Կարծիք

Դեկտեմբեր 29, 2016 13:00

Հույսը միայն բազկի ուժի վրա դնելն այնքան էլ խելամիտ չէ

Հույսը միայն բազկի ուժի վրա դնելն այնքան էլ խելամիտ չէ

Այս գիշեր Ադրբեջանը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների Հայաստանի Հանրապետության դեմ, ինչի հետևանքով ունեցել ենք 3 զոհ։ Շատ կարևոր է հասկանալ, որ այսպիսի դիվերսիաները տարբերվում են Ղարաբաղում կատարվող սանձարձակ գործողություններից։ Իհարկե, հայի արյունը հայի արյուն է, և Ղարաբաղում նույնպես մեր հայրենակիցներն են, և մեր համար տարբերություն չկա, թե որտեղ են մեր զինվորների վրա հարձակվել։ Բայց Տավուշի մարզի վրա հերթական հարձակումն այլ հարթության վրա է պետք դիտարկել՝ դիվանագիտական։

Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, ռազմաքաղաքական միավորում, համաձայն որի կանոնադրության՝ կազմակերպության ցանկացած անդամ երկրի վրա հարձակումը դիտարկվում է ողջ ալյանսի վրա հարձակում, և պետք է բերի պատասխան գործողությունների։ Սակայն այս միավորման ներսում առկա տարաձայնությունների պատճառով այդ «պատասխան գործողությունները» սահմանափակվում են գլխավոր քարտուղարի անատամ հայտարարությունով։ Աշնանը կառույցի ղեկավարությունը պետք է ստանձներ Հայաստանի Հանրապետությունը, սակայն Բելառուսն ու Ղազախստանը, անտեսելով կանոնադրությունը, հետաձգել են նոր գլխավոր քարտուղարի նշանակումը։
Եվ Ռուսաստանը՝ որպես կառույցի առանցքային պետություն, ոչինչ չի կարողացել հակադարձել դրան։ Եվ հիմա էլ Ադրբեջանը հերթական ապտակն է հասցնում Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը՝ հարձակվելով այդ երկրի դաշնակցի, այդ երկրի կողմից ստեղծված ռազմաքաղաքական կառույցի անդամի վրա։

Թող թյուր կարծիք չստեղծվի, թե սա գրում եմ, քանի որ մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի օգնությունը։ Մենք պետք է գիտակցենք, որ այս պատերազմում մենք միայնակ ենք Ադրբեջանի դեմ, և մեր ուժերը բավարար են այդ ահաբեկչական երկիրը սթափեցնելու համար։

Սակայն այս հակամարտությունն ընթանում է նաև դիվանագիտական հարթության վրա, և այստեղ է, որ Հայաստանը պետք է ակտիվացնի իր գործողությունները։ Իհարկե, կարող ենք ձևացնել, որ ոչինչ չի եղել, ինչպես արել ենք մինչ այժմ, բայց դա ելք չէ։ Թուրքիան և Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում երկու լուրջ ապտակ հասցրեցին Ռուսաստանին, և պետք է, որ մենք մատնացույց անենք դա, իսկ Հայաստանի Հանրապետության դեմ այս ագրեսիան միջազգային օրակարգի հարց դարձնենք՝ պահանջելով, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։

Իրոք որ, հզոր բանակ ունենալը լավ բան է, բայց հույսը միայն բազկի ուժի վրա դնելն այնքան էլ խելամիտ չէ։ Մենք պետք է օգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները մեր շահերը պաշտպանելու համար և դրանք սպառելուց հետո միայն թողնենք, որ խոսեն մեր զենքերը։ Իհարկե, սա չի նշանակում, որ այս գործողությունը պետք է անպատիժ մնա։ Բայց պատժելով հակառակորդին՝ պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք, թե ինչի համար ենք պատժում, որ կրկին երկկողմանի անատամ հայտարարություններ չհնչեն։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Իրենց պահած երկրի պայմաններում առավելագույնը, ինչին արժանի են՝ Gaz 3110 մակնիշի ծառայողական ավտոմեքենա ունենալն է

Իրենց պահած երկրի պայմաններում առավելագույնը, ինչին արժանի են՝ Gaz 3110 մակնիշի ծառայողական ավտոմեքենա ունենալն է

Հունվար 14, 2018 19:04 Վաճառե՛ք մեր գումարներով ձեռք բերված ձեր գերթանկարժեք ծառայողական ավտոմեքենաները։
Երևի կյանքի ամենահաճելի երկրորդ զգացումը գիտելիքի ձեռքբերումն է

Երևի կյանքի ամենահաճելի երկրորդ զգացումը գիտելիքի ձեռքբերումն է

Հունվար 14, 2018 09:37 Մի վախեցեք մտնել անծանոթ ոլորտ, նամանավանդ՝ աստղագիտություն։
Աշխարհը մի տեսակ ահաբեկչական սպառնալիքի տակ է (լուսանկար)

Աշխարհը մի տեսակ ահաբեկչական սպառնալիքի տակ է (լուսանկար)

Հունվար 14, 2018 09:22 Մետրոյում զգուշացնում են, որ հանկարծ չփորձել ինքնուրույն վնասազերծել պայթուցիկը։
Այն, ինչ բարձրաձայնում է ԵԼՔ-ը, դատապարտված է ձախողման․ էժան հնարքներ

Այն, ինչ բարձրաձայնում է ԵԼՔ-ը, դատապարտված է ձախողման․ էժան հնարքներ

Հունվար 12, 2018 11:30 Սկսել են կեղծիքը, անպետք բաները տարբերակել։
ԵԼՔ-ին համաքայլ «հիշողությունը վերականգնեց» նաև Սերժ Սարգսյանը

ԵԼՔ-ին համաքայլ «հիշողությունը վերականգնեց» նաև Սերժ Սարգսյանը

Հունվար 11, 2018 08:01 Էս ի՜նչ փայլուն դերաբաշխում է։
Հայաստանում էլ խնդիրը արձակուրդների թվի քանակը չէ

Հայաստանում էլ խնդիրը արձակուրդների թվի քանակը չէ

Հունվար 10, 2018 08:37 Կարելի է սրանից մի քանի անգամ ավելի ՀՆԱ արտադրել։
Վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել

Վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել

Հունվար 09, 2018 13:11 Նպատակահարմար չէ հակառակորդին հստակ փաստ ներկայացնել։
Իրանի նկատմամբ հիբրիդային պատերազմի բացասական հետևանքների դրսևորումները չեն կարող շրջանցել Հայաստանի Հանրապտությունը

Իրանի նկատմամբ հիբրիդային պատերազմի բացասական հետևանքների դրսևորումները չեն կարող շրջանցել Հայաստանի Հանրապտությունը

Հունվար 09, 2018 09:17 ՀՀ շուրջ քառորդ դարվա պատմության մեջ Իրանը խաղացել է դրական դերակատարություն։
Իրականում վիճակն ավելի լուրջ է․ եկեղեցին այսօր վերածվել է խոշորագույն տնտեսական կառույցի

Իրականում վիճակն ավելի լուրջ է․ եկեղեցին այսօր վերածվել է խոշորագույն տնտեսական կառույցի

Հունվար 07, 2018 12:14 Պետության մեջ գործում է փակ և անվերահսկելի կառույց։
Աստծո տաճարում գոնե միմոսություն մի արեք, մե՛ղք է

Աստծո տաճարում գոնե միմոսություն մի արեք, մե՛ղք է

Հունվար 06, 2018 21:30 Լա՛վ, հասկացանք թատրոն, հասկացանք կրկես, բայց այսքան կեղծ ու անտաղա՞նդ։
Վհատեցնող-հուսահատեցնող, եթե չասենք՝ խոսուն կամ ցնցող տեսարան է (լուսանկար)

Վհատեցնող-հուսահատեցնող, եթե չասենք՝ խոսուն կամ ցնցող տեսարան է (լուսանկար)

Հունվար 06, 2018 18:39 Շքախումբը գերազանցում է գյուղում մնացածների թվին:
Իրանի դեպքերը շանս են Հայաստանի տնտեսության համար

Իրանի դեպքերը շանս են Հայաստանի տնտեսության համար

Հունվար 06, 2018 09:06 Այդ առումով Վրաստանն ու Ադրբեջանը հուսալի երկրներ չեն:
Օրեցօր հասունացող դժգոհության ալիքը նման է եռացող փակ կաթսայի

Օրեցօր հասունացող դժգոհության ալիքը նման է եռացող փակ կաթսայի

Հունվար 03, 2018 09:56 Դրա տակ կրակը անընդհատ թեժացնում են։
Մարդու բախտը պետք է բերի ու հանդուրժող հասարակություն ունենա

Մարդու բախտը պետք է բերի ու հանդուրժող հասարակություն ունենա

Հունվար 03, 2018 08:52 Որ նույնիսկ վրաները «կիսլատա» լցնելը որևէ հակազդեցություն չառաջացնի։
Իբր երկրում մնացածներն իր հարազատներն են, հեռացածներին էլ է հարազատ համարում

Իբր երկրում մնացածներն իր հարազատներն են, հեռացածներին էլ է հարազատ համարում

Հունվար 02, 2018 11:24 «Հարազատորեն» այնպես ուժգին գրկեց, որ խեղդեց։
Ե՞րբ է ավարտվելու էս բուֆոնադը կամ կրկեսը

Ե՞րբ է ավարտվելու էս բուֆոնադը կամ կրկեսը

Դեկտեմբեր 31, 2017 09:35 Ի՞նչ կապ ունեն պետության կամ ժողովրդի հետ: