Լրահոս

10.05.2024 15:15


Երևանում բախվել են երթուղայինն ու «ՎԱԶ 2121»-ը

Երևանում բախվել են երթուղայինն ու «ՎԱԶ 2121»-ը

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:10-ի սահմաններում Շիրակ և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 57-ամայ Արթուր Բ.-ի վարած «ԳԱԶ 32212» մակնիշի մարդատար «Գազելն» ու Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վարդան Կ.-ի վաած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Վարդան Կ.-ն և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Անդրանիկ Փ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

«Գազելը» սպասարկում է Մասիս-Երևան թիվ 457 երթուղին:

Այս խորագրի վերջին նյութերը