Տնտեսական

Հոկտեմբեր 21, 2016 11:49

Նոր կարգավորումներ կենսաթոշակային ապահովության բնագավառում

Նոր կարգավորումներ կենսաթոշակային ապահովության բնագավառում

ՀՀ կառավարության 20.10.2016թ. հերթական նիստում ընդունված որոշման համաձայն «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրակումն ապահովող ՀՀ կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն` մասնավորապես սահմանվել է.

1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, անկախ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը, որտեղ ներկայացվել են դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:
Գործող կարգով ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի նշանակման համար պետք է դիմի անձամբ՝ իր հաշվառմանվայրի տարածքային բաժին:

2. Առաջին խմբի հաշմանդամին և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ՝ լիազորագրի հիման վրա՝ ներկայացնելով նաև իր անձը հաստատող փաստաթուղթ: Գործող կարգով առաջին խմբի հաշմանդամը և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը պետք է ներկայացնեն անձամբ:

3. Սահմանվել է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը:

4. Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տվյալներն, անհրաժեշտության դեպքում, պետական արխիվից ստանում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ հարցման միջոցով:

Գործող կարգով՝ քաղաքացին անձամբ պետք է պետական արխիվից ձեռք բերի արխիվային տվյալները և ներկայացնի տարածքային բաժին:

5. Եթե կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար քաղաքացին պետք է ներկայացնի կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած մասնակից պետության համապատասխան մարմնի տված փաստաթուղթ, որը, սակայն, դիմումին կից չի ներկայացրել, ապա այդ փաստաթուղթը ստանալու համար անհրաժեշտ հարցումը տվյալ պետության իրավասու մարմին կատարում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Ընդ որում, հետադարձով կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար՝ քաղաքացու դիմելու օրվանից:

Գործող կարգով տեղեկանքը ձեռք բերելու համար միջպետական համաձայնագիր կնքած մասնակից պետության համապատասխան մարմին քաղաքացին դիմում է անձամբ, իսկ կենսաթոշակի իրավունքը իրացվում է ոչ թե դիմելու օրը, այլ՝ տեղեկանքը տարածքային մարմին ներկայացնելու օրվանից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն

Նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն

Մայիս 23, 2019 14:20 Կառավարությունը հավանություն տվեց։
Պետական կենսաթոշակների մասին օրենքում կիրականացվեն փոփոխություններ

Պետական կենսաթոշակների մասին օրենքում կիրականացվեն փոփոխություններ

Մայիս 23, 2019 13:15 Կառավարությունը հավանություն տվեց։
Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ

Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ

Մայիս 22, 2019 14:45 Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանել։
Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ

Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ

Մայիս 22, 2019 12:20 Կան փոքր արտադրողներ, որոնց շահերը հաշվի չէին առնվել։
ՊԵԿ-ը կվերահրապարակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները

ՊԵԿ-ը կվերահրապարակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները

Մայիս 20, 2019 20:30 Ցուցանիշներն արտացոլվել են ոչ ամբողջությամբ։
«Դու կյանքում գոմ չես տեսել, տղա՛ ջան». Բերբերյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

«Դու կյանքում գոմ չես տեսել, տղա՛ ջան». Բերբերյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

Մայիս 17, 2019 15:55 «Առնվազն դավաճանություն է «Սպայկային» հարվածելը»։
892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

Մայիս 16, 2019 19:24 Կառավարության պահուստային ֆոնդից գումար կտրամադրի։
Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Մայիս 16, 2019 15:30 «Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա»։
Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Մայիս 13, 2019 16:25 Վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 մլրդ դրամ:
Ապրիլին ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Ապրիլին ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Մայիս 10, 2019 14:30 2.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (տեսանյութ)

Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (տեսանյութ)

Մայիս 10, 2019 13:13 Պահանջում են հետ կանչել փոփոխությունները:
«Արտահանման ծավալները կրճատվել են 8,6 տոկոսով»․ Տ. Խաչատրյան (տեսանյութ)

«Արտահանման ծավալները կրճատվել են 8,6 տոկոսով»․ Տ. Խաչատրյան (տեսանյութ)

Մայիս 03, 2019 16:38 Հրապարակվել են 2019 թ. 3 ամիսների ցուցանիշները:
Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը (տեսանյութ)

Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը (տեսանյութ)

Մայիս 02, 2019 16:45 13․4 մլն եվրո վարկ է վերցնում Հայաստանը:
«Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում». «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

«Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում». «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Մայիս 02, 2019 12:35 Ամուլսարի ծրագիրն ունի բոլոր օրինական թույլտվությունները։
Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալեքս Տեքստիլ»–ին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալեքս Տեքստիլ»–ին

Մայիս 02, 2019 12:25 14 մլրդ դրամի ներդրումային ծրագրին։