Մեկնաբանություն

Դեկտեմբեր 27, 2018 11:55

«Հեղափոխության» կադրային բանկը

«Հեղափոխության» կադրային բանկը

Տարածված տեսակետ կա, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը լավն է, բայց թիմն է վատը, քանզի նորմալ կադրեր չկան, պրոֆեսիոնալներ չկան, մասնագետներ չկան իր թիմում: Սա, անշո՛ւշտ, վիճելի տեսակետ է, քանզի թիմը ձևավորում է լիդերը՝ իր տեսակով ու նմանությամբ:

Կադրային խնդիրներն, իրոք, լուրջ են մեզ մոտ: Եթե նախկին իշխանությունները պետական ինստիտուտները և պաշտոնները վարկաբեկում էին շմայսներին, լիսկաներին, լֆիկներին և մյուսներին պաշտոն ու մանդատ տալով, ապա փաշինյանական իշխանությունը ոչ թե վարկաբեկում է պետական ինստիտուտները և պաշտոնները, այլ պարզապես «խուրդում» է դրանք:

Նախարարները, փոխվարչապետերը, մարզպետերը, համայնքապետերը, պատգամավորները և մյուսները, որոնք պաշտոնի անցան քայլելու «ստուգարքը» հանձնելուց հետո կամ ճիշտ պահին ճամբարափոխ լինելու արդյունքում, չնչին բացառություններով անգրագետ են, իսկ երբեմն նաև՝ անմեղսունակ: Մենք հիմա ականատեսն ենք մարտնչող տգիտության ու հավակնոտ միջակության հաղթարշավի:

Օրինակ՝ բոլորի աչքի առաջ հեռուստաբանավեճում տապալվեց Լենա Նազարյանը, որի գիտելիքները պետական կառավարման ոլորտում չեն գերազանցում դպրոցականի կամ, լավագույն դեպքում, 1–ին կուրսի ուսանողի մակարդակը, դառնում է ԱԺ փոխնախագահ: Լիլիթ Մակունցի պես ապաքաղաքական և միջակ աչոնիկը ղեկավարելու է իշխող խմբակցությունն ԱԺ-ում, իսկ քաղաքականության հետ կապ չունեցող մի հսկայական բիոզանգված խորհրդարանում կոճակի դեր է կատարելու Նիկոլ Փաշինյանի համար:

Մեկ այլ պատմություն են Փաշինյանի նշանակած համայնքապետերը: Համոզված ենք, որ Կարգին Հայկոյին շատ շուտով կհաջողվի Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ վերածել էժանագին սերիալի նկարահանման հրապարակի և կրկեսի: Նախնական աշխատանքներն արդեն կան:

Մյուս համայնքապետերն ու մարզպետերն էլ պակասը չեն: Օրինակ՝ Էջմիածնի նոր Մանվելը՝ նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որն իր գիտելիքներով չի զիջում նույն Լենա Նազարյանին կամ Լիլիթ Մակունցին, մի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Նոր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատահաբար հանդիպեցի «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի նոր եթերաշրջանին և, մեղմ ասած, տհաճություն ապրեցի: Իրեն առնական տղամարդու տեղ դրած Մուշեղը կնոջ գլխին պատմություն է սարքում, ուղիղ մեղադրում, մի կռիվ, մի պատերազմ ծավալում բոլորի դեմ այն պատճառով, որ աղջիկ երեխա է ունեցել, մինչդեռ ինքը, видите ли, տղա էր ուզում: Բառացիորեն ասում է՝ «Ի՜նչ Թագուհի (երեխայի անունը, իբր, Թագուհի է), ինձնից միայն թագավոր պիտի ծնվեր»: Ու բոլորը արդարանում են, կինը լացում է. մի խայտառակ վիճակ:
Ես ուղղակի ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում, իսկ շատ հայ ընտանիքներում էլ երեխաները նայում են այս սերիալները և դրանց հիման վրա արժեհամակարգ ձևավորում: Սա հստակ սեռային խտրականություն քարոզող երևույթ է, որը պիտի արգելվի: Ու հետո էլ պայքարում ենք սելեկտիվ աբորտների դեմ:
Մնում է գոնե ծնողներին խնդրել՝ իրենց երեխաներին հեռու պահեն նման խայտառակ հեռուստանախագծեր դիտելուց»,-գրել է Դիանան:

Այս գրառումը հնարավորություն տվեց արձանագրել հետևյալը՝ 1. քաղաքապետուհին, չնայած ուզում է ցույց տալ, թե իբր պատահաբար է նայել, բայց իրականում սերիալի սիրահար է, այն էլ՝ էժանագին սերիալի, 2. հայերեն ոչ բոլոր բառերի իմաստն է նա հասկանում և նախադասությունը կազմում է միջակ դպրոցականի մակարդակով, 3. Դիանան ուզում է խելոք ու մտահոգ մարդու և պաշտոնյայի տպավորություն թողնել, բայց ակամայից բացահայտում է յուր դատարկությունը:

Էլի լիքը բաներ արձանագրվեցին, բայց չենք ուզում շարունակել: Սելեկտիվ աբորտի դեմ պայքարի առաջամարտիկ Դիանան ավելի լավ է պայքարի այլ սելեկտիվ բաների դեմ (որ հարցնի, կհուշենք):

Ի դեպ, եթե Էջմիածնի նոր Մանվելին դուր չեն գալիս ֆուլհաուսատիպ սերիալները և նա կոչ է անում հեռու պահել երեխաներին հեռուստաէկրաններից, ապա նա պետք է դիմի իր թիմակիցներ Կարգին Հայկոյին ու Կոլոտ Հովոյին և նրանց ամոթանք տա՝ «խայտառակ հեռուստանախագծերի» համար: Չէ՞ որ հենց այս մարդիկ են տարիներ շարունակ եթերից բռնաբարել հայոց լեզուն ու բազմաչարչար հեռուստադիտողին: Այդ բռնաբարողներից մեկը հիմա «տժժում» է քաղաքապետարանում, իսկ մյուսը՝ համարյա պատգամավոր էր դառնում, բայց ժամանակից շուտ մերկացավ ու չստացվեց իր օրենսդիր ապագան, այլապես կարող էր նույնիսկ ԱԺ նախագահ դառնալ:

Փաշինյանի կադրերին պետք է մեկ խորհուրդ տալ՝ խոսելուց առաջ մտածել և նույնիսկ մտածելուց հետո չխոսել, իսկ գրելուց առաջ սևագիր անել ու հետո պատռել այդ սևագիրն ու հրաժարվել գրածը հանրությանը մատուցելու գայթակղությունից:

Հայտնի խոսք կա՝ լուռ մնա, խելացու տեղ կանցնես: Համ էլ՝ «ուտելիս» չեն խոսում:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Մարտ 19, 2019 20:20 Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Քո լեզուն քո թշնամին է» ձևակերպումը:
Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները

Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները

Մարտ 18, 2019 18:55 Թե ինչու են հեղափոխականները առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում Լֆիկի նկատմամբ, կարելի է կռահել: Թե ինչու է վերջինս սիրով լցված հեղափոխականների նկատմամբ, դա էլ դժվար չէ կռահել:
Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Մարտ 18, 2019 15:41 Բադալյանն իր գրառմամբ անկեղծացել էր ու Թումանյանի հայտնի ստեղծագործության հերոս Գիքորի պես տան խոսակցությունն արտացոլել ֆեյսբուքյան իր էջում:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Մարտ 18, 2019 12:00 «Ո՛չ, ո՛չ»–ի արդյունքում մենք դաշնակից ենք կորցնում, նորը չենք գտնում ու բոլորի համար դառնում անվստահելի։
Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մարտ 15, 2019 15:52 Ամեն մի հեղափոխական թիմ իր մեծ ու փոքր վիշինսկիներն ու ենիչերիներն ունի:
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Մարտ 15, 2019 12:04 Սրանք «աբիժնիկների», բոմժերի ու նախկին հաճախորդների իշխանություն են ձևավորել, քանզի իրենք են այդպիսին։
ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

Մարտ 14, 2019 19:00 «Թավշյա հեղափոխությունը» յուրօրինակ ցեղասպանություն իրականացրեց: Քաղաքացիական ակԾիվիստը՝ որպես տեսակ,՝ վերացավ:
«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

Մարտ 14, 2019 10:55 Միայն հեղափոխական Լֆիկով գարուն չի գա։ ... Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս նեոբոլշևիկյան էքսպերիմենտին։
Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Մարտ 13, 2019 16:50 Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական կուսության» շրջանն ավարտվեց։ Մտնում ենք բանակցային տուրբուլենտության շրջան։
Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Մարտ 13, 2019 16:25 Հիմա Փաշինյանը կազանյան գործընթացի շրջանակներում է բանակցելու: Իսկ դա նշանակում է, որ նա հետ է կանգնում իր նախկին հայտարարություններից:
Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Մարտ 12, 2019 11:50 Ամուլսարի հանքի ոդիսականը բազմաթիվ հարցեր է առաջացնում, իսկ կառավարության անգործությունը՝ կասկածներ։
Նիկոլը սխալվեց ...

Նիկոլը սխալվեց ...

Մարտ 11, 2019 13:35 Նախորդ տարի իշխանափոխությունը տեղի ունեցավ խոստման ու դրա չկատարման պատճառով։ Հիմա խոստումից խուսափում է Փաշինյանը, ընդ որում՝ շատ ավելի ռազմավարական նշանակության հարցում։
«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

Մարտ 11, 2019 11:50 Արևմտյան կառույցների ու գրանտատուների համար կան լավ ու վատ, սև ու սպիտակ քաղակտիվիստներ։
«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

Մարտ 10, 2019 17:32 «Հեղափոխականների» վերջին հանգրվանը հակակոռուպցիոն «պայքարիստ» դառնալն է։
Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Մարտ 10, 2019 15:35 Համանախագահների հայտարարությունը Փաշինյանին բերում է պատասխանատվության դաշտ, ինչից «ժողովրդի վարչապետն» ամեն կերպ փախչում էր։
Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Մարտ 10, 2019 10:45 Երբ Տեր–Պետրոսյանը խոսում է Փաշինյանի անվտանգությունից, դա հուշում է, որ քաղաքական սպանությունների տարիներին նախագահ եղածի մտքով նաև սադրանք է անցնում։
Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Մարտ 09, 2019 12:55 Եթե մարդ չունի «իզմեր», ապա նրա գլխավոր «իզմը» դառնում է, այսպես ասած, դատարկիզմը։
Ո՞ւմ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Ո՞ւմ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Մարտ 06, 2019 16:23 Փաշինյանի ներկայիս թիմը բաժանված է երկու մասի: Նրանց պայմանականորեն կարելի է բաժանել տեղացիների ու սորոսականների:
«Թավշյա հեղափոխության» հունվեյբինները կամ Փաշինյանի «սաքուլիկները»

«Թավշյա հեղափոխության» հունվեյբինները կամ Փաշինյանի «սաքուլիկները»

Մարտ 05, 2019 01:15 Փաշինյանը հանուն իշխանության պահպանման մահապարտ դառնալու ճանապարհն է ընտրել:
Առաջարկ Արայիկ Հարությունյանին (ցանկ)

Առաջարկ Արայիկ Հարությունյանին (ցանկ)

Մարտ 04, 2019 13:34 Փոխել պետք է ամեն ինչ՝ մարդկանց, հիմնը, պատմությունը, ժողովրդին։