Մեկնաբանություն

Մայիս 18, 2017 22:22

Բոլորս ագռավի չափ ապրելու ենք

Բոլորս ագռավի չափ ապրելու ենք

ԱԺ վերցերորդ գումարման առաջին նիստի բեմադրությունն էլ տեսանք: Ապաշնորհ բեմադրիչի աշխատանք էր: Ինչպես ասում են, «կարերը երևում էին»՝ ով, ինչպես, ինչու պետք է իրեն այդպես դրսևորեր:

Դերաբաշխման հարցում էլ նորություն չկար. մի խումբը «որ մենք հերոս» էր խաղում, մյուսը՝ «բրնձողի» դերում էր, մեկելը՝ «օրենքի ոգին ու տառը հարգողի» դերն էր ստանձնել: Իրականում բոլորը «մի ոգի, մի մարմին» էին: Մեկ ժամ տևած ելույթն էլ ջուր էր: Այսինքն՝ խրատաբանություն, խոստումների հերթական «խմբաքանակ», ինքնագովություն: Մեծ հաշվով, նախորդ տարիներին արտասանած ճառերից չտարբերվող ելույթ:

Թեև, մի արտառոց «նրբություն» կար Սերժ Սարգսյանի երկարաշունչ ելույթում: Խոսքը օրենսդիրներին օրենսդրական աշխատանքի առանձնահատկությունների մասին բացատրական հատվածի մասին չէ (չնայած, սա էլ զավեշտ է): Ոչ էլ վերաբերում է ՀՀԿ ղեկավարի կողմից քանիցս հնչեցրած այն վստահ պնդմանը, թե «ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով» է ձևավորվել նորընտիր խորհրդարանը (հետաքրքիր է, ո՞վ է բարձր գնահատականի արժանացրել. այդ ո՞ր միջազգային կառույցն է այդպես հիացել, էլ չասած մեր ժողովրդի մասին):

Կեղծիքների, խախտումների, ընտրակաշառքների և մնացյալ բացասական երևույթների առատությամբ ռեկորդ սահմանած ապրիլերկուսյան ընտրությունները պետության ամոթն էին: Բայց դե, պետության գլուխը հպարտանում է:

Շրջանցենք նաև նոր Սահմանադրության «բարեմասնությունների» մասին ելույթում տեղ գտած ահավոր ձանձրալի հատվածը ևս: Արտառոց չենք կարող համարել նաև Սարգսյանի ելույթում անարդարությանը պատերազմ հայտարարելու մասին «ռազմատենչ ոգով» «հրովարտակի» հրապարակման մասը: Թեպետ, ինչ-որ չափով արտառոց էր, քանի, որ ստացվում է՝ ինքն իր դեմ է պատերազմ հայտարարում: Սա արդեն զվարճալի է: Եվ քանի-քանի անգամ է նման «պատերազմներ հայտարարել» ու «գլխից բռնելու» մարտավարական ծրագիր հռչակել: Ավաղ, այդպես էլ գլուխը չի բռնվում (երևի, շատ «սպլտրիկ» է):

Ելույթում արտառոցն այն է, որ Սարգսյանը խոստումների իրականացման ժամանակացույցը ձգում է մինչև 2040 թվական (համարյա 21-րդ դարակես)՝ «էշ մի սատկի, գարուն կգա» ռազմահայրենասիրական երկարաժամկետով: Ի՞նչ վատ է, 2040-ին կդառնանք 4 միլիոն, 2040-ին աղքատությունը ահագին կնվազի, 2040-ին տնտեսությունը կաճի, 2040-ին աշխատավարձերը կավելանան... Սերժ Սարգսյանը, կարծում է, որ ինքն ու մենք՝ բոլորս ագռավի չափ՝ 500 տարի ապրելու ենք ու տեսնելու ենք, թե ինչպես է Հայաստանը զարգանում: Բացի այդ, Սարգսյանը, փաստորեն, կարծում է, որ ինքն իշխելու է մինչև 2040 թվականը և անպայման կատարելու է տրված խոստումները: Հիմա էլ սեփական իշխանության պահպանման ժամանակային այսպիսի «նշաձող» է սահմանում: Անցած 9 տարին՝ հեչ, դեռ նոր ենք սկսում աշխատել, որի արդյունքները կտեսնեք 2040-ին: Սա՛ է նրա ասածը: Ինչը լսելուց հետո սոցցանցերում, բնականաբար, սկսվեցին ու շարունակվում են հեգնական, ծաղրական բնույթի արձագանքները:

Կիմա Եղիազարյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Նալբանդյանը հարստացնում է Սարգսյանի «ճաշացանկը»

Նալբանդյանը հարստացնում է Սարգսյանի «ճաշացանկը»

Սեպտեմբեր 22, 2017 12:35 Ե՛վ՛ Նալբանդյանը, և՛ «անկախ» մամուլը, և՛ բոլոր տեսակի հաճախորդները ոչ թե «ռուսական շպիոն» են, այլ Բ26-ի կամակատարները: Պարզապես նույն թիմի տարբեր անդամներ իրար են «փչացնում»:
Սերժ Սարգսյանի «նվերն» անկախության տարեդարձին

Սերժ Սարգսյանի «նվերն» անկախության տարեդարձին

Սեպտեմբեր 21, 2017 13:25 ՀՀԿ ղեկավարը ցույց է տվել, որ Նալբանդյանը ոչ թե սփյուռքի շրջանակների «զոնդաժով» է զբաղվել, այլ ներկայացրել է բանակցային գործընթացի առարկան:
Իշխանական «նալն» ու «մեխը»

Իշխանական «նալն» ու «մեխը»

Սեպտեմբեր 20, 2017 11:25 Նալբանդյանի հայտարարությունը եղավ, ռեակցիան ստուգվեց (ի դեպ, պաշտոնական Ստեփանակերտն ընդդիմացավ Նալբանդյանի հայտարարությանը, ինչը ողջունելի է) և արդեն կարելի է «ռազմահայրենասիրություն» խաղալ:
Ինչո՞ւ պետք եկան Նալբանդյանի թշիկները

Ինչո՞ւ պետք եկան Նալբանդյանի թշիկները

Սեպտեմբեր 19, 2017 15:10 Նալբանդյանը հերթական անգամ «պոդստավկա» արվեց Բ26-ի կողմից: Այնտեղից փորձում են Սփյուռքի շրջանակների մոտ ստուգել ռեակցիան:
2040-ի «իշտահը», «4-միլիոնանոց» Հայաստանը  և Ղարաբաղի «անպետք հողերը»

2040-ի «իշտահը», «4-միլիոնանոց» Հայաստանը և Ղարաբաղի «անպետք հողերը»

Սեպտեմբեր 19, 2017 13:35 Անվտանգության տեսանկյունից «անպետք հողեր» ձևակերպումը մեկ էլ հնչել էր Սերժ Սարգսյանի կողմից՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:
Բ26-«Ելք» և Բաքու-Մոսկվա առանցքների էական տարբերությունները

Բ26-«Ելք» և Բաքու-Մոսկվա առանցքների էական տարբերությունները

Սեպտեմբեր 15, 2017 15:15 Բ26-ը «Ելք»-ի և այլ հաճախորդների միջոցով նախաձեռնել է հակառուսական կամպանիա, իսկ ահա Բաքուն հզոր լոբբիստական գործունեություն է իրականացնում ՌԴ-ում:
Հետընտրական կրակոցներ

Հետընտրական կրակոցներ

Սեպտեմբեր 15, 2017 13:40 Քրեական տարրը օգնեց կազմակերպել «լեգիտիմ ընտրություններ» (ևս մեկ անգամ կանչեցնենք «Ելքի» ականջները) և հիմա «լեգիտիմ կրակոցներ» է արձակում:
Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը և Սեյրան Սարոյանի քեֆը

Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը և Սեյրան Սարոյանի քեֆը

Սեպտեմբեր 12, 2017 14:05 Սարգսյանի համար Սեյրանի ու նրա նմանների կազմակերպած միջոցառումները (հարսանիք, ծնունդ, նշանդրեք, ատամհատիկ, խոսք ուզել և այլն) կարևոր են, քանզի նրանք ...
Ինչպես Հայաստանը հետ մնաց Ադրբեջանից

Ինչպես Հայաստանը հետ մնաց Ադրբեջանից

Սեպտեմբեր 12, 2017 09:00 Մեզ հիմա մնում է միայն երկրպագել օտար «Մանչեսթեր Յունայթեդին»: Մեկ էլ տեսար այդ թիմը հաղթեց ՉԼ-ում, ու մենք կրկին բարոյական հաղթանակ տարանք՝ Հենոյի ուսերին տեսնելով ՀՀ դրոշը:
«Ելք»-ի համբավը տարածվել է Հայաստանից դուրս

«Ելք»-ի համբավը տարածվել է Հայաստանից դուրս

Սեպտեմբեր 11, 2017 08:24 Հիմա Հայաստանի իշխանությունները կրկին վտանգավոր խաղ են սկսել ու կրկին՝ հանուն աթոռի: Իրենց կարծիքով, ելք են գտել՝ «Ելք»-ին հանելով աշխարհաքաղաքական «տռաս»:
Իսկ ումի՞ց է պակաս ՍԱՍ-ի Արտակը

Իսկ ումի՞ց է պակաս ՍԱՍ-ի Արտակը

Սեպտեմբեր 08, 2017 13:55 Ինչու՞ պետք է իշխանությունը հանձնի իր յուրայինին «կակոյ նիբուծ» ընտրակեղծիքի համար:
«Նախաձեռնողականության» հերթական ձեռքբերումը. Վրաստանի հակահայկական դիրքորոշումը

«Նախաձեռնողականության» հերթական ձեռքբերումը. Վրաստանի հակահայկական դիրքորոշումը

Սեպտեմբեր 08, 2017 12:35 «Նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում ՀՀ-ն գործնականում մնացել է առանց դաշնակից պետության:
Ինչ է փորձարկվում Ղարաբաղում

Ինչ է փորձարկվում Ղարաբաղում

Սեպտեմբեր 07, 2017 18:15 Ավտորիտարիզմի ու ցմահ մնալու հարցում պետք չէ կիրառել «Հասնել և անցնել Ադրբեջանին» բանաձևը, քանզի ինչ էլ անենք այդ ուղղությամբ՝ միևնույն է նավթի ու գազի պատճառով հետ ենք մնալու:
Սեյրանի «տանկը», «նախագահի պարը», 100-ից ավել զոհը, 800 հեկտար անպետք հողը և «մուտիլովկաները»

Սեյրանի «տանկը», «նախագահի պարը», 100-ից ավել զոհը, 800 հեկտար անպետք հողը և «մուտիլովկաները»

Սեպտեմբեր 05, 2017 13:50 Եթե նկատել եք, սրանց մոտ բոլոր տիպի քեֆերը կան, բոլոր թեմատիկ ուղղվածության միջոցառումները կան, բացի մեկից՝ բանակի քեֆից:
Պետություն  և ֆուտբոլ

Պետություն և ֆուտբոլ

Սեպտեմբեր 05, 2017 11:35 Պարզապես միամտություն է ֆուտբոլային պարտությունները ֆուտբոլի դաշտում փնտրելը:
Համբոյի ջրաղացը (անտիուտոպիա)

Համբոյի ջրաղացը (անտիուտոպիա)

Օգոստոս 16, 2017 18:10 Գյուղի քյոխվեն տեղում չէր, որ լուծումներ գտներ: Գնացել էր Վատեմ-Վատեմ անունը կրող գյուղում թթու ջուր ընդունելու և ձեռքի հետ էլ Դոստոևսկու ծանր ու թանկ ճանապարհով անցնելու, ասել է թե՝ դասականներից հետ չմնալու:
Ի­՞նչը չի ներվում Սամվել Բաբայանին. նամակ և դատավարություն

Ի­՞նչը չի ներվում Սամվել Բաբայանին. նամակ և դատավարություն

Օգոստոս 01, 2017 15:25 Բաբայանից ազգություն ճշտելը ուշագրավ էր: Դա մի պատմական վեպի նյութ կարող է դառնալ: Եթե մենք Ստենդալ կամ Ցվեյգ, կամ գոնե՝ Մորուա ունենայինք, ապա նյութը պատրաստ էր:
Ռուս-ղազախական «անտառը» և հայկական «տաշեղը»

Ռուս-ղազախական «անտառը» և հայկական «տաշեղը»

Հուլիս 19, 2017 22:00 Հայաստանի իշխանություններին հիմա այլ բան չի մնացել, քան սեփական հաճախորդների միջոցով ՌԴ-ին ատամ ցույց տալը:
«Գոդոյին» չսպասելիս

«Գոդոյին» չսպասելիս

Հունիս 28, 2017 12:40 2017-ի ապրիլին ընտրական ինստիտուտը օրենքի ուժով ոչնչացվեց (մեր ողջույնները Ընտրական նոր օրենսգիրքը գովերգող ընդդիմադիր ուժերին):
2018-ի «նախագահական» ընտրությունների մասին

2018-ի «նախագահական» ընտրությունների մասին

Հունիս 26, 2017 11:40 Նախագահի անունը հիմա դրել են «վարչապետ», իսկ ընտրողներն էլ ոչ թե ՀՀ քաղաքացիներն են, այլ ռեսուրսային կենտրոնների տիրապետող սուբյեկտները: