Լրահոս

06.08.2018 21:29


Վրաերթի են ենթարկվել 41-ամյա, 46-ամյա, 33-ամյա, 79-ամյա, 20-ամյա , 56-ամյա, 7-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 41-ամյա, 46-ամյա, 33-ամյա, 79-ամյա, 20-ամյա , 56-ամյա, 7-ամյա քաղաքացիներ

Հուլիսի 30-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 41-ամյա մի կին, որը հայտնել է, որ Երեւանի Մ. Խորենացու եւ Նար-Դոսի փողոցների խաչմերուկում ընկել է:
Պարզվել է, որ կինը վնասվածքը ստացել է հուլիսի 30-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Խորենացու եւ Նար-Դոսի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 09.15-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Կամոյի եւ Շահումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 0.3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 4-ին, ժամը 21.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 23.10-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան քաղաքի Խաղաղության փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Երզնկա-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որին հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանության բաժին:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը