Տնտեսական

23.01.2018 13:48


Մեղրեցիները փակել էին Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը (տեսանյութ)

Մեղրեցիները փակել էին Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը (տեսանյութ)

Արդեն մի քանի տարի է՝ մեղրեցիները մասնավոր զրույցներում բողոքում են Մեղրի գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի համար:

Այսօր առավոտյան մի քանի տասնյակ մեղրեցիներ հավաքվել էին Մեղրի-Երևան միջպետական ճանապարհին: Սա մեղրեցիների առաջին բողոքի ակցիան էր hերթական ՀԷԿ-ի կառուցման դեմ․

–Երևաններից գալիս են, իրանց գերշահույթների համար մեր միակ եկամուտից մեզ զրկում են: Սենց ե՞ն սահման պահում…

Ակցիայի մասնակիցները կարճ ժամանակով փակեցին ճանապարհը: Նրանք ցրվեցին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպում-քննարկում անց կացնելու մասին: Այն տեղի կունենա վաղը, Մշակույթի պալատում:

Աղբյուրը՝ meghrinews.com

Այս խորագրի վերջին նյութերը