Աշխարհ

22.06.2017 09:06


Պուտինը պատմել է, թե ինչպես է հայտնվել հետախուզությունում (տեսանյութ)

Պուտինը պատմել է, թե ինչպես է հայտնվել հետախուզությունում (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ դպրոցական տարիներին մի կողմ է թողել ֆիզիկայով և քիմիայով զբաղվելը՝ հանուն հետախուզությունում աշխատելու նպատակի։ Ինչպես հայտնում է Интерфакс-ը, այս մասին Պուտինը խոսել է ավարտական դասարանների դասղեկների հետ հանդիպման ժամանակ։

Պուտինի խոսքով՝ մանուկ հասակում ինքը սովորել է Տեխնոլոգիական ինստիտուտին կից քիմիական մասնագիտացված դպրոցում, բայց հետո տարվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեում ծառայության անցնելու երազանքով։

«Իմը սովորական ընտանիք է, կապեր չունեինք»,-ընդգծել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ անձամբ է գնացել ՊԱԿ-ի ընդունարան, որտեղ դիմավորել է «հմայիչ մի տաղամարդ», ով լուրջ է վերաբերվել իրեն։

Զրուցակիցն ասել է Պուտինին, որ համակարգում աշխատելու համար անհրաժեշտ է որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտել, ցանկալի է՝ իրավաբանական, և հենց այդ պահից, ինչպես խոստովանել է ՌԴ նախագահը, ինքը դադարել է դպրոցում ֆիզիկայով և քիմիայով զբաղվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը