Լրահոս

23.10.2016 10:27


Ոսկեպարում ավտոմեքենա է այրվել

Ոսկեպարում ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 22-ին, ժամը 21.23-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտակայքում այրվում է «ՎԱԶ 21-015» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհի 20-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.14-ին, մարվել՝ 22.21-ին:

Այրվել է «ՎԱԶ 21-015» մակնիշի 34 US 947 պ/հ ավտոմեքենան (սեփականատեր՝ 1965 թ. ծնված Ի. Ա.)` ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը