Տնտեսական

10.04.2024 09:35


250 մլն դրամ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ին. «Ժողովուրդ»

250 մլն դրամ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականից հետո արդեն կոռուպցիոն հնարամտություններով հայտնի իշխանությունը կարծես կարգախոս է որդեգրել՝ ունենալ հնարավորինս շատ ՊՈԱԿ-ներ՝ Պետական ոչ առևտրային կազմակերպություններ։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ՊՈԱԿ-ների շարան ստեղծած իշխանությունը չի հապաղել և 2021 թվականին շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ մի ՊՈԱԿ է հիմնել։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնվել է Ռոմանոս Պետրոսյանի նախարարության օրոք։ Այն ժամանակ նախկին նախարարի օրոք ասվում էր. «Այն, ինչ այսօր կա, չի բավարարում տնտեսվարողների արդի պահանջներին և բնապահպանությամբ իրապես մտահոգ շրջանակներն։ ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված»։

Գուցե դարձել է նոր ու հզոր կարողություններով օժտված կառույց, սակայն հարց է, թե ո՞վ է տեղյակ այս կառույցի մասին։ 2024 թվականի հունվարի 18-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը դրամաշնորհ է ստացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, որը կազմել է 250 մլն 950 հազար դրամ։

ՊՈԱԿ-ի ղեկավարը Խաչիկ Մարտիրոսյանն է։ Կառույցի նպատակը, ըստ պայմանագրի, սահմանված է՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, և փորձաքննական եզրակացության նախագիծը ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարի հաստատմանը։ Մարտիրոսյանը, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով, 2018 թվականին Կոմիտեի «Աբովյան» սպասարկման գրասենյակի պետ է նշանակվել։ Աշխատանքային գործունեությունն սկսել է անշարժ գույքի՝ կադաստրի համակարգում՝ 2007 թվականից: Աշխատել է Կոմիտեի կադաստրային գնահատման, այնուհետև վերահսկողության բաժնում:

Երևանում, ծառերի սպանդին զուգահեռ, ոչ մի անգամ այս կառույցը չդրսևորեց իր գոյության արդարացումը։ Մեկ անգամ ՀՀ բնապահպանական խնդիրների վերաբերյալ փորձաքննություն և փորձաքննական եզրակացություն չներկայացրեց»:

Այս խորագրի վերջին նյութերը