Լրահոս

01.10.2016 13:21


«Mitsubishi Grandis»–ն գլորվել է ձորը՝ մոտ 30 մետր

«Mitsubishi Grandis»–ն գլորվել է ձորը՝ մոտ 30 մետր

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.44-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Աշոտավան հատվածի 5-րդ կմ-ին «Mitsubishi Grandis» մակնիշի 35 AE 544 պետհամարանիշով (վարորդ՝ 1970 թ. ծնված Ս. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը՝ մոտ 30 մետր:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը