Տնտեսական

27.01.2017 11:49


ՏՄՊՊՀ-ն ազատում է համակենտրոնացումների դեպքում հայտարարագրվելու գործընթացից

ՏՄՊՊՀ-ն ազատում է համակենտրոնացումների դեպքում հայտարարագրվելու գործընթացից

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, կարևորելով բիզնեսի համար առավել նպաստավոր գործունեության պայմանների ապահովումը, փոփոխություն է կատարել համակենտրոնացումների պարտադիր հայտարարագրման կարգում: Փոփոխության արդյունքում հարյուրավոր տնտեսվարողներ համակենտրոնացումների, այլ կերպ ասած՝ միավորումների և միաձուլումների դեպքում կազատվեն ՏՄՊՊՀ դիմելու և պարտադիր հայտարարագրում անցնելու ընթացակարգից: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ-ից:

Մասնավորապես, մինչ այսօր գործող օրենսդրության համաձայն, երբ խոշոր ընկերությունները ձեռք են բերում այլ ընկերությունների փայաբաժիններ, ակտիվներ, կամ էլ երբ տեղի է ունենում խոշոր ընկերությունների միավորում, վերջիններս պարտավոր են թույլտվություն ստանալու նպատակով դիմել Հանձնաժողով: Նշված ընթացակարգի նպատակն է հսկել և անհրաժեշտության դեպքում արգելել այն գործարքները, որոնք ռիսկային են և հետագայում կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանն առանձին շուկաներում: Սակայն, Հանձնաժողովի կողմից վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայտարարագրման համար սահմանված շեմերը ցածր են, որի արդյունքում Հանձնաժողով են դիմում նաև այնպիսի ընկերություններ, որոնց կողմից կատարվող գործարքները մրցակցության առումով ռիսկային չեն և չեն կարող շուկայում որևէ խնդիր առաջացնել: Վերոնշյալի հիման վրա, Հանձնաժողովի կողմից ներկայումս սահմանվել են ակտիվների և հասույթների հետևյալ շեմերը.

  • հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն մեկ միլիարդ դրամ.

  • հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդողվերջին ֆինանսական տարում՝ առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթիչափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երկու միլիարդ դրամ.

  • ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքիննախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկիակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երկու միլիարդ դրամ.

  • ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքիննախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն չորս միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկիհասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երեք միլիարդ դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը