Աշխարհ

26.08.2016 12:20


Ասանժը Քլինթոնի նախընտրական արշավը «հակառուսական հիստերիա» է անվանել

Ասանժը Քլինթոնի նախընտրական արշավը «հակառուսական հիստերիա» է անվանել

«WikiLeaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը քննադատել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավը՝ անվանելով այն «հակառուսական հիստերիա»։

«Քլինթոնն իր արշավի ժամանակ մեղադրում է բոլորին՝ որպես ռուսական լրտեսների։ Դա շատ է անհանգստացնում»,–«Fox News»–ի հետ հարցազրույցում ասել է Ասանժը։

«WikiLeaks»–ի հիմնադիրը հավելել է, որ Թրամփը նույնպես ընտրարշավի ընթացքում սխալներ է թույլ տալիս, սակայն նրան ռուսական լրտես անվանել սխալ է։ Նման հայտարարություն էր արել հուլիսին Քլինթոնի շտաբը՝ նշելով, որ Թրամփին, իբր, օգնում են ռուս ցանցահենները, որոնց կասկածում են Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու մեջ։

Հիշեցնենք՝ նախօրեին Ասանժը հայտարարել էր, որ շուտով «WikiLeaks»–ը նոր տվյալներ կհրապարակի Քլինթոնի նախընտրական արշավի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը