և իրացում։

Չնայած նրան, որ ծրագրում նշված են տարբեր միջոցառումների և ֆինանսական հատկացումների մասին՝ ուղղված Սևանի իշխանի պաշարների վերականգմանը, այնուամենայնիվ, սա ընդամենը մի հերթական բիզնես նախաձեռնություն է։ Ակնհայտ է, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը ոչնչացման եզրին հասցնելուց հետո մեր «վայ» կառավարիչները նոր տարբերակ պիտի գտնեին ձկնաբուծական գործունեությունը շարունակելու և ընդլայնելու համար։

Իսկ թե ինչ փոփոխություններ են կարող լինել Սևանի ջրի որակի հետ տարեկան 50 000 տոննա ձուկ աճեցնելու և նույնքան արհեստական կերի օգտագործման արդյունքում, կարելի է հասկանալ մի քանի թվերի ուսումնասիրության արդյունքում։

Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության մեջ նշված են որոշ միջազգային փորձագիտական տվյալներ, որոնց համաձայն՝ արտադրված ձկան ամեն տոննայի դիմաց միջավայր է արտանետվում 132 կգ ազոտ և 25 կգ ֆոսֆոր։ Այսինքն՝ նախագծային հզորությանը հասնելու դեպքում մենք ունենալու ենք տարեկան մոտ 6600 տոննա ազոտի և 1250 տոննա ֆոսֆորի արտանետում Սևանա լիճ։

Չկան հստակ պատասխաններ այն հարցերին, թե ինչ հետևանքներ կունենան այդ արտանետումները, իրականում հնարավո՞ր է արդյոք դրանք նվազեցնել, ու ինչ ծավալներով։ Սակայն մենք հավաստի տեղեկություն ունենք, որ Սևանի ջրի որակը կտրուկ վատացել էր Շորժա գյուղին հարող տարածքում դեռևս 2012 թվականի օգոստոսից իրականացված ցանցավանդակային ձկնաբուծության փորձնական փուլի ընթացքում՝ ընդամենը 50 տոննա ձկան արտադրության արդյունքում։ Այդ փաստը հաստատվել է նաև այդ պիլոտային ծրագիրը իրականացնող կազմակերպության տնօրենի հետ մասնագետների հանդիպման ժամանակ, որին ներկա եմ եղել նաև անձամբ ես։

Մնում է միայն պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե իրականություն դառնա այս վտանգավոր ծրագիրն ու մանրաձուկը տրամադրվի տարբեր անհատ գործարարների, որոնք էլ 12 ցանցավանդակային տնտեսություններում սկսեն արհեստական կերով աճեցնել տարեկան 50 000 տոննա ապրանքային ձուկ։ Ինչքան էլ փորձեն մեզ բոլորիս համոզել, թե լուրջ վերահսկողություն կիրականացվի և խնդիրներ առաջանալու դեպքում ծրագիրն անմիջապես կդադարեցվի, հայաստանյան իրականության բոլոր նրբությունները հաշվի առնելով՝ ուղղակի անհնար է հավատալ և վստահել այդ պնդումներին։

Իհարկե, այս ծրագրում կան նաև այլ լուրջ էկոլոգիական վտանգներ (ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում ու փոխանցում ձկների վայրի հանրույթ, ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական և քիմիական աղտոտում, գենետիկորեն տարբերվող ձկնատեսակների փախուստ ցանցավանդակներից և նրանց խաչասերում վայրի ձկների հետ, տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում, ցանցավանդակների բուսաճ, տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ և այլն), սակայն միայն Սևանի ջրի որակին սպառնացող վտանգների մասին վերոնշյալ հանգամանքները լիովին բավական են այս ծրագիրը հակաէկոլոգիական և հակաբնապահպանական գնահատականի արժանացնելու համար։

Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը

Երևան-Արմավիր երթուղու վարորդները դարձյալ գործադուլ են անում

Երևան-Արմավիր երթուղու վարորդները դարձյալ գործադուլ են անում

Հունիս 26, 2019 18:00 Պահանջելով կարգավորել ուղևորափոխադրումների պայմանները։
«Լիդիան Արմենիան» նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

«Լիդիան Արմենիան» նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

Հունիս 26, 2019 13:05 Պահանջում է հողատարածքներ կատարված ներխուժումը վերացնել։
«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:00 «Հարկային օրենսգրքի փոփոխությունները տնտեսությունում մեծացնում է սոցիալական լարվածությունը»։
Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Հունիս 20, 2019 15:00 Հաջորդ տարվանից գործելու է ՀՀ բոլոր դպրոցների համար։
Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:40 Հարկային միջոցներով վարկերը մարել։
Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Հունիս 19, 2019 15:00 ԿԲ-ն կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը:
Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Հունիս 14, 2019 20:32 Պաղպաղակներն արտադրում են կաթնայուղի փոխարինիչով։
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հունիս 14, 2019 13:48 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Հունիս 13, 2019 11:12 Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ։
Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հունիս 12, 2019 11:15 ՔԿ–ն ստացել է եզրակացությունը:
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

Հունիս 12, 2019 11:10 Համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունիս 11, 2019 16:45 Էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11, 2019 12:15 Աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հունիս 05, 2019 16:45 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Հունիս 05, 2019 14:00 Այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հունիս 04, 2019 15:45 Չի պահպանել գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Հունիս 04, 2019 13:15 Ո՞րն է պատճառը, և ի՞նչ են պատրաստվում անել։
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Հունիս 03, 2019 16:10 Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են։