Տնտեսական

Հունիս 22, 2017 16:45

Առգրավվել է 13 պոլիէթիլենային ձկնորսական ցանց

Առգրավվել է 13 պոլիէթիլենային ձկնորսական ցանց

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում նախատեսված ընթացակարգերով իրականացվում են պահպանմանն ուղղված միջոցառումներ: Այս մասին փոխանցում են Բնապահպանության նախարարություն լրատվության վարչությունից:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցներն ապօրինի ձկնորսության վերաբերյալ կազմել են բնապահպանական խախտումների 9 արձանագրություն: Առգրավվել է 13 պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 213 «սիգ» տեսակի ձուկ և 105 խեցգետին: 91 ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 47-ը՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին, 42-ը՝ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին և 33-ը՝ Մարտունու թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին: Առգրավված խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի տնօրինության տակ գտնվող ԲՀՊՏ-ներում շարունակվում են շուրջօրյա հերթապահությունները, իրականացվում են պարբերական շրջայցեր։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի գիտության բաժնի աշխատակիցներն իրականացրել են ստուգայցեր «Շիկահող» պետական արգելոց մասնաճյուղում, որոնց ընթացքում տարածքում հանդիպել են եվրոպական այծյամ, եվրոպական անտառային կատու, փորսուղ և շնագայլ: Ստուգայցերի ընթացքում հանդիպել են նաև կովկասյան գորշ արջի, եվրոպական այծյամի, գայլի, աղվեսի, փորսուղի, շնագայլի, եվրոպական անտառային կատվի և եվրոպական լուսանի ոտնահետքեր:

Եղանակային բարենպաստ պայմանները և կերի առկայությունը նպաստել են կենդանիների բնականոն բազմացմանը: Նման զարգացում է նկատվում գրեթե բոլոր թռչնատեսակների մոտ /խայտաբղետ փայտփոր, անտառային կաչաղակ, երգող կեռնեխ, սոսնձակեռնեխ, սև կեռնեխ, ամուրիկ, արշալուսիկ, հոբալ և այլն/:

ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Խոր Վիրապ», «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի ամենօրյա միջոցառումները պատշաճ կատարելու համար իրականացվել են շուրջօրյա հերթապահություններ և շրջագայություններ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտական բաժնի կողմից իրականացվող գիտական ուսումնասիրություններն ուղղված են պետական արգելոցի և պետական արգելավայրերի բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանն ու նրանց էկոհամակարգերի ուսումնասիրմանը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ (WWF), շարունակում է տեսա և ֆոտոբռնիչների օգնությամբ կատարել կենդանական աշխարհի սեզոնային միգրացիայի և հաշվառման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը

Շրջիկ սրճարանները մնացել են առանց հոսանքի, 120 աշխատող գործազուրկ է (տեսանյութ)

Շրջիկ սրճարանները մնացել են առանց հոսանքի, 120 աշխատող գործազուրկ է (տեսանյութ)

Ապրիլ 23, 2019 09:40 Մթերքները փչացել են, կորուստներ են կրում։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

Ապրիլ 19, 2019 13:45 Մեկ տոննայի ներկրման համար 22 հազ դրամ կսահմանվի։
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

Ապրիլ 18, 2019 14:30 Պատշաճ կերպով միջոցառումներ իրականացնելու համար:
Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Ապրիլ 18, 2019 13:55 Սակագնի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են:
«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». ՓԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար

«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». ՓԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար

Ապրիլ 15, 2019 16:28 Դատարանի որոշումն անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել։
«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

Ապրիլ 12, 2019 16:10 ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված։
Այս մարտին ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

Այս մարտին ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

Ապրիլ 09, 2019 21:20 Նախորդ մարտի համեմատ:
Ամուլսարի հանքի չգործարկման տատճառով «Hyatt» հյուրանոցը դուրս է գալիս Ջերմուկից

Ամուլսարի հանքի չգործարկման տատճառով «Hyatt» հյուրանոցը դուրս է գալիս Ջերմուկից

Ապրիլ 06, 2019 00:20 «Լիդիանի» աշխատանքների դադարեցումից հետո հյուրանոցի այցելուների թիվը խիստ նվազել էր։
ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

Ապրիլ 04, 2019 11:52 ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձև զարգացում և էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել:
Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ավելի փոքր է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ավելի փոքր է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Մարտ 29, 2019 13:51 Ասել է, որ ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է։
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Մարտ 28, 2019 17:45 Ներկայացվել են որոշ մտահոգություններ և անհամաձայնու­թյուն­ներ։