Լրահոս

08.05.2024 20:47


Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի

Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի

Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին լեդ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ը նշված ճանապարհահատվածը փակ կլինի, իսկ 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինի հակառակ ուղղությունը՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նշված ժամերին ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների աշխատանքը կկազմակերպվի համապատասխանաբար՝ Մաշտոցի պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով, և «Հաղթանակ» կամուրջ – Արգիշտիի – Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներ – Մաշտոցի պողոտա ուղեգծով:

Այս խորագրի վերջին նյութերը