Խմբագրական

Նոյեմբեր 22, 2018 17:00

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Թվում է, թե ամեն ինչ պարզ է և արհեստական հարց ենք բարձրացրել, սակայն դա միայն առաջին հայացքից է թվում:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում են 11 ուժեր՝ 2 դաշինք և 9 կուսակցություն:

Թե ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան, պարզ կդառնա դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան, երբ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:

Երեք հոսանք (չհաշված ԲՀԿ-ի ուրվականը)

Օրենսդրությունը նախատեսում է, որ առնվազն 3 ուժ պետք է անցնի խորհրդարան: Անցումային շեմը սահմանված է 5 տոկոս:

«Ռեյտինգային» ընտրակարգի պահպանումը ձեռնտու է նախևառաջ «իշխանության կուսակցությանը», տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին: Այն ձեռնտու է նաև ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, քանզի այդ երկու ուժերն ունեն տարածքային կառույցներ, ընտրական փորձ և փող:

Ի դեպ, «ռեյտինգայինը» ԲՀԿ-ի համար միակ շանսն է խորհրդարանում հայտնվելու համար: Կհայտնվի թե ոչ, կախված կլինի մի շարք գործոններից, բայց որ «ռեյտինգայինը» քաղաքական դաշտում իր առաքելությունը ավարտած ԲՀԿ-ի միակ շանսն է, չեն վիճում անգամ այդ կուսակցության ներկայացուցիչները, թեև խորհրդարանում դերասանություն էին անում, թե իբր ուզում են փոխել Ընտրական օրենսգիրքը: Ասել է թե՝ եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան, ապա դա կլինի իներցիայի, այլ ոչ թե հանրային տրամադրության հետևանք:

Եթե զուտ հանրային տրամադրություններով առաջնորդվենք, ապա կա չորս հոսանք:

Հոդվածի այս ենթաբաժնում մենք կխոսենք այդ հոսանքներից երեքի մասին (դրանց ներկայացուցիչները մասնակցում են ընտրություններին):

Դոմինանտայինն, անշուշտ, Փաշինյանի հոսանքն է («թավշյա հեղափոխականներ»):

«Իմ քայլը», ամենայն հավանականությամբ, կվերցնի ԱԺ-ի հսկիչ փաթեթն ու Փաշինյանը կրկին կդառնա վարչապետ:

Հանրության մոտ կա նաև «թավշյայից» գրեթե հավասարաչափ հեռացված ևս երկու հոսանք: Մի հոսանքին կարելի է կոչել հակահեղափոխականներ կամ պահպանողականներ: Դա ՀՀԿ-ն է:

Մյուս հոսանքը ներկայացնում են «Սասնա ծռերը» (ծայրահեղ հեղափոխականներ):

Թե ո՞ր հոսանքը ինչ տոկոսային հարաբերակցություն կունենա, կրկնեմ, թողնենք Մուկուչյանի հայտնելիքին:

ՀՀԿ-ն ու «Սասնա ծռերը» հակադիր բևեռներում են գտնվում, իսկ «Իմ քայլը»՝ նրանց մեջտեղում:

Եթե խորհրդարանում ՀՀԿ-ի հայտնվելը գրեթե կասկած չի հարուցում՝ հատկապես հաշվի առնելով «ռեյտինգայինի» գործոնը, ապա նույն այդ գործոնը հաշվի առնելով՝ դժվար է ասել, թե արդյոք «Սասնա ծռերը» կհայտնվե՞ն ԱԺ-ում, թե՞ ոչ:

«Ծռության» հոսանք այս պահին կա հանրային տրամադրության մեջ և դա ակնհայտ է (մոտավորապես այնքան, որքան կազմում է պահպանողականի հատվածը):

ԱԺ-ում հայտնվել-չհայտնվելու առումով ՀՀԿ-ի ու «Սասնա ծռերի» տարբերությունն այն է, որ առաջինն ունի ընտրական փորձ, կազմակերպչական ու ֆինանսական ռեսուրս: «Ծռերի» մոտ չկա ընտրական փորձ, տեսանելի չէ կազմակերպչական ռեսուրսը, իսկ ֆինանսը կա, բայց, մեղմ ասած, համադրելի չէ ՀՀԿ-ի ունեցածի հետ:

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ «Իմ քայլի» համար շատ ավելի խնդրահարույց են «Սասնա ծռերը», քան ՀՀԿ-ն: Պատճառները մի քանիսն են, բայց գլխավորն այն է, որ «ծռերը» ներտեսակային մրցակցության մեջ են մտել Փաշինյանի հետ, քանզի համարում են, որ իրական հեղափոխականներն իրենք են, այլ ոչ թե Փաշինյանն ու նրա երիտասարդ թիմը:

Ինչպես հայտնի է, ներտեսակային պայքարը շատ ավելի դաժան է լինում, քան միջտեսակայինը: Այնպես որ, բախումների սրություն ավելի շատ կնկատվի «Իմ քայլը»-«Սասնա ծռեր», քան «Իմ քայլը»-ՀՀԿ տիրույթում:

Եվ ամենակարևոր տարբերությունը: ՀՀԿ-ն չի դրել իշխանության խնդիր և չի էլ կարող դնել (ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը ապագա ընդդիմության քվե է հայցում ընտրողից), իսկ ահա «Սասնա ծռերի» մոտ նկատվում է առաքելություն ունեցող և իշխանության ձգտող ուժի պաթոս: Այդ հանգամանքները վարքագծային ու դիրքորոշումային խիստ տարբերություններ են առաջացնում ՀՀԿ-ի ու «Սասնա ծռերի» միջև և ըստ այդմ՝ փոխում նաև նրանց պահվածքը Փաշինյանի հանդեպ:

Այս ընտրություններում կհաղթի «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը

Ինչ վերաբերում է հանրության մեջ առկա 4-րդ հոսանքին, ապա այդ հոսանքի ներկայացուցիչն այս փուլում չի մասնակցում ընտրություններին:

4-րդ հոսանքը այլընտրանք է վերը նշված երեք հոսանքներին: Այդ հոսանքի շահերը ներկայացնող կուսակցության անունը այս պահին պայմանականորեն կարելի է դնել «Բոլորին դեմ եմ»:

Մեր կարծիքով՝ այդ 4-րդ հոսանքի կողմնակիցների ճնշող մեծամասնությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին, քանզի քվեաթերթիկում չի գտնելու իր ուզած ուժին: Գրեթե 100 տոկոսով կարելի է պնդել, որ «Բոլորին դեմ եմ»-ը կհավաքի ավելի շատ տոկոս, քան մյուս երեք հոսանքներին ներկայացնող ուժերը միասին վերցրած:

Երևանի ավագանու ընտրություններին «Բոլորին դեմ եմ»-ը հավաքեց շուրջ 57 տոկոս ձայն. մարդիկ, ընտրատեղամաս չգալով, իրենց վերաբերմունքն էին արտահայտում: Այդ վերաբերմունքն արտահայտվելու է նաև դեկտեմբերի 9-ին: Հանրությունը յուրօրինակ ձևով բոլորին դեմ քվեարկելով՝ դեկտեմբերի 9-ին ձևակերպելու է նոր՝ եղածներին այլընտրանք ներկայացնող քաղաքական ուժի ձևավորման պահանջ: Թե երբ և ինչ կոդով կգործի այդ ուժը, դեկտեմբերի 9-ից հետոյին վերաբերող խոսակցություն է: Իսկ այս պահին պետք է պարզապես ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում և գույքագրում անել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: