Լրահոս

23.04.2017 11:05


Աշտարակ-Թալին ճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «ՎԱԶ-21099»-ը․ կան տուժածներ

Աշտարակ-Թալին ճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «ՎԱԶ-21099»-ը․ կան տուժածներ

Ապրիլի 22-ին, ժամը 21:33-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Թալին հատվածի 35-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 67 LS 780 (վարորդ՝ 1955 թ. ծնված Ա. Գ.) և «ՎԱԶ-21099» մակնիշի 34 OQ 430 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Պ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ԲԿ:

Փրկարարները Ա. Պ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը