Աշխարհ

Դեկտեմբեր 08, 2010 11:27

Հայերը պետք է հեռու մնան Թուրքիայից' մինչև մահափորձի հետաքննության կատարումը

Հայերը պետք է հեռու մնան Թուրքիայից' մինչև մահափորձի հետաքննության կատարումը

Անցյալ շաբաթ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը սենսացիոն բացահայտում էր արել. թուրքական ահաբեկչական մի խմբակ ծրագրել էր սպանել 2009 թվականի մարտի 22-ին Թուրքիա այցելած հայ պատգամավորին:

Հենվելով անվտանգության ծառայությունից ձեռք բերված տեղեկատվության վրա, «Ջիհան» գործակալությունը բացահայտել էր, որ «Թուրքական միության վրիժառուների կազմակերպության» (Turk Intikam Birligi Teshkilati) անդամներ Մութլու Էրդողանը և Սելջուկ Օնուր Օզիլմազը ծրագրել էին սպանել ՀՅԴ կուսակցության անանուն ղեկավարներից մեկին: Թուրքիայում նրա գտնվելու մասին ահաբեկիչները տեղեկացել էին' վերջինիս կողմից թուրքական բջջային հեռախոս ձեռք բերելուց հետո:

Բոստոնում լույս տեսնող «The Armenian Weekly» ՀՅԴ շաբաթաթերթը ենթադրում է, որ թուրքական ահաբեկիչների թիրախը կարող էր լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը, որը Թուրքիայում մասնակցում էր Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) համաժողովին' որպես այդ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի աուդիտորական հանձնաժողովի նախագահ:

Ահաբեկչական խմբի անդամները hեռախոսազրույցի ժամանակ քննարկել էին Նռանյանին սպանելու իրենց ծրագիրը, սակայն որոշել էին հետաձգել մտադրված գործողությունը' իմանալով, որ անվտանգության ուժերը հետևում են իրենց: «Թող մի քանի ամիս անցնի, իսկ հետո' առանց շտապելու կիրականացնենք մեր գործողությունը: Մենք ձեռքներս ծալած չենք նստելու», միմյանց ասել էին դավադիրները հեռախոսային խոսակցության ժամանակ, որը վերահսկվել էր թուրքական իշխանությունների կողմից:

ՀՅԴ Բյուրոյի մամլո դիվանը մտահոգություն էր հայտնել, որ «Նռանյանի' Թուրքիա մեկնելու մասին լուրը մատչելի է դարձել ահաբեկչական կազմակերպությանը», նկատելով, որ «նման տեղեկատվություն կարող էր տրամադրվել միայն թուրքական պետության կողմից»:

Մինչդեռ, թուրքական ոստիկանության զեկույցը հաստատում էր, որ կապ է եղել ահաբեկչական խմբի և «Էրգենիկոնի»' զինվորական և հետախուզական պաշտոնյաների մի գաղտնի խմբի միջև, որն ահաբեկչական գործողություններ է իրականացրել, այդ թվում, քաղաքական սպանություններ' Թուրքիայում քաոս և անկայունություն ստեղծելու համար' ընտրված կառավարությունը տապալելու նպատակով:

«Նռանյանի այցը գաղտնի չէր, բայց միևնույն ժամանակ բարձր մակարդակի այց էլ չէր: Ուստի, միանգամայն հնարավոր է, որ այդ տեղեկատվությունը դավադրության կազմակերպիչները ստացել են թուրքական կառավարության աղբյուրներից», «The Armenian Weekly» պարբերականին ասել է ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերով տնօրեն Կիրո Մանոյանը: «Մենք հարցին լրջորեն ենք վերաբերում' փորձելով որքան հնարավոր է շատ տեղեկություններ ձեռք բերել», ավելացրել է նա: «Տեղեկությունը շատ մտահոգիչ է, քանի որ այն համապատասխանում է մի շարք փաստերի», ասել է Մանոյանը: «Մի երկրում, որտեղ Հրանտ Դինքի նման անձնավորությունը, որն «աղավնի» էր համարվում' գնդակահարվեց օրը ցերեկով, մեզ չէր կարող զարմացնել, որ Թուրքիայի կողմից, սովորաբար «բազեների» կուսակցություն համարվող ՀՅԴ անդամը թիրախ դառնար», նշել է Մանոյանը: Իրոք, պարզվել է, որ «Էրգենիկոն» խումբն անգամ մտադիր է եղել սպանել Պոլսո Հայոց պատրիարքին:

Զարմանալի է, որ այսպիսի լուրջ բացահայտումից հետո Հայաստանի կառավարության որևէ պաշտոնյա նեղություն չքաշեց հանդես գալ հայտարարությամբ կամ դատապարտման ուղերձով: Անգամ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ձայն չբարձրացրեց' իր օրենսդիր մարմնի անդամի' սպանության թիրախ դառնալու լուրերի առնչությամբ:

Պետք էր ակնկալել, որ Հայաստանի կառավարությունը ճնշում կգործադրեր Անկարայի վրա' երևան հանելու, թե ինչպե՞ս է ահաբեկչական խումբը տեղեկացել հայ պատգամավորի' Թուրքիա կատարելիք գալիք այցի մասին, արդյո՞ք հեռախոսային ընկերության աշխատակցի, վիզաների թուրք ծառայողի կամ պետական որևէ պաշտոնյայի միջոցով, որը տեղյակ է եղել Նռանյանի' ՍԾՏՀ համաժողովին մասնակցելու ծրագրերի մասին:

Հայաստանը պետք է Թուրքիայից պահանջի մանրամասն հետաքննություն անցկացնել այս սպառնալից միջադեպի առնչությամբ և քայլեր ձեռնարկել' երաշխավորելով, որ հայ բարձրաստճան պաշտոնյաների հետագա այցերի մասին տեղեկությունների արտահոսք չի լինի ահաբեկիչներին: Մինչև պաշտոնական Երևանը չհամոզվի, որ թուրքական կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է հայ այցելուների անվտանգությունը երաշխավորելու համար, ոչ մի հայ պաշտոնյա կամ զբոսաշրջիկ չպետք է ոտք դնի Թուրքիա, և ոչ մի հայ մարզիկ կամ մարզական թիմ չպետք է մասնակցի Թուրքիայում անցկացվող մրցաշարերին: Ոչ մի ֆուտբոլային դիվանագիտություն: Նաև, ոչ մի սփյուռքահայ չպետք է այցելի Թուրքիա' մինչ նոր ծանուցում:

Սակայն, զարմանալիորեն, որոշ միամիտ հայեր չեն գիտակցում, որ արձակուրդն անցկացնելու համար Թուրքիա մեկնելով, նրանք ոչ թե պարզապես այլ երկիր են մեկնում, այլև' մտնում են թշնամու տարածք: Քանի դեռ Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, ապա ոչ մի հյուպատոսական հայ պաշտոնյա չի կարող օգնության հասնել վտանգի մեջ հայտնված հայ քաղաքացուն, ինչպես դա տեղի ունեցավ հայ հղի կնոջ հետ, որը սպանվեց Անկարայի մոտակայքում, և ծեծի ենթարկված հայ ընտանիքի հետ, որն իր արձակուրդն էր անցկացնում Անթալիայում:

Հայերը բոլոր հնարավոր միջոցներով պետք է այս մահափորձի դեպքը բարձրացնեն համաշխարհային լրատվամիջոցներով և միջազգային հանդիպումներում, հատկապես ՍԾՏՀ համաժողովում' Թուրքիայի իշխանություններից պահանջելով ծանր մեղադրանքներ ներկայացնել ահաբեկիչներին, բացահայտել հետաքննության արդյունքները և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել' մինչ Հայաստանը կհամաձայնի մեկ այլ պաշտոնական պատվիրակություն գործուղել Թուրքիա:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.' Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

Հուլիս 18, 2019 21:42 Հաթայի նահանգի Հասսա շրջանում։
Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ՝ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ՝ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Հուլիս 18, 2019 21:15 1000 բնակչից 6-7-ը ստիպողաբար աշխատում կամ ամուսնանում է։
Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Անտիգուայում (լուսանկար)

Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Անտիգուայում (լուսանկար)

Հուլիս 18, 2019 20:56 Լուսանկարները հրապարակել է կինը։
Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Հուլիս 18, 2019 17:15 Միկրոավտոբուսը դուրս է եկել վարորդի վերահսկողությունից։
Անկարան Վաշինգտոնին կոչ է անում «ուղղել սխալը»

Անկարան Վաշինգտոնին կոչ է անում «ուղղել սխալը»

Հուլիս 18, 2019 13:35 Վաշինգտոնն անտեսել է Անկարայի առաջարկը:
«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

Հուլիս 17, 2019 20:48 Տեղի կունենա Լոս Անջելեսում։
«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 19:04 Հանձնաժողովը չի ժամանել գյուղ՝ վնասը հաշվելու։
Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Հուլիս 17, 2019 18:41 3.500 կիլոմետր երկարությամբ։
Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Հուլիս 17, 2019 18:02 «Վերադարձրել ենք Ղրիմը, կվերադարձնենք նաև Քուփերին»։
«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

Հուլիս 17, 2019 17:30 Ովքեր կոչ են անում հրաժարվել, «երկրի թշնամիներն են»:
Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Հուլիս 17, 2019 16:25 Մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։
Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

Հուլիս 16, 2019 20:21 Օգտվել են գաղտնի հավելվածներից։
ԱՄՆ-ը գտել է С-400-ի խոցելիությունը

ԱՄՆ-ը գտել է С-400-ի խոցելիությունը

Հուլիս 16, 2019 19:54 Չեն կարող դիմակայել զանգվածային հարձակման դեպքում։
Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Հուլիս 16, 2019 19:18 Կիպրոսի ջրերում հորատման աշխատանքների պատճառով։
Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Հուլիս 16, 2019 18:50 Վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները։
Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Հուլիս 16, 2019 17:30 Թարմացնում է դիվանագիտական կորպուսը։