Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Հունիս 19, 2019 19:05 Փողոցում հարձակվել, ծեծել էին փաստաբաններին, որոնց մեջ՝ նաև Ռուբեն Սահակյանը։
Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:30 Լևոն Քոչարյանը՝ Սարգիս Քլոյանի հայտարարության մասին։

Մեկնաբանություն

Դեկտեմբեր 20, 2018 11:50

ՔՊԿ-ում «գիքորների» պակաս չկա. «Պուտինը խանդում է Փաշինյանին» (տեսանյութ)

ՔՊԿ-ում «գիքորների» պակաս չկա. «Պուտինը խանդում է Փաշինյանին» (տեսանյութ)

Գիքորը, ինչպես հայտնի է, մեծ գրող Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության հերոսն է: Նա այնքան միամիտ է, որ հյուրերի մոտ պատմում է, որ տան տերը բալը չի գնել հյուրերի համար, քանի որ այն թանկ է: Գիքորը, բնականաբար, չպետք է տան ներքին խոսակցությունը բացեր հյուրերի առաջ, բայց քանի որ միամիտ գյուղացի էր, ուստի՝ բացվեց:

. . .

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ ՔՊԿ-ում, «գիքորների» պակաս չկա: Թիվ մեկ «Գիքորը» Նիկոլ Փաշինյանի աներձագն է՝ ՔՊԿ-ի գաղափարական թևի ներկայացուցիչ ու նորաթուխ օրենսդիր Հրաչյա Հակոբյանը: Նա տան խոսակցությունները գիքորավարի «բլթացնում» է լրագրողների հետ զրույցում:

Հրաչյայի միջոցով, օրինակ, ընտրություններից շաբաթներ առաջ արդեն իմացանք, թե ո՞ր կուսակցություններին է Փաշինյանն անցկացնելու խորհրդարան: Արդյունքները հաստատեցին Հրաչյայի բերանբացությունը:

Նիկոլ Փաշինյանին մնում է հուսալ, որ աներձագն այլ՝ ավելի զգայուն թեմաներից չի «բլթացնի» (օրինակ՝ իրենց ֆինանսական շարժը և այլն):

Յուրօրինակ «գիքորությամբ» աչքի ընկավ Հրազդանում 30 հազարից ավելի ձայներ «խփած» Սասուն Միքայելյանը: Նա հայտարարեց, որ թավշյա հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը: Միքայելյանը, ամենայն հավանականությամբ, այդպես չի մտածում, բայց իրենց թիմի ներսում այդպիսի մթնոլորտ է և բոլորի համար էլ «թավշյան» շատ ավելի կարևոր է, քան ազատամարտը, քանզի «հեղափոխության» միջոցով իրենք հասել են իշխանության: Միքայելյանի «բլթոցը» ներքին խոսակցությունների ու թիմակիցների մտածողության արդյունք էր: Դա համարյա ըստ Ֆրեյդի ստացվեց Միքայելյանի մոտ: Կամ էլ նա գիտակցաբար այդպես հայտարարեց, քանի որ նախապես գիտեր, որ դա դուր է գալու Փաշինյանի գլավորած երիտհեղափոխական թիմին ու ինքը դառնալու է «սվոյ»:

Երեկ 5-րդ ալիքի եթերում «գիքորություն» արեց նաև Փաշինյանի մեկ այլ թիմակից՝ Հովիկ Աղազարյանը: Նա ևս ցույց տվեց, թե ինչ են խոսում ՔՊԿ-ի ներսում և շատ հետաքրքիր բացահայտումներ արեց:

Դատելով Աղազարյանի ասածներից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցերին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն չի շնորհավորում, քանզի ... խանդում է: Այո՛, այո՛, խանդում է: «Գիքորը» հենց այդպես էլ ասաց՝ խանդում է:

Խանդում է, քանզի ժողովրդավարական երկրների ղեկավարներ Մերկելը, Մակրոնն ու Աղազարյանի համար Կանադայի շատ համակրելի վարչապետը շնորհավորել են, իսկ ՌԴ-ն ու ՀԱՊԿ մյուս պետություններն անմակարդակ են, չեն համարվում առաջադեմ ու դրա համար էլ չեն շնորհավորում ժողովրդավարության ռահվիրա Փաշինյանին:

Երևի Աղազարյանն ուզում էր ասել, որ Պուտինը նախանձում է Փաշինյանին, սակայն օգտագործեց իր կարծիքով ավելի պոլիտկոռեկտ «խանդել» բառը:

Աղազարյանը կամա թե ակամա բացահայտեց, որ Փաշինյանը, հակառակ իր հրապարակային հայտարարությունների, ՀԱՊԿ-ում իրեն անհարմար է զգում և շատ վատ կարծիքի է այն մարդկանց մասին, որոնք ղեկավարում են ՀԱՊԿ անդամ պետությունները:

«Պուտինը խանդում է Փաշինյանին» ձևակերպման տարածումը Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի «աղվեսի քիթը խաղողին չհասավ, ասաց՝ խակ էր» ծրագրի շրջանակներում իր դեմքը փրկի, քանզի կառավարությունում սպասել են Պուտինի շնորհավորանքին, Փաշինյանի ՔՊԿ-ական «գիքորները» նույնպես սպասել են, փաշինյանենք նույնիսկ ջանքեր են գործադրել դրա համար, սակայն ապարդյուն: Ու որպեսզի թիմի մեջ ցեց չընկնի, Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «խանդի» թեզը:

Էլի բաներ «բլթացրեց» Աղազարյանը: Նա ասաց, որ ՔՊԿ-ի ներսի երիտասարդները իրեն համարում են ռուսամետ: Նա դա ասաց այն կոնտեքստով, որ ստացվում էր՝ իրենց երիտասարդ թիմում բոլորը ռուսամետությունը հայհոյանք են համարում, ռուսատյաց են կամ արևմտամետ:

Աղազարյան Հովիկը նաև ասաց, որ նախկինում իրենց արած շատ հայտարարություններ անհիմն են եղել, քանզի ինֆորմացիայի չեն տիրապետել: Մասնավորապես նա այդ անտեղյակությամբ պայմանավորեց ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ և այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանի հասցեին նախկինում նիկոլենց հնչեցրած քննադատությունները: Փաստորեն, ներկա իշխանություններն ընդունում են, որ նախկինում ստել են: Կամ էլ՝ հիմա են ստում, ո՞վ գիտե: Իսկ լավատեղյակները պնդում են, որ Արշակ Կարապետյանը, մեղմ ասած, թերացել է իր աշխատանքում:

Այս ամենից հետո հարց է առաջանում՝ ո՞րն էր հեղափոխության իմաստը, եթե պետք է նախկինում հնչեցրած բոլոր հայտարարությունները շուռ տրվեն, նախկին իշխանությունների բոլոր արածները կրկնվեն ու նախկին բոլոր արատները խորանան:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ  ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հունիս 19, 2019 09:27 Հանրության գիտակից հատվածը պետք է պաշտպանի սահմանադրականությունը։
Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Հունիս 18, 2019 12:36 «Թավշյա» տղաներն ու աղջիկներն այսօր իրար են ճղում «վոժդին» հավատարմության երդումներ տալու համար, բայց վաղը...
«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

Հունիս 18, 2019 10:00 Հայաստանի վարչապետն իրենից կախված ամեն ինչ արել է և անում է` «առաջ տանելու» Արցախի միջազգային մեկուսացումը լիակատար և վերջնական դարձնելու ադրբեջանական ծրագիրը։
Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 16:35 Չի բացառվում, որ վերջում չորքոտանիները հայտնվեն արդեն շենքի ներսում: Թեև տեսակետ կա, որ շատերն իրենց էշի տեղ դրած՝ վաղուց շենքից ներս են մտել:
Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Հունիս 17, 2019 11:40 ՔՊ ղեկավար կազմը նիկոլական «կուզովով» է և լևոնական «մատոռով»։
Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Հունիս 17, 2019 10:04 Անտրամաբանական ձևով «թռել» էին չամիչի գներն, ու կտրուկ իջել էր ոչխարի գինը։ Երեկ բոլորը սկսել էին յոնջա ման գալ ու փնտրել թանի բաղադրատոմսը։
ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

Հունիս 16, 2019 08:50 Եթե հիմք ընդունենք Վահե Գրիգորյանի ու Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականները, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ է։
«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

Հունիս 15, 2019 17:40 Սիրո և հանդուրժողականության կարգախոսով իշխանության եկած «թավշյա» առաջնորդին կից կառույցները դարձել են պատժիչ գործիքներ։
Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Հունիս 15, 2019 12:05 Ժողովրդի վստահությունը կնոջ սրտի պես փոփոխական մեծություն է, և որևէ լեգիտիմություն հավերժ չէ։
Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Հունիս 14, 2019 17:04 Փաշինյանը, հանուն իր նեղ անձնական հաշվարկների, պատրաստ է անգամ Ռուսաստանին ռազմավարական դաշնակցից դարձնել ռազմավարական հակառակորդ:
Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Հունիս 14, 2019 08:46 Իշխանությունների պատրաստած սերիալը չստացվեց։ Գործն, իրոք, ջուր էր։
Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Հունիս 13, 2019 14:30 5–րդ շարասյունն ավելի վտանգավոր է ու վնասարար, քան ադրբեջանական դիվերսանտը կամ հանցագործը։
Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Հունիս 13, 2019 12:20 Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն այժմ նույն նավակի մեջ են և համատեղ են երկրում քաոս ստեղծում:
Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Հունիս 13, 2019 01:20 Նախ և առաջ իր` դատավորի շահերից է բխում ինքնաբացարկ հայտնել և գլուխն ազատել այս «գործից»։
Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Հունիս 12, 2019 14:45 Միջակ, նեղ ճակատով, Փաշինյանից ցածրահասակ ու տարիքով փոքր, շվոնդերական հատկանիշներով, մինչև ուղն ու ծուծը «գեղցի» և դատարկություն։
Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Հունիս 12, 2019 11:50 Դատավորը պետք է որդեգրի հետևյալ բանաձևը. «Եթե չգիտես՝ ինչպես վարվել, ապա վարվի՛ր օրենքով»։
Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Հունիս 12, 2019 00:31 Մի կողմից գործ ունենք բռնության պրոպագանդայի հետ, մյուս կողմից` սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին։
Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Հունիս 11, 2019 09:35 Փաշինյանի թիմը մտնում է միմյանց խժռելու փուլ։ Նման դեպքերում են ասում, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։
Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Հունիս 11, 2019 08:39 Ինչ-ինչ, բայց մի՛ բան Նիկոլը եւ իր բրիգադը շատ լավ յուրացրել են ...
Էդմոն Մարուքյան. հավատարիմ հաճախորդը

Էդմոն Մարուքյան. հավատարիմ հաճախորդը

Հունիս 10, 2019 23:20 Երբ շուստրի հարիֆ Մարուքյանն է խոսում հեղափոխությունից, հասկանում ես, որ քաղաքականությունն, իրոք, անբարոյական կողմեր ունի։