Աշխարհ

06.05.2024 17:52


Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին կնոջ հետ այցելել է օկուպացված Արցախի Շուշի քաղաք, ինչի մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատունը:

Հիշեցնենք, որ օրերս Լիբբին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել էր այն հարցին, թե ինչու չի մեկնում օկուպացված Շուշի:

«Ես չեմ ուզում լինել ինչ-որ տեղ կազմակերպված ինչ-որ մեկի շոուի մի մասը: Այդ պատճառով, երբ գա դա անելու ժամանակը, ես դա կանեմ: Այժմ պատրաստ չեմ»,-ասել էր դեսպանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը