Լրահոս

06.05.2016 10:30


Կորել է քաղաքացի (թարմացված)

Կորել է քաղաքացի (թարմացված)

Մայիսի 5-ին՝ ժամը 09.37-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Գ. Պ.-ի որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 10.25-ի դրությամբ՝ փրկարարները Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 21-րդ կմ-ից Դեբեդ գետի երկայնքով որոնողափրկարարական աշխատանքները վերսկսել են:

Եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 19.19-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: Աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության Ալավերդու բաժնի 14 աշխատակից, ինչպես նաև 15 քաղաքացի:

***

Մայիսի 4-ին՝ ժամը 12.18-ին, տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Գ. Պ.-ը ս. թ. մայիսի 2-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել: Վերջին անգամ քաղաքացի Պ.-ին տեսել են մայիսի 3-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում Շնող գյուղի մոտակայքում. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 21-րդ կմ-ից սկսել են որոնողափրկարարական աշխատանքները:

Վատ եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 18.30-ին Գ. Պ.-ի որոնողափրկարարական աշխատանքները դադարացվել են:

Այս խորագրի վերջին նյութերը