Կարծիք

04.05.2024 09:43


ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը

ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը

Ըստ սոցիալական հարցման տվյալների՝ Հայաստանի բնակչության 84.2%-ի համար Հայոց ցեղասպանության հիշատակը դա մի ողբերգություն է, որի հիշատակը պետք է ամրագրվի ՀՀ Սահմանադրությամբ։ Այս մասին գրում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«2018-ին Նիկոլ Փաշինյանը եկավ կարգախոսներով, ըստ որոնց՝ «ժողովրդի կարծիքը գերիշխող է լինելու ամենակարեւոր որոշումները կայացնելիս»։

Այս տվյալները ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է ազգային ցավն ու ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը։

Շուտով կտեսնենք, թե ում կարծիքն ու մոտեցումը կհաղթի՝ հայ ժողովուրդը, ով հստակ պատկերացումներ ունի այս հարցում, թե՞ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանինը, որը ձևավորում է «հայկական քաղաքականության ճաշացանկը», պնդում է Հայաստանի Հանրապետության օրենքների այնպիսի փոփոխություն, որտեղ Հայոց ցեղասպանության թեման պետք է մոռացության մատնվի։

Ավելին, չզարմանաք, եթե նա մի օր պահանջի ՀՀ իշխանություններից ներողություն խնդրել Թուրքիայի հեղինակությանը հասցված վնասի համար, քանի որ տասնամյակներ շարունակ պաշտոնական Երևանի ջանքերով աշխարհում շատերը Թուրքիային ընկալում էին որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կատարած պետություն»:

Այս խորագրի վերջին նյութերը