Լրահոս

06.05.2016 13:24


Պերմյակովը չի հիշել, թե քանի անգամ է կրակել

Պերմյակովը չի հիշել, թե քանի անգամ է կրակել

Ավետիսյանների սպանության գործով հերթական դատական նիստում դատախազ Գեւորգ Գեւորգյանը հրապարակել է գործում առկա քննչական փորձարկի արդյունքները, որը նկարագրում է ամբաստանյալ Վալերի Պերմյակովի դասալքության հանգամանքը, Գյումրիի փողոցներում նրա շրջագայությունը, Ավետիսյանների սպանությունը։

Ըստ փորձարկի՝ Պերմյակովը չի հիշել, թե քանի անգամ է կրակել։

«Սեղմել եմ, հետո թողել»,- ասել է նա։ Ինքնաձիգը չի վերալիցքավորել։ Երբ խցանվել է, սվին դանակով ծակել է լացող երեխային։

Ավետսիյաններին սպանելուց հետո Պերմյակովը փոխել է հագուստը, վերցրել բջջային հեռախոսները. ինքնաձիգը թողել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը