Աշխարհ

23.08.2017 15:12


Ադրբեջանի Սու-25 գրոհիչները թռիչքներ են իրականացրել Նախիջևանում

Ադրբեջանի Սու-25 գրոհիչները թռիչքներ են իրականացրել Նախիջևանում

Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները ուսումնական թռիչքներ են իրականացրել Նախիջևանում: razm.info-ն գրում է, որ այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հրապարակմանը կից տեսագրության մեջ երևում է առնվազն 2 միավոր Սու-25 գրոհիչ:

Նշվում է, որ գրոհիչները արդիականացված են և կարող են կրել ընդհանուր առմամբ 32 տեսակի սպառազինություն, այդ թվում նաև՝ «օդ-մակերևույթ» տիպի չկառավարվող և «օդ-օդ» տիպի կառավարվող հրթիռներ:

Ադրբեջանը վերջին շրջանում ակտիվ զորավարժություններ է անում Նախիջըանում, սակայն այլ զորատեսակների ներգրավմամբ: Նախկինում մարտական ինքնաթիռների թռիչքներ Նախիջևանում չեն արձանագրվել:

Այս տարվա ապրիլին Նախիջևանում անցկացվել են «զորքերի մարտունակության ստուգման» հրամանատարաշտաբային վարժանքներ, որոնց ներգրավվել էին Նախիջևանի առանձին համազորային բանակի, ինչպես նաև առողջապահության նախարարության և զորակոչի պետական ծառայության անձնակազմեր:

Հունիսին Նախիջևանում կայացել էր Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունը, որին ներգրավվել էր շուրջ 5000 զինծառայող և 250-ից ավելի զինտեխնիկա, այդ թվում ՝ Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, որոնցից Նախիջևանում, մոտավոր տվյալներով, առկա են չորսական միավոր:

Հունիսի վերջում Նախիջևանում անցկացվել էր նաև հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժություն:

Այս խորագրի վերջին նյութերը