Խմբագրական

Ապրիլ 25, 2016 00:10

Չորսօրյա պատերազմի ռազմական դասերը և եզրակացությունները

Չորսօրյա պատերազմի ռազմական դասերը և եզրակացությունները

Ապրիլին սկիզբ առած պատերազմը չի ավարտվել: Մենք հիմա մինչապրիլյան կիսահրադադարային ռեժիմի և մաշեցնող բախումների մեջ ենք, բայց այն տարբերությամբ, որ չորսօրյա պատերազմի ժամանակ ահագին մարդկային կյանքեր կորցրեցինք շատ կարճ ժամանակահատվածում, ինչպես նաև որոշ կարևոր դիրքեր հանձնեցինք Ղարաբաղի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներում: Ասել է թե՝ ստատուս քվոն փոխվել է ի վնաս մեզ:

Եթե մինչև ապրիլի 2-ը մենք, օրինակ, Թալիշին կից բլրակի վրայից վերահսկողության տակ էինք պահում հարակից ադրբեջանական բնակավայրերը, ապա հիմա հակառակ պատկերն է: Բլրակն անցել է ադրբեջանցիների ձեռքը, և «պրյամոյ նավոդկայի» տակ է հայտնվել Թալիշը: Դա է պատճառը, որ գրեթե ամեն օր խնդիրներ ենք ունենում այդտեղ:

Պատերազմի օրերին ժամանակակից տեխնիկայով մինչև ատամները զինված և վարձկաններով համալրված թշնամուն մերոնք մի կերպ կարողացան պահել, ապա հետ շպրտել ու անցնել հակահարձակման (ցավոք, հակահարձակումը ոչ բոլոր հատվածներում հաջողվեց): Ինչպես հայտնի է, դա արվեց շատ ծանր գնով:

Հիմա պետք է վերլուծություններ անել, որպեսզի ճիշտ ախտորոշում դրվի, ճիշտ հետևություններ արվեն, և ճիշտ բուժում նշանակվի: Իսկ այն հարցում, որ մեր պաշտպանական համակարգը լուրջ բուժման կարիք ունի, երկրորդ կարծիք լինել չի կարող: Քանի՞ կյանք խլի մեզանից թշնամին, որ վերջապես խելքի գանք ու վեր կանգնենք աթոռային խնդիրներից:

Ինչ անել և ինչպես անել

Չորսօրյա պատերազմի հետ կապված բաց տեղեկատվությունը, մեր զինվորականների մահվան կամ վիրավորվելու պատճառների ուսումնասիրությունը և հակառակորդի մարտավարության վերլուծությունը ցույց են տալիս, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք հետևյալ ուղղություններով՝

Ա. Սելավի դեմ անձրևանոց է պետք

Չորսօրյա պատերազմի ժամանակ մերոնց գլխին, պատկերավոր ասած, կրակ է թափվել: Անօդաչու «կամիկաձեները», արկերն ու հրթիռներն ամենամեծ վնասն են հասցրել և բազմաթիվ կյանքեր խլել: Դա նշանակում է, որ մեր օդը փակ չէ, պաշտպանված չէ: Ասել է թե՝ երկաթյա «անձրևանոց» ունենալը հիմա կենաց-մահու հարց է դառնում:

Խոսքը տվյալ դեպքում C-300-ի կամ C-400-ի կիրառման մասին չէ: Կան շատ ավելի մոբիլ ու ապրիլի 2-ից 5-ն արձանագրված հարձակումներից պաշտպանվելու արդյունավետ միջոցներ (այս ամենի մասին վաղուց է զգուշացվել, և ներկայացվել զինատեսակների ցանկ):

Անպաշտպան օդի պայմաններում զինվորի ոգին ոչինչ չի կարող անել: Անգամ տանկը չի փրկի: Ավելին՝ տանկերդ իզուր տեղը կկորցնես ու ոչնչի չես հասնի:

Այսպես կոչված բաց երկնքի դեպքում գետնի վրա կռիվ մտնելը նույնն է, թե հորդառատ անձրևի ժամանակ մարդուն փողոց ուղարկես առանց անձրևանոց և հույս դնես այն բանի վրա, որ նրա ոգին բարձր է, հետևաբար նա չի թրջվի: Առանց անձրևանոց սելավի տակ քայլելով՝ մինչև վերջ կթրջվես ու կհիվանդանաս:

Ոգին, ինչպես հասկանում եք, չի կարելի կռվի ժամանակ մետաղին դեմ տալ: Ոգին այլ տեղերում կարող է դրսևորվել:

Ռազմական բախման ժամանակ սելավը դրսևորվում է արկերի ու նմանատիպ այլ բաների տեսքով: «Անձրևանոցի» բացակայությունն այս դեպքում մարդկային կյանքեր է խլում:

Եզրակացությունն ակնհայտ է՝ հորդառատ անձրևի դեմ անձրևանոց է պետք, այսինքն՝ պետք են համապատասխան զինատեսակներ, որոնք ապահով կդարձնեն զինվորի գլխավերևը՝ «փակելով» երկինքը:

Ռազմական «անձրևանոցի» պարագայում երկնքից եկող կրակի մասին կարելի է մոռանալ՝ փրկելով մարդկային կյանքեր և թույլ չտալով հակառակորդին հասնել դիրքային առավելության:

Իսկ թե ինչպիսի ռազմական տեխնիկա է պետք օդը փակելու համար, և ինչպիսի մարտավարություն է պետք ընտրել, ասվել է երեք տարի առաջ: Հիմա էլ ուշ չէ, գոնե կարելի է սեփական սխալների վրա սովորել և համապատասխան գործողություններ անել, այլ ոչ թե կրկին մեր զինվորների կյանքի գնով հուսահատ կռիվ տալ: Ադրբեջանը, միևնույն է, կրկին դիմելու է ռազմական գործողությունների, և ուրեմն, պետք է նրան դիմավորել ու ճանապարհել շատ հեռու:

Բ. Օձին իր բնում պետք է խեղդել

Չորսօրյա պատերազմի օրերին բոլորիս շուրթերին էին թշնամու կիրառած հեռահար հրետանային համակարգերի անունները՝ «Սոլնցեպեկ», «Գրադ», «Սմերչ», «Տօս» և այլն: Այս միավորներից մեզ ահագին վնաս տվեցին:

Եզրակացություն մեկն է՝ պետք է ունենալ այնպիսի զինտեխնիկա, որը շարքից կհանի հակառակորդի հրետանին մինչև դրա գործի անցնելը: Այդպիսով հայկական բանակը հակառակորդին կզրկի պատերազմի աստված համարվող հրետանուց դեռ բուն մարտը չսկսած:

Ժողովրդական լեզվով ասած՝ օձին իր բնի մեջ պետք է խեղդել, այլ ոչ թե թույլ տալ, որ գլուխ բարձրացնի ու կծի: Օձի թույնի դեմ չի կարելի ոգի դեմ տալ:

Իսկ թե ինչպիսի ռազմական տեխնիկա է պետք «օձին» սատկացնելու կամ էլ փախուստի մատնելու համար, և ինչպիսի նախնական քայլեր է պետք իրականացնել, ասվել է երեք տարի առաջ:

Գ. Թշնամու «ամպոտ» ոտքերը պետք է մտցնել հողի մեջ

Երբ հակառակորդի օդային հարձակումներից պաշտպանվում ես «անձրևանոցով» և կարողանում շարքից հանել նրա հրետանին, ստիպում ես նրան իջնել գետնի վրա: Ահա այստեղ է, որ մեզ համապատասխան զինատեսակ է պետք, որպեսզի շփման գծից հեռացնես նրանց դիպուկահարներին, դիվերսիոն խմբերին ու լռեցնես նրանցյս մեթոդի կիրառմամբ կպահպանես առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորների կյանքը), ինչպես նաև թշնամուն պարտադրես հույսը դնել հետևակի վրա (եթե, իհարկե, թշնամին ռիսկ անի իր օդային անհաջողությունից ու հրետանու կործանումից հետո անցնել գրոհի):

Հակառակորդի հետևակի առաջխաղացման դեմ արդյունավետ մարտավարություն կա: Այդ մարտավարության կիրառման ժամանակ իրոք պետք կգա մեր զինվորի ոգին, բայց ոչ թե զոհվելու, այլ թշնամուն հաղթելու համար (բանը չպետք է հասնի մերձամարտին ու բահով կռիվ անելուն): Թե ինչքան ազերի կկոտորվի այդ դեպքում, դժվար չէ պատկերացնել:

Ինչպես որ նախորդ պատերազմի ժամանակ հնարավոր եղավ ճիշտ մարտավարության օգնությամբ փոքր քանակով ու գրեթե առանց զոհերի մեծ տարածքներ ազատագրել, այնպես էլ 21-րդ դարի տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն կտա նույնն անել՝ ռազմական գործողությունները տեղափոխելով հակառակորդի տարածք:

. . .

Եթե այս երեք խումբ գործողություններն արվեն, ապա պետք չի լինի փորձության ենթարկել մեր զինվորի ոգին ու կյանքը: Հիմա 21-րդ դարն է, և այլ ոճի պատերազմ է մղվում: Պետք է մոռանալ 90-ականների մարտավարության մասին: Այն ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ մոտեցում կա (առաջարկներն արվել են երեք տարի առաջ): Հակառակորդը համապատասխան հետևություններ արել է և օգտվելով նավթադոլարներից՝ արդիականացրել իր բանակը: Մենք հիմա պետք է մեր «չաշխատած ամառների» փոխարեն արագ քայլեր անենք, որպեսզի մենք ոչ թե է՛լ ավելի մեծ ավերածություններ ունենանք, այլ կարողանանք հաղթել:

Մի խոսքով, պետք է մեր զինվորականների կյանքը պահպանել և Ադրբեջանին խաղաղություն պարտադրել: Բանակի արդիականացումն ու սպառազինությունների թարմացումն այժմ անհետաձգելի լուծում պահանջող հարցեր են: Ոչինչ չանելը կամ դանդաղկոտությունը հավասարազոր են պետական դավաճանության:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: