Մեկնաբանություն

Դեկտեմբեր 20, 2018 14:59

Ընդդիմություն լինելը նշանակում է սո՞ւտ խոսել (տեսանյութ)

Ընդդիմություն լինելը նշանակում է սո՞ւտ խոսել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները տասնյակ հայտարարություններ են հիմա անում, որոնք կտրուկ հակասում են իրենց նախկին հայտարարություններին: Նրանք անում են բազմաթիվ քայլեր, որոնց դեմ նախկինում քարոզել են: Ընդունում են որոշումներ, որոնք կրկնում են նախկին իշխանության որոշումները և որոնք նիկոլենք սուր քննադատել են:

Օրինակների հետևից հեռուն գնալ պետք չէ: Բերենք ամենաթարմ օրինակը:

Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը: Այն նույն մարդը, որին Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում իր կինն ու Փաշինյանի հետ քայլող Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը մեղադրում էին 2016-ի ապրիլյան պատերազմին նախորդած շրջանում ծառայողական պարտականությունները չկատարելու, հարյուրից ավելի զոհերի պատճառ դառնալու մեջ և զարմանք հայտնում, թե ինչպե՞ս է, որ նախկին հետախույզը դատվելու փոխարեն այլ պաշտոնի է նշանակվում Սերժ Սարգսյանի կողմից:

Աննա Հակոբյանը՝ Փաշինյանի կինը «Հայկական ժամանակի» 2016-ի ապրիլի 28-ի խմագրականում, անդրադառնալով քառօրյա պատերազմին ու Արշակ Կարապետյանին, մասնավորապես գրել էր. ««Ինչու են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված 50-ին հասնող զինվորները բացառապես աղքատ ընտանիքների երեխաներ», «Ինչու բանակը անհրաժեշտ մակարդակի տեխնիկական հագեցվածություն չունի», «Ինչու պետական պաշտոնյաներն ունեն միլիոնների հասնող կարողություն, տների փոխարեն պալատներ, մեքենայի փոխարեն ամենավերջին արտադրության տասնյակ մեքենաներ, իսկ զինված ուժերում նորմալ մեքենա չկա դիրքեր հաց ու ջուր կամ փամփուշտ հասցնելու համար», «Ինչու պետք է Հայաստանի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը փող հավաքի ԼՂՀ ՊԲ-ի համար կամ ինչու պետք է նորագույն զենքեր գնելու փող Հայաստանը չունենա, այն դեպքում, երբ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող կամ զբաղեցրած մեկ ձեռքի մատների վրա հաշվվող պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամներին «թափ տալու դեպքում» այնքան փող կընկնի, որ նույնիսկ Ամերիկայի բանակը զինելուն կբավականացնի», այս հարցադրումները շատ են, և համառորեն շրջանառվում են, մարելու կամ մոռացվելու որևէ միտում ցույց չտալով:

Ու սա այն դեպքն է, երբ իշխանությունը մանեւրելու, դրանք չնկատելու տալու որևէ շանս չունի: Նրանք ստիպված են պատասխանել այս հարցադրումներին, և այդ պատասխանները ենթադրում են կոնկրետ գործողություններ: Նախօրեին, օրինակ, շատ կոնկրետ պատասխան եղավ հարցերին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին, և դրա պատճառով ունեցել է կորուստներ, որոնցից կարող էր խուսափել: Աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը»:

Հիմա պարզվում է, որ Արշակ Կարապետյանը նորմալ է աշխատել ապրիլյան պատերազմի ժամանակ ու նշանակվել է պետական պաշտոնի արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից: Վերջինս Կարապետյանին հիմա պաշտպանում է՝ հայտարարելով, թե ինքը գաղտնի նյութեր է կարդացել ապրիլյան պատերազմի թեմայով ու հայտնաբերել, որ Կարապետյանի մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է»:

Փաշինյանի թիմակից Հովիկ Աղազարյանն էլ երեկ եթերում հայտարարեց, որ նախկինում իրենք ինֆորմացիայի չեն տիրապետել ու դա է պատճառը, որ հանիրավի քննադատել են Կարապետյանին:

Այս ամենից հետո պետք է՝

կա՛մ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները ներողություն խնդրեն Արշակ Կապարետյանից ու նաև Սերժ Սարգսյանից այն բանի համար, որ ժամանակին սխալ պատկերացումներ են ունեցել,

կա՛մ Փաշինյանի թիմակիցները պետք է ներողություն խնդրեն մեր ժողովրդից, որ ժամանակին Կարապետյանի մասով «մուտիլովկաներով» ու ստախոսությամբ են զբաղվել՝ «աչոկներ» հավաքելու, զոհերի հարազատների նուրբ լարերի վրա խաղալու, ժողովրդին գրգռելու, կեղտոտ մթնոլորտ ձևավորելու և հետագայում իշխանություն վերցնելու նպատակով,

կա՛մ Փաշինյանն ու իր թիմակիցները պետք է հայտարարեն, որ նախկինում ինչ ասել են Կարապետյանի մասին, ճիշտ են ասել, բայց քանի որ իրավիճակ է փոխվել և իրենք իշխանության են եկել, ուստի նախկին ասածները «հաշիվ չեն» ու իրենք օգտվում են սերժական կոչված կադրերից, քանզի իրենց խնդիրը եղել է ոչ թե սերժականությունը, այլ Սերժին մերժելը:

Կարապետյանին նշանակելուց հետո պետք է «մուտիտի» համար պատժվեն խարույկի շուրջ խմբված տղաներն ու աչոնիկները:

Ընդդիմություն լինել, չի նշանակում ստախոսությամբ զբաղվել և էմոցիա գողանալով միավորներ հավաքել:

Այս իշխանափոխությունից կարելի է մեկ դաս քաղել: Այսուհետ պետք է խոսքի արժեքը գնահատվի: Ընդդիմադիրները պետք է կշռադատված ու փաստարկված խոսք հնչեցնեն, ինչպես նաև տեր կանգնեն իրենց ասածներին, քննադատություններին, կամ էլ իշխանության գալուց հետո եթե տեսնում են, որ ժամանակին հանիրավի են քննադատել, համարձակություն ունենան և հրապարակավ ներողություն խնդրեն հանրությունից, որպեսզի պարզ դառնա, որ նախկինում ոչ թե ստել են, այլ թյուրիմացաբար են որոշ գնահատականներ տվել:

Սերժը մերժվեց, քանի որ չպահեց իր խոսքը, ըստ որի՝ չէր հավակնելու վարչապետի պաշտոնին: Խոսքի ու գործի սուր հակասություն կա նաև փաշինյանական իշխանության մոտ: Թե ինչ կլինի դրա վերջում, դժվար չէ կռահել:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Ապրիլյան պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Ադրբեջանի հարձակումը Ռուսաստանի հետ համաձայեցված է եղել, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ: Ասածի իմաստն այն էր, որ Պուտինը հրահրել էր պատերազմը, որպեսզի Ղարաբաղի գնով Ադրբեջանին բերի իր ազդեցության տակ: Փաշինյանը բացասական էր գնահատում և՛ ՌԴ-ին, և՛ ԵԱՏՄ-ին:

Վարչապետ նշանակվելուց հետո նա սկսեց քծնել Պուտինին և դրական գնահատել ԵԱՏՄ-ին: Սա առաջվա ու հիմիկվա պահվածքների տարբերության ևս մեկ վառ օրինակ է: Բաց է մնում, սակայն, այն հարցը, թե ե՞րբ է անկեղծ եղել Փաշինյանը՝ նախկինո՞ւմ, երբ Պուտինին մեղադրում էր ապրիլյանի համար, թե՞ հիմա, երբ Պուտինին հավատարմության երդումներ է տալիս և նրան տեսնելիս, Լուկաշենկոյի ասած, լեզուն մտցնում համապատասխան տեղ:

Այս խորագրի վերջին նյութերը

Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները

Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները

Մարտ 18, 2019 18:55 Թե ինչու են հեղափոխականները առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում Լֆիկի նկատմամբ, կարելի է կռահել: Թե ինչու է վերջինս սիրով լցված հեղափոխականների նկատմամբ, դա էլ դժվար չէ կռահել:
Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Մարտ 18, 2019 15:41 Բադալյանն իր գրառմամբ անկեղծացել էր ու Թումանյանի հայտնի ստեղծագործության հերոս Գիքորի պես տան խոսակցությունն արտացոլել ֆեյսբուքյան իր էջում:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Մարտ 18, 2019 12:00 «Ո՛չ, ո՛չ»–ի արդյունքում մենք դաշնակից ենք կորցնում, նորը չենք գտնում ու բոլորի համար դառնում անվստահելի։
Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մարտ 15, 2019 15:52 Ամեն մի հեղափոխական թիմ իր մեծ ու փոքր վիշինսկիներն ու ենիչերիներն ունի:
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Մարտ 15, 2019 12:04 Սրանք «աբիժնիկների», բոմժերի ու նախկին հաճախորդների իշխանություն են ձևավորել, քանզի իրենք են այդպիսին։
ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

Մարտ 14, 2019 19:00 «Թավշյա հեղափոխությունը» յուրօրինակ ցեղասպանություն իրականացրեց: Քաղաքացիական ակԾիվիստը՝ որպես տեսակ,՝ վերացավ:
«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

Մարտ 14, 2019 10:55 Միայն հեղափոխական Լֆիկով գարուն չի գա։ ... Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս նեոբոլշևիկյան էքսպերիմենտին։
Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Մարտ 13, 2019 16:50 Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական կուսության» շրջանն ավարտվեց։ Մտնում ենք բանակցային տուրբուլենտության շրջան։
Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Մարտ 13, 2019 16:25 Հիմա Փաշինյանը կազանյան գործընթացի շրջանակներում է բանակցելու: Իսկ դա նշանակում է, որ նա հետ է կանգնում իր նախկին հայտարարություններից:
Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Մարտ 12, 2019 11:50 Ամուլսարի հանքի ոդիսականը բազմաթիվ հարցեր է առաջացնում, իսկ կառավարության անգործությունը՝ կասկածներ։
Նիկոլը սխալվեց ...

Նիկոլը սխալվեց ...

Մարտ 11, 2019 13:35 Նախորդ տարի իշխանափոխությունը տեղի ունեցավ խոստման ու դրա չկատարման պատճառով։ Հիմա խոստումից խուսափում է Փաշինյանը, ընդ որում՝ շատ ավելի ռազմավարական նշանակության հարցում։
«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

Մարտ 11, 2019 11:50 Արևմտյան կառույցների ու գրանտատուների համար կան լավ ու վատ, սև ու սպիտակ քաղակտիվիստներ։
«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

Մարտ 10, 2019 17:32 «Հեղափոխականների» վերջին հանգրվանը հակակոռուպցիոն «պայքարիստ» դառնալն է։
Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Մարտ 10, 2019 15:35 Համանախագահների հայտարարությունը Փաշինյանին բերում է պատասխանատվության դաշտ, ինչից «ժողովրդի վարչապետն» ամեն կերպ փախչում էր։
Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Մարտ 10, 2019 10:45 Երբ Տեր–Պետրոսյանը խոսում է Փաշինյանի անվտանգությունից, դա հուշում է, որ քաղաքական սպանությունների տարիներին նախագահ եղածի մտքով նաև սադրանք է անցնում։
Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Մարտ 09, 2019 12:55 Եթե մարդ չունի «իզմեր», ապա նրա գլխավոր «իզմը» դառնում է, այսպես ասած, դատարկիզմը։
Ո՞ւմ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Ո՞ւմ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Մարտ 06, 2019 16:23 Փաշինյանի ներկայիս թիմը բաժանված է երկու մասի: Նրանց պայմանականորեն կարելի է բաժանել տեղացիների ու սորոսականների:
«Թավշյա հեղափոխության» հունվեյբինները կամ Փաշինյանի «սաքուլիկները»

«Թավշյա հեղափոխության» հունվեյբինները կամ Փաշինյանի «սաքուլիկները»

Մարտ 05, 2019 01:15 Փաշինյանը հանուն իշխանության պահպանման մահապարտ դառնալու ճանապարհն է ընտրել:
Առաջարկ Արայիկ Հարությունյանին (ցանկ)

Առաջարկ Արայիկ Հարությունյանին (ցանկ)

Մարտ 04, 2019 13:34 Փոխել պետք է ամեն ինչ՝ մարդկանց, հիմնը, պատմությունը, ժողովրդին։
Ինչու են Տերպետրոսյանենք «վերևից» քծնում, իսկ «տակից» հարվածում Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ինչու են Տերպետրոսյանենք «վերևից» քծնում, իսկ «տակից» հարվածում Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Մարտ 04, 2019 12:55 Եթե Փաշինյանը կանգ չառնի, ապա ինքն ու Լևոն Տեր–Պետրոսյանը կհայտնվեն իրենց իսկ բացած «Պանդորայի արկղում»։