Կարծիք

Մայիս 19, 2017 16:00

Սերժ Սարգսյանի ապագա կարգավիճակը

Սերժ Սարգսյանի ապագա կարգավիճակը

Ինչպես է պահելու իշխանությունը Սերժ Սարգսյանը: Կարծես թե դա է հիմնական հարցը, որը փորձում է հասկանալ Հայաստանի բազմաչարչար ժողովուրդը:
Դա կարելի է փորձել կռահել մի շարք հանգամանքներից, սակայն մինչ այդ մի փոքր տեղեկություն, որը քչերին է հայտնի:
1999-ին, երբ իշխանության համար պայքար էր գնում Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, Վազգեն Սարգսյանը նախաձեռնել էր ստեղծել մի սուպերկառույց վարչապետի` այսինքն իր, վերահսկողության տակ, որը պետք է վերահսկեր ՊՆ-ն, Ներքին գործերը, Ազգային անվտանգությունը, Արտակարգ իրավիճակների կառույցը, Աղետի գոտին և Կառավարության կադրերը: Այսինքնն դա լինելու էր պետություն պատության մեջ: Դրա մասին մամուլում չէր գրվել: «Հոկտեմբերի 27»-ը տապալեց այդ նախաձեռնությունը:
Հիմա, կարծես թե, փորձ է արվում նորից նման մի կառույց ստեղծել, որի լիազորություններն ավելի մեծ են լինելու՝ հաշվի առնելով նաև ՀՀԿ ղեկավարի փաստացի ազդեցությունը, ստեղծվելիք կառույցը ԱԺ-ի մեծամասնության ֆրակցիայի օգնությամբ նշանակելու է նաև ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին և վարչապետին: Սակայն դա բավական չէ:
Մոտ ժամանակները երևի կիմանանք նման մի կառույցի ստեղծման մասին, սակայն ավելի հետաքրքիր է, թե ինչ գաղափարախոսություն է ձևավորվելու այդ կառույցի համար:
Եթե ուշադիր հետևենք իրադարձություններին, կարծես թե դա նույնպես ուրվագծվում է:
Դեռևս 2 տարի առաջ ԱԺ փոխխոսնակ և ՀՀԿ խոսնակ Է.Շարմազանովը պաշտոնապես Սերժ Սարգսյանին անվանել էր «Ժողովրդի Հայր»:
Վերջերս Ս.Սարգսյանը պատասխանելով իր քաղաքական ճակատագրի մասին հարցին՝ ասել էր, որ իրեն տեսնում է պաշտպանության խնդիրներով զբաղվողի կարգավիճակում, իսկ «Ազգ-Բանակ» թեզը կարծես թե գալիս է լրացնելու այդ կարգավիճակի գաղափարական հենքը:
Շատ կարևոր են նաև նոր նշանակումները, որոնք նույնպես հուշում են Սարգսյանի մտադրությունների մասին: Նոր նշանակված ՊՆ փոխնախարարները, կարծես թե, բանակում կատարելու են «նոր գաղափարափոսության» կոմիսարների դերը, որպեսզի բանակը ամբողջությամբ վերահսկվի: Առաջիկայում պետք է սպասել նաև «կոմիսարների» նշանակումներ ԱԱԾ-ում և ոստիկանությունում:
--------------------------------------------------------------------------
Այս տրամաբանության մեջ ինչ սպասելիքներ կան մինչև 2018 թվականը:
---------------------------------------------------------------------------
1. Նոր օրենք սուպերկառույցի մասին` ըստ երույթին դա կլինի Ազգային անվտանգության խորհրդը,
2. Սերժ Սարգսյանի հեղինակությամբ պետք է հրատարակվի մի գիրք` փիլիսոփայական զեղումներով, Ազգ-Բանակի կոնցեպցիայի մասին:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Կուտակային համակարգ Հայաստանին պետք է. Մանե Թանդիլյան

Կուտակային համակարգ Հայաստանին պետք է. Մանե Թանդիլյան

Մայիս 21, 2018 09:57 Անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ապա պատրաստ եմ այդ գինը վճարել։
Շարունակեք օրենքներ «փնտրել»

Շարունակեք օրենքներ «փնտրել»

Մայիս 21, 2018 09:42 «Օրինապաշտները» քաղբանտարկյալների ու ապստամբների ազատման օրինական ճանապարհ են փնտրում և չեն գտնում:
Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ 2014թ․ տրված խոստումը 2018թ․ դրժեց՝ հայտարարելով, որ իրողություններ են փոխվել

Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ 2014թ․ տրված խոստումը 2018թ․ դրժեց՝ հայտարարելով, որ իրողություններ են փոխվել

Մայիս 21, 2018 08:19 Երբ X երևույթի վերաբերյալ կարծիքդ փոխում ես 180 աստիճանով։
Վերջապես պետք է իրերն իրենց անուններով կոչել

Վերջապես պետք է իրերն իրենց անուններով կոչել

Մայիս 20, 2018 18:44 Քննադատում և հայհոյում են նախորդ ժամանակաշրջանի համատարած կոռուպցիան, անպատժելիությունը։
Հասարակությունը պետք է տեսնի այդ ուղղությամբ դրական դինամիկա

Հասարակությունը պետք է տեսնի այդ ուղղությամբ դրական դինամիկա

Մայիս 19, 2018 20:03 Սրանով առիթ կտրվի Հայաստանում քաղաքական պրոցեսները մտցնել քաղաքական հուն։
Չգիտես ինչու

Չգիտես ինչու

Մայիս 19, 2018 18:39 ՀՀ արդարադատատության նախարարն ասում է՝ հանրության շրջանում այդ մարմնի անվստահության տեսակետներ չի շոշափել:
Գլխավոր դատախազի պաշտոնավարման յուրաքանչյուր օր ապտակ է ողջ հանրությանը

Գլխավոր դատախազի պաշտոնավարման յուրաքանչյուր օր ապտակ է ողջ հանրությանը

Մայիս 19, 2018 14:51 Սա «կյանք՝ հանուն աթոռի» սկզբունքի վառ օրինակ է։
Ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն վիճակն էլ վիճակ չի

Ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն վիճակն էլ վիճակ չի

Մայիս 19, 2018 08:50 Նման է ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակին:
Նորմալ երկրներում պետության ղեկավարի նման հայտարարությանը ի՞նչ է հետևում

Նորմալ երկրներում պետության ղեկավարի նման հայտարարությանը ի՞նչ է հետևում

Մայիս 18, 2018 08:33 «Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով»,-ասաց ՀՀ վարչապետը։
Ոչ թե պետք է կասեցնել, այլ՝ վերանայել

Ոչ թե պետք է կասեցնել, այլ՝ վերանայել

Մայիս 18, 2018 08:10 Դրանք պետք է կանխարգելեն, այլ ոչ թե միայն պատժեն ու տերերի համար եկամուտ ապահովեն։
Հեղափոխությունը խժռում է իր զավակներին

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին

Մայիս 17, 2018 08:42 Բա զավեշտ չի՞:
Արտակ Զեյնալյանը խուսափում է կարծիք հայտնել քաղբանտարկյալ հասկացության սահմանման վերաբերյալ

Արտակ Զեյնալյանը խուսափում է կարծիք հայտնել քաղբանտարկյալ հասկացության սահմանման վերաբերյալ

Մայիս 16, 2018 21:35 ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրի հանգուցալուծման մասին խոսում է ճարտասանորեն։
Երկրի փողի 80 տոկոսը չի ուզում զիջել բնակչության 80 տոկոսին

Երկրի փողի 80 տոկոսը չի ուզում զիջել բնակչության 80 տոկոսին

Մայիս 16, 2018 21:30 Դիմադրելու են մինչև վերջին տաս միլիոն դոլարը։