Խմբագրական

Ապրիլ 14, 2016 21:45

Հայաստանի կեղծ և իրական օրակարգերը

Հայաստանի կեղծ և իրական օրակարգերը

Նախքան «նամակիս» բուն բովանդակությանն անցնելն ուզում եմ հիշեցնել, որ համաձայն ՀՀ մայր օրենքի՝ արտաքին քաղաքականությունն իրականացնում է նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը, ով նաև երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է և անվտանգության երաշխավորը։ Սա պետք է ի գիտություն ընդունել այս կամ այն գործչին թիրախավորելիս (երբեմն անկեղծ, իսկ որպես կանոն՝ ներիշխանական խարդավանքներով պայմանավորված)։

Հիմա՝ ըստ էության։

Հետապրիլյան Հայաստան

Հայաստանը փոխվել է։

Չորսօրյա պատերազմը փոխել է բոլորիս։ Կան մարդիկ և կազմակերպություններ, որոնք մնացել են հին Հայաստանում։ Մեծ մասը անցում է կատարել դեպի փոխված Հայաստան, բայց դեռ չի գտել իր տեղն ու դերը փոխված Հայաստանում։ Փոխված Հայաստանն էլ դեռ չունի իր նոր հայեցակարգը։

Մեկ բան, սակայն, բոլորը գիտակցում են՝ Ղարաբաղի հարցն անմիջապես առնչվում է ՀՀ անվտանգությանը, և կարող է դառնալ մեծ բեկման գրավականը։

Չկա առանձին վերցրած Ղարաբաղի հարց, որը կարելի է բանակցությունների միջոցով այսօր լուծել ու լավ ապրել։

Ղարաբաղյան հակամարտությունը, դուր է գալիս դա մեզ թե դուր չի գալիս, տեսանելի ապագայում հնարավոր չէ լուծել բանակցային սեղանի շուրջ։ Բանակցություններն, անշո՛ւշտ, պետք են, որպեսզի սահմանի վրա խաղաղ լինի, բայց պատրանքներ պետք չէ ունենալ, թե կա լուծում, և ընդամենը ճկուն ձևակերպման կարողությունն է պակասում։

Հասկանալի է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով և փոխզիջմամբ, սակայն այսօր ու վաղը չի երևում փոխզիջման այն սահմանագիծը, որը կբավարարի և՛ Հայաստանին, և՛ Ղարաբաղին, և՛ Ադրբեջանին։ Միջազգային հարթության մեջ էլ ուժերի հաշվեկշիռն այնպիսին չէ, որ որևէ գերտերություն կարողանա հակամարտող կողմերին իր ուզած ձևով հաշտություն պարտադրել։

Այն, ինչ պահանջում է Ադրբեջանը, և այն, ինչին կարող են, ինչ–ինչ հաշվարկներից ելնելով, պատրաստ լինել Հայաստանն ու Ղարաբաղը, խոր հակասության մեջ են։

Եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ Հայաստանն ու Ղարաբաղը համաձայնում են հանձնել ազատագրված տարածքները, պահել Լաչինի միջանցքն ու դրա դիմաց ստանալ Ղարաբաղի անկախության ճանաչում Ադրբեջանի ու միջազգային հանրության կողմից, ապա, միևնույն է, գործնականում Ադրբեջանը դրան չի համաձայնի։ Չի համաձայնի, քանզի դեռ կարծում է, որ նավթադոլարներով և ուժով կարող է ստանալ ամբողջը ու ընդհանրապես, Թուրքիայի հետ համատեղ, վերացնել հայկական զույգ պետությունները։

Հայաստանում, Ղարաբաղում և Ադրբեջանում չկան քաղաքական գործիչներ, ովքեր անգամ մեծ ցանկության դեպքում կարող են կյանքի կոչել 1994–ից հետո շրջանառության մեջ գտնվող խաղաղ համաձայնագրի որևէ տարբերակ։ Բոլոր տեղերում էլ հզոր հանրային ու քաղաքական դիմադրություն կլինի, և ոչինչ չի ստացվի։

Լինենք անկեղծ՝ երբ հիմա խոսվում է փոխզիջման միջոցով հակամարտության կարգավորման մասին, դա փաստացի հայկական կողմի միակողմանի զիջում է ենթադրում, քանզի չի երևում Ադրբեջանի փոխզիջումը։ Ընդ որում՝ մեր կողմից արված զիջումները ոչ թե կտանեն դեպի խաղաղություն, այլ կմեծացնեն լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Ադրբեջանում հայատյացության հիմքի վրա է ազգ ձևավորվում։ Մենք գործ ունենք ֆաշիստական ռեժիմի հետ։ Իսկ նման ռեժիմները միայն ուժի լեզուն են հասկանում։ Հիմա նրանք ևս մեկ անգամ տեսան, որ ուժի դիմելու դեպքում հանդիպելու են հայ ժողովրդի միասնական դիմադրությանը և պատասխան հարված են ստանալու։

Բաքվում դասեր քաղեցի՞ն չորսօրյա պատերազմից։ Իհա՛րկե, քաղեցին։ Դիտարկումները ցույց են տալիս, որ թշնամին պատրաստվում է ավելի մեծ հարձակման, բայց ոչ հիմա, այլ մի «X» ժամանակ անց։ Ու մեզանից է կախված, թե Ալիևն ինչ որոշում կկայացնի։

Ոչ մի միջազգային հանրություն, ՀԱՊԿ, ՆԱՏՕ կամ այլ նման սուբյեկտներ մեր փոխարեն մեր անվտանգությունը չեն ապահովելու և, միևնույն ժամանակ, Ադրբեջանին հարձակվելու «դաբրո» չեն տալու կամ չեն ստիպելու Ադրբեջանին չհարձակվել։ Հարցերն այստեղ են լուծվում։ Սա ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունն է։

Ի՞նչ կանենք մենք թիկունքում, ինչպիսի՞ փոփոխություններ կիրականացնենք, որպեսզի զսպենք Ադրբեջանի ախորժակը ու ստիպենք նրան երկար մտածել հարձակվելուց առաջ. սա՛ է խնդիրը։ Մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր նոր բախման ժամանակ այնպիսի հակահարված տալուն, որ ադրբեջանական պետությունը ստանա նոր 1994 թիվ և կրկին խաղաղություն մուրա։

Բոլոր այն խոսակցությունները, թե կարելի է հիմա գնալ հակամարտության բանակցային կարգավորման, առնվազն դիլետանտության դրսևորումներ են։

Հայաստանի կեղծ օրակարգը

Եթե հայտարարվում է, որ եկեք ներազգային համախմբում ապահովենք ու սատարենք Սերժ Սարգսյանին, որպեսզի նա կարողանա ուժեղ զգալ իրեն բանակցությունների ժամանակ, ապա գործ ունենք երկու տարբերակի հետ՝

1.Եթե Սարգսյանի շուրջ համախմբման կոչ անողներն անկեղծորեն համոզված են, որ մոտ ժամանակներս տեղի են ունենալու Ղարաբաղի խնդրի շուրջ ամբողջական բանակցություններ, շատ արագ ստորագրվելու է համաձայնագիր (ենթադրաբար, միջազգային ճնշման արդյունքում), հետևաբար պետք է ներքին հարցերը մի կողմ թողնել ու սատարել Սերժ Սարգսյանին, որպեսզի նա հնարավորինս քիչ զիջի (շուտափույթ լուծման կողմնակիցները չեն էլ թաքցնում, որ խոսքը միայն հայկական կողմի զիջումների մասին է՝ «Բա որ ես ձեզ ասում էի» թեմայով), ապա դա մոլորություն է։

Նկատենք, որ այս սցենարին անկեղծ հավատացողները տեղ չունեն փոխված և իր նոր բովանդակությունը ստացող Հայաստանի քաղաքական դաշտում, քանզի քաղաքականապես անմեղսունակներն իրավունք չունեն քաղաքական հայտ ներկայացնել և հանրային ընդունելության արժանանալ։

Այսպիսի թեժ մարտերից ու կողմերի կրած ծանր կորուստներից հետո կարծել, որ բանակցությունների միջոցով հնարավոր է շատ արագ հասնել Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի միջև համապարփակ համաձայնագրի կնքմանը, նշանակում է ոչինչ չհասկանալ միջազգային հարաբերություններից, քաղաքականությունից, անվտանգությունից ու հոգեբանությունից։

2.Եթե Սերժ Սարգսյանին բանակցությունների հարցում սատարելու կոչ անողները շատ լավ հասկանում են, որ մոտ ապագայում և ընդհանրապես առաջիկա տարիների ընթացքում համաձայնագրի կնքումն իրատեսական չէ, բայց, այդուհանդերձ, ՀՀԿ ղեկավարի շուրջ «ընդդիմադիր» դիրքերից համախմբման կոչ են անում, ապա դա արդեն քաղաքական կոմերցիայի ոլորտից է և բացարձակապես կապ չունի «հայրենասիրություն» հասկացության հետ։

Չի՛ կարելի մասնավոր շահը փաթեթավորել հայրենասիրական ձևակերպումներով ու «մեյդան» դուրս գալ, այն էլ՝ ջահել երեխաների դիակների վրա առևտուր անելու զզվելի տարբերակով։

«Սատարենք Սերժ Սարգսյանին բանակցությունների ժամանակ, որպեսզի նա քիչ զիջի» բանաձևը Հայաստանի կեղծ օրակարգի մաս է կազմում, և, բնականաբար, կեղծ օրակարգի շուրջ համախմբման կոչերն անընդունելի են։

Հայաստանի իրական օրակարգը

Մեր պետական շահերից ելնելով՝ հարկավոր է իշխանություններին ճնշել, որպեսզի նրանք կարողանան ընթացիկ կառավարման մեջ նվազեցնել ձախողումների չափաբաժինն ինչպես դրսում, այնպես էլ ներսում։ Ավելին ակնկալելը, ցավոք, հնարավոր չէ։

Պետք է ճնշել իշխանություններին, որպեսզի նրանք զիջումների գնան հանրությանը։ Ինչքան շատ ճնշենք, այնքան շատ կզիջեն։ Այլապես սրանք սեփական կամքով հանրությանն ընդառաջ գնացողը չեն։

Հայաստանը Ղարաբաղի հարցով հիմա պետք է բանակցի հանուն բանակցությունների և հանուն կրակի դադարեցման, բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է սկսենք ներքին կյանքում հսկայական փոփոխությունների իրականացման գործը։

Այդ փոփոխությունները մեզ կօգնեն ունենալ արդար Հայաստան, որի պայմաններում կապահովվի մեր անվտանգությունը։

Նոր ուժ է պետք։ Խոսքս առանձին վերցրած նոր կուսակցության մասին չէ։ Խոսքս հին Հայաստանից դեպի փոխված Հայաստան անցում կատարողների բանակի ձևավորման մասին է։ Այդ բանակում պետք է լինեն փոփոխությունների սուր պահանջ զգացող հանրային լայն շերտերը, քաղաքական բոլոր ուժերի առողջ հատվածները, քաղաքացիական արժեքների իրական կրող խմբերը, անհատները։

Մենք պետք է հաղթենք թիկունքում, իսկ դրա համար Ադրբեջանի փտած և հետադիմական կառավարման համակարգին ու նավթային ասեղի վրա նստած տնտեսությանը պետք է հակադրենք արևմտյան ստանդարտներով պետական կառավարման համակարգը, արդիականացված բանակը, ժողովրդավարական քաղաքական հարաբերությունները, ազատ ու մրցակցային տնտեսական խաղի կանոնները, մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմները, ՀՀ քաղաքացու սոցիալական պաշտպանվածությունը և նրա արժանապատիվ կյանքի ապահովումը։ Սա՛ է Հայաստանի իրական օրակարգը։

Եթե հայ զինվորն անձնուրացաբար կռվում է հին Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար, ապա պատկերացնել կարելի է, թե ինչեր կանի, եթե թիկունքում ունենա արդար Հայաստան։

Արդար Հայաստանում կունենանք ապրելու և արարելու հնարավորություն, այլ ոչ թե հերոսաբար զոհվելու պատրաստակամություն ունեցող զինվոր։

«Առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը» տիպի մտածողության կրողները քաղաքական մարգինալներ են և պետք է տեղ չունենան փոխված Հայաստանում։ Այսպիսի մտածողության կրողները թող իրար հետ համաձայնության գան հին Հայաստանում, բայց պետք է լավ իմանան, որ «իզգոյի» կարգավիճակ են ունենալու փոխված Հայաստանում, որքան էլ որ ժամանակավոր կոմերցիոն հաջողության արդյունքում հիմա ոգևորվեն։

Ասել, որ, միևնույն է, պետք է զիջումների գնալ, քանզի հնարավոր չէ դիմադրել ադրբեջանական ճնշումներին, նույնն է, թե նոր ծնված երեխային տիրություն չանես այն «մարգարեական» կանխատեսմամբ, որ, միևնույն է, երբ նա մեծանա օրերից մի օր մահանալու է։

Պետությունները երեխայի պես են ծնվում։ Սկզբում անպաշտպան են և օգնության կարիք են զգում։ Սակայն ի տարբերություն մարդու՝ պետություններն ապրում են ոչ թե տարիներ ու տասնամյակներ, այլ հարյուրամյակներ ու հազարամյակներ։

Պետությունները նաև վերակենդանանալու հատկություն ունեն։ Մենք 1918–ին վերակենդանացրեցինք Հայաստանը, բայց լավ չխնամեցինք, ու այն երկու տարվա կյանք ունեցավ։

Նորանկախ Հայաստանը 25 տարեկան է։ Ու միայն մեզանից է կախված, թե ինչքան այն կապրի, ինչ տարածքով և ինչ քանակի բնակչությամբ։ Եվ ուրեմն, բայղուշությունն ու «մարգարեությունը» չպետք է լինեն քաղաքական առաջնորդների հիմնական հատկանիշները։ Բայղուշությունն ու «մարգարեությունն» ընդհանրապես չեն կարող քաղաքական մտածողության մաս կազմել։

Ղարաբաղի խնդիրը մեծ բեռ է, բայց նաև՝ հնարավորություն։ Հնարավորություն՝ ստեղծելու այնպիսի պետություն, որի մասին նշեցի վերևում։ Ահա այդպիսի՛ պետություն ստեղծելու շուրջ է հարկավոր մեծ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: