Տնտեսական

Հունվար 11, 2018 14:02

Հայերն այս տարի Ամանորին նախընտրել են հանգստանալ արաբական երկրներում

Հայերն այս տարի Ամանորին նախընտրել են հանգստանալ արաբական երկրներում

Արդեն մի քանի տարի է՝ հայերից շատերը Ամանորը նախընտրում են անցկացնել հիմնականում արաբական երկրներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մի շարք տուրիստական գործակալություններ նշեցին, որ հայերի ամենասիրած ուղղությունները, ինչպես վերջին մի քանի տարիներին, շարունակում են մնալ Դուբայն ու Եգիպտոսի հանգստավայրերը: «Նախ դեպի այդ երկրներ կա ուղիղ ավիաչվերթ, այնտեղ տաք է եւ համեմատաբար ավելի մատչելի»,-նշում են տուրօպերատորները:

ԱՄԷ-ին եւ Եգիպտոսին հաջորդում են Թայլանդը, ապա Իտալիան եւ Չեխիան:

Ամանորին արաբական երկրներում հանգիստը մեկ անձի համար սկսվում է 650 դոլարից մինչեւ 900 դոլար: «Գինը կախված է հյուրանոցային պայմաններից, թե քանի անգամյա սնունդ է պարունակում, եւ այլն»,-նշում են տուրիստական գործակալությունները:

Ամանորին Հայաստանից ոչ միայն մեկնել են, այլեւ մեր երկրում նախընտրել են իրենց հանգիստ անցկացնել մի շարք երկրների քաղաքացիներ: Վիճակագրությունը նույնն է, այս տարի ռուսաստանցիները այցերի քանակով գերակշռում են: Երկրորդ տեղում ֆիլիպինցիներն են:

Տուրիստական գործակալությունները նշում են, որ Ռուսաստանի քաղաքացիները մայրաքաղաքում միջինը 23 հազար ռուբլի են ծախսում: Քաղաքից դուրս հանգիստն ավելի թանկ արժե` փաթեթներով պայմանավորված: «Ռուսաստանցիները հիմնականում նախընտրում են հանգիստն անցկացնել Ծաղկաձորում: Հայաստանը օտարերկրյա զբոսաշրջիկներին գրավում է էկոլոգիապես մաքուր սննդով, բնությամբ, մատչելիությամբ: Ռուսաստանցիներ համար նաեւ վիզայի ազատականացման ռեժիմով պայմանավորված Հայաստան մուտք գործելն ավելի հեշտ է դարձել»,-նշեցին ներգնա տուրիզմի մասնագետները:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանի խոսքով` Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ է ոչ միայն Ամանորի օրերին: «Նրանք այստեղ ոչ միայն Նոր տարին են նշում, այլեւ ավանդաբար այցելում են թանգարաններ, մշակութային, պատմական տարբեր վայրեր: Այդ օրերին տուրերի մեջ ուղղակի ավելանում է նաեւ ժամանցի գործոնը»,-հավելեց նա:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Վարորդները գործադուլ են հայտարարել և ճանապարհ փակել

Վարորդները գործադուլ են հայտարարել և ճանապարհ փակել

Հունվար 16, 2018 13:30 Այսօր վաղ առավոտից աշխատանքի դուրս չեն եկել:
Նախատեսվում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց․ ուղեվարձը կարող է թանկանալ (տեսանյութ)

Նախատեսվում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց․ ուղեվարձը կարող է թանկանալ (տեսանյութ)

Հունվար 15, 2018 16:19 Կմիավորվեն միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76,410,673 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76,410,673 ԱՄՆ դոլար

Հունվար 14, 2018 07:59 483.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հայերն այս տարի Ամանորին նախընտրել են հանգստանալ արաբական երկրներում

Հայերն այս տարի Ամանորին նախընտրել են հանգստանալ արաբական երկրներում

Հունվար 11, 2018 14:02 Տոնը Հայաստան, ինչպես միշտ, ռուսաստանցիների է բերել։
Կառավարությունն այսօր արգելեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը (տեսանյութ)

Կառավարությունն այսօր արգելեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը (տեսանյութ)

Հունվար 11, 2018 11:22 Մինչև 2018թ. ապրլի 1-ը ներկրված մեքենաները կարող են վերահաշվարկվել։
ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 20.6 տոկոսով

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 20.6 տոկոսով

Հունվար 10, 2018 20:24 2017 թվականին կազմել է 2 մլն 553 հազար 914 մարդ։
Տոնական օրերին իրացման կետերում հայտնաբերվել է խախտման 193 դեպք

Տոնական օրերին իրացման կետերում հայտնաբերվել է խախտման 193 դեպք

Հունվար 10, 2018 17:37 Շրջայցեր են իրականացվել 593 տնտեսավարող սուբյեկտների մոտ:
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը

Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը

Հունվար 08, 2018 14:01 Գործող սեփականատերերը կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները:
Կանայք Հայաստանում հետաձգում են երեխայի ծնունդը՝ սոցիալական վիճակից ելնելով

Կանայք Հայաստանում հետաձգում են երեխայի ծնունդը՝ սոցիալական վիճակից ելնելով

Հունվար 06, 2018 12:09 2016-ից ավելացել է 35-44 տարեկանում առաջին երեխային ծննդաբերող կանանց թիվը:
Թանկացումներ Ամանորից առաջ (տեսանյութ)

Թանկացումներ Ամանորից առաջ (տեսանյութ)

Դեկտեմբեր 30, 2017 15:13 Նախորդ տարվա համեմատ այս տարի տոնական սեղանն ավելի թանկ է արժենալու։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 174,133,944 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 174,133,944 ԱՄՆ դոլար

Դեկտեմբեր 30, 2017 07:25 481.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը դադարեցվել է

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը դադարեցվել է

Դեկտեմբեր 26, 2017 12:24 Հացի 3 արտադրամասինը՝ վերսկսել։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 128,241,913 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 128,241,913 ԱՄՆ դոլար

Դեկտեմբեր 25, 2017 10:43 480.66 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Կամիկաձե չեմ, որ աջ ղեկով մեքենա նստեմ». տրանսպորտի նախարար (տեսանյութ)

«Կամիկաձե չեմ, որ աջ ղեկով մեքենա նստեմ». տրանսպորտի նախարար (տեսանյութ)

Դեկտեմբեր 22, 2017 20:46 Աջ ղեկով մեքենաների վարորդներն այն չեն կարողանա վաճառել ապրիլից հետո։
«Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և ժամկետանց ապրանքներ

«Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և ժամկետանց ապրանքներ

Դեկտեմբեր 21, 2017 14:33 76 տուփ սննդամթերք, 500 շիշ գազավորված ըմպելիք:
ՍԱՊԾ․ «Ծիրան» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց կամ առանց մակնշման սննդամթերք

ՍԱՊԾ․ «Ծիրան» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց կամ առանց մակնշման սննդամթերք

Դեկտեմբեր 19, 2017 18:18 Թե՛ տեղական արտադրության, թե՛ ներմուծված:
Արձանագրվել է 22 իրավախախտում

Արձանագրվել է 22 իրավախախտում

Դեկտեմբեր 19, 2017 17:36 Նշանակվել է 685.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: