Հարցազրույց

Հուլիս 05, 2017 17:10

Լ. Մնացականյան․ Արցախի բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել

Լ. Մնացականյան․ Արցախի բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել

ԱՀ ՊՆ Լևոն Մնացականյանի մեկնաբանությունը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հուլիսի 4-ին շփման գծում ստեղծված իրավիճակի շուրջ

-Պ.-ն նախարար Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հայկական կողմին մեղադրում է հոլիսի 4-ին խաղաղ բնակավայր արկակոծելու և քազաքացիական անձանց սպանելու մեջ: Ձեր մեկնաբանությունը:

-Սկզբից ևեթ նշեմ, որ Արցախի բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել, սակայն միշտ պատրաստակամ է պատասխան քայլերով սանձելու հակառակորդի կողմից ձեռնարկված ցանկացած սադրիչ գործողություն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր հուլիսի 4-ին հայկական բանակը հրետակոծել է Ալխանլու բնակավայրը և դարձել քաղաքացիական անձանց մահվան պատճառ, ապա դա ոչ այլ ինչ է, քան սեփական անմեղ քաղաքացիների արյան հաշվին միջազգային հանրությանը ապակողմնորոշելու ցինիկ գործելաոճ: Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել և, այսուհետ ևս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին: Ցավալի է, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու և այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան: Ասել է թե՝ թաքնվելով սեփական բնակչության թիկունքում և վերջիններիս դարձնելով կենդանի վահան, հակառակորդը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Եթե իրականում հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել: Բայց միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից և անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային և անհամարժեք պատասխան: Միաժամանակ ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից և հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Էդ. Նալբանդյան․ «Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ պայմանավորվածություններից»

Էդ. Նալբանդյան․ «Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ պայմանավորվածություններից»

Դեկտեմբեր 19, 2017 22:08 Այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ինչին սատարում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից։
Ստեփան Դանիելյան․ «Միայն ֆորս-մաժորային իրավիճակներում պարզ կլինի»

Ստեփան Դանիելյան․ «Միայն ֆորս-մաժորային իրավիճակներում պարզ կլինի»

Դեկտեմբեր 19, 2017 21:47 Նոր կառավարման ձևի պայմաններում արդյոք հնարավոր կլինի՞ կայությունը պահպանել, թե ոչ:
Կնեսետի փոխխոսնակը վստահ է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի վերջո կարտահայտի իր դիրքորոշումը

Կնեսետի փոխխոսնակը վստահ է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի վերջո կարտահայտի իր դիրքորոշումը

Նոյեմբեր 29, 2017 10:42 «Ես գիտեմ, թե որն է հայ ազգի ողբերգությունը»,-ասել է Թալի Պլոսկովը։
Անդրանիկ Թևանյան․ «Դատարանը Բաբայանի գործով քաղաքական որոշումը դակեց» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան․ «Դատարանը Բաբայանի գործով քաղաքական որոշումը դակեց» (տեսանյութ)

Նոյեմբեր 28, 2017 12:33 «Նման դատավարություն Սամվել Բաբայանի դեմ եղել էր Բաքվում»,-հիշեցրել է քաղաքագետը։
Ավետիք Իշխանյան. «Սամվել Բաբայանի դեմ գործ են սարքել» (տեսանյութ)

Ավետիք Իշխանյան. «Սամվել Բաբայանի դեմ գործ են սարքել» (տեսանյութ)

Նոյեմբեր 20, 2017 20:41 Սա նրան մեկուսացնելու ձև էր։
Արթուր Պետրոսյան. «Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան. «Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք» (տեսանյութ)

Նոյեմբեր 14, 2017 11:27 Տղաները լավ են կատարում իրենց գործը խաղադաշտում։
Կարևոր անձ․ հարցազրույց Մարգարիտա Սիմոնյանի հետ (տեսանյութ)

Կարևոր անձ․ հարցազրույց Մարգարիտա Սիմոնյանի հետ (տեսանյութ)

Նոյեմբեր 12, 2017 13:41 «Ֆորբս»-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում էր ընդգրկվել։
Ի՞նչ պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը (ֆոտոշարք)

Ի՞նչ պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 26, 2017 13:09 Պացիենտը պետք է հստակ գիտակցի, թե ինչու է դիմում նման վիրահատության:
ԱՄՆ դեսպան. «Ես Հայաստանում քաշ եմ հավաքել» (տեսանյութ)

ԱՄՆ դեսպան. «Ես Հայաստանում քաշ եմ հավաքել» (տեսանյութ)

Հոկտեմբեր 25, 2017 17:00 Խոսել է հայաստանյան սովորույթների մասին։
Շավարշ Քոչարյան. Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

Շավարշ Քոչարյան. Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

Հոկտեմբեր 23, 2017 21:04 Հանձնարարել են Նովրուզ Մամեդովներին հանդես գալ քարանձավային մտքի պոռթկումներով։
Կվերականգնվի արդարության սկզբունքը. նախարարը՝ տարկետման իրավունքի վերացման մասին (տեսանյութ)

Կվերականգնվի արդարության սկզբունքը. նախարարը՝ տարկետման իրավունքի վերացման մասին (տեսանյութ)

Հոկտեմբեր 23, 2017 13:35 Փոփոխվում են տարկետման տրամադրման պայմանները։
«Նոր ռուսական սենսացիաներ»․ «Խոսում է Քսենյա Սոբչակը»․ բացառիկ հարցազրույց (տեսանյութ)

«Նոր ռուսական սենսացիաներ»․ «Խոսում է Քսենյա Սոբչակը»․ բացառիկ հարցազրույց (տեսանյութ)

Հոկտեմբեր 23, 2017 09:49 ՌԴ նախագահի թեկնածուն չի խուսափել բավականին անկեղծորեն խոսել իր անձնական կյանքի ամենանուրբ մանրամասների մասին։
Ով կդառնա որակյալ պետություն, նա կշահի ղարաբաղյան կռիվը

Ով կդառնա որակյալ պետություն, նա կշահի ղարաբաղյան կռիվը

Հոկտեմբեր 18, 2017 15:07 Եթե մնանք, ինչպես այժմ ենք՝ փթած, քրեաօլիգարխիկ բարքերով, կեղծիքների հետամուտ երկիր, ոչ մի հաջողության էլ չենք հասնի։