Մեկնաբանություն

Հունվար 04, 2019 20:45

Կարգին Հայկոյի ամանորյա նվերները

Կարգին Հայկոյի ամանորյա նվերները

Տոնական այս օրերին Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, երկու նվեր է մատուցել երևանցիներին: Մեկը՝ թանկ, մյուսը՝ տհաճ:

Թանկը տոնածառն է: Նախորդ տոնածառը լավը չէր: Մի տեսակ թավշյա չէր ու ոչ այնքան հեղափոխական: Դրա համար էլ ծախսվեց 150 հազար դոլարից ավելի գումար, որպեսզի ամեն ինչ լինի թավշյա ու հեղափոխական:

Եթե Տարոն Մարգարյանը նախկինում նման «ղալաթ» աներ, ապա շատերը, այդ թվում՝ նիկոլենք, կտարածեին, թե բա «ատկատներ» են եղել, թե բա ինչպե՞ս կարելի էր այս աղքատ երկրում նման ծախսեր անել, ու պատկերացրեք, որ տեղին կլինեին այդ խոսքերը: Բայց հիմա նման բաներ չեն ասվում, քանզի նորերը դեռ «ատկատի» ձևերը չգիտեն (չգիտե՞ն), իսկ ժողովուրդը ոչ թե աղքատ է, այլ հպարտ ու երջանիկ: Համ էլ՝ նվերի արժեքը ամոթ է հարցնելը. տալիս են, պետք է վերցնել:

Այլ բան է տհաճ նվերի պատմությունը: Դա վերաբերում է աղբին:

Մայրաքաղաքը աղբի մեջ կորած է: Չեն օգնում ոչ թավշյա քաղաքապետը, ոչ էլ ժողովրդական հեղափոխությունը:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, որը Երևանի ավագանու իշխանական խմբակցության անդամ է, առաջարկում է ուրախանալ, որ զիբիլը լցվել է քաղաքը:

«Եթե աղբը շատ ա, ուրեմն ժողովուրդը շատ ա ուտում: Եթե շատ ա ուտում, ուրեմն փող ունի:
Վատ կլինի, երբ աղբը քիչ լինի...»,-
փիլիսոփայել է Իզաբելլա Աբգարյանն իր ՖԲ էջում:

Սրանց եզրահանգումները և պատճառահետևանքային կապերի ներկայացումը լրիվ արժանի է «Անասնաֆերմա» անտիուտոպիայի հավելված ստեղծելուն:

Սրանք առաջարկում են ուրախանալ, երբ շատ աղբ են տեսնում: Իսկ մենք էլ մտածում էինք, թե ինչպե՞ս են փաշինյանենք երջանիկ դարձնելու հայ ժողովրդին ու առարկայական ձևով ապացուցելու, որ կատարել են խոստումը:

Պարզվում է՝ երջանկությունը աղբի քանակի մեջ է: Որքան շատ, այնքան՝ լավ:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Մի հեղափոխական, ոչ բռնի ու թավշյա առաջարկ ունեմ կառավարությանը: Եկեք մարդկանց տներում, ավելի կոնկրետ՝ խոհանոցներում, հսկիչ սարքեր դնենք: Րոպեաչափեր:

Տեսախցիկը կֆիքսի, թե որքան ժամանակ են բնակիչները մնացել իրենց խոհանոցում: Ամեն մի րոպեի համար կարելի է հարկ սահմանել: Եթե շատ են մնացել խոհանոցում, ուրեմն շատ բան են ունեցել ուտելու: Եթե շատ բան են ունեցել ուտելու, ուրեմն շատ փող ունեն: Եթե շատ փող ունեն, ուրեմն թող մուծվեն բյուջե, որ էդ փողերով իշխանությունը կարողանա նոր տեսախցիկներ ձեռքբերել ու դրանք տեղադրել արդեն զուգարաններում՝ «Եթե շատ են գնում զուգարան, ուրեմն շատ են ուտում, եթե շատ են ուտում, ուրեմն շատ փող ունեն, եթե շատ փող ունեն, ուրեմն...» թեմայով:

Դե՛, ձեզ տեսնեմ թավշյա տղաներ ու հատկապես աղջկերք:

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Մարտ 19, 2019 20:20 Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Քո լեզուն քո թշնամին է» ձևակերպումը:
Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները

Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները

Մարտ 18, 2019 18:55 Թե ինչու են հեղափոխականները առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում Լֆիկի նկատմամբ, կարելի է կռահել: Թե ինչու է վերջինս սիրով լցված հեղափոխականների նկատմամբ, դա էլ դժվար չէ կռահել:
Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Մարտ 18, 2019 15:41 Բադալյանն իր գրառմամբ անկեղծացել էր ու Թումանյանի հայտնի ստեղծագործության հերոս Գիքորի պես տան խոսակցությունն արտացոլել ֆեյսբուքյան իր էջում:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Մարտ 18, 2019 12:00 «Ո՛չ, ո՛չ»–ի արդյունքում մենք դաշնակից ենք կորցնում, նորը չենք գտնում ու բոլորի համար դառնում անվստահելի։
Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մարտ 15, 2019 15:52 Ամեն մի հեղափոխական թիմ իր մեծ ու փոքր վիշինսկիներն ու ենիչերիներն ունի:
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Մարտ 15, 2019 12:04 Սրանք «աբիժնիկների», բոմժերի ու նախկին հաճախորդների իշխանություն են ձևավորել, քանզի իրենք են այդպիսին։
ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

Մարտ 14, 2019 19:00 «Թավշյա հեղափոխությունը» յուրօրինակ ցեղասպանություն իրականացրեց: Քաղաքացիական ակԾիվիստը՝ որպես տեսակ,՝ վերացավ:
«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

Մարտ 14, 2019 10:55 Միայն հեղափոխական Լֆիկով գարուն չի գա։ ... Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս նեոբոլշևիկյան էքսպերիմենտին։
Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Մարտ 13, 2019 16:50 Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական կուսության» շրջանն ավարտվեց։ Մտնում ենք բանակցային տուրբուլենտության շրջան։
Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Մարտ 13, 2019 16:25 Հիմա Փաշինյանը կազանյան գործընթացի շրջանակներում է բանակցելու: Իսկ դա նշանակում է, որ նա հետ է կանգնում իր նախկին հայտարարություններից:
Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Մարտ 12, 2019 11:50 Ամուլսարի հանքի ոդիսականը բազմաթիվ հարցեր է առաջացնում, իսկ կառավարության անգործությունը՝ կասկածներ։
Նիկոլը սխալվեց ...

Նիկոլը սխալվեց ...

Մարտ 11, 2019 13:35 Նախորդ տարի իշխանափոխությունը տեղի ունեցավ խոստման ու դրա չկատարման պատճառով։ Հիմա խոստումից խուսափում է Փաշինյանը, ընդ որում՝ շատ ավելի ռազմավարական նշանակության հարցում։
«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

Մարտ 11, 2019 11:50 Արևմտյան կառույցների ու գրանտատուների համար կան լավ ու վատ, սև ու սպիտակ քաղակտիվիստներ։
«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

Մարտ 10, 2019 17:32 «Հեղափոխականների» վերջին հանգրվանը հակակոռուպցիոն «պայքարիստ» դառնալն է։
Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Մարտ 10, 2019 15:35 Համանախագահների հայտարարությունը Փաշինյանին բերում է պատասխանատվության դաշտ, ինչից «ժողովրդի վարչապետն» ամեն կերպ փախչում էր։
Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Մարտ 10, 2019 10:45 Երբ Տեր–Պետրոսյանը խոսում է Փաշինյանի անվտանգությունից, դա հուշում է, որ քաղաքական սպանությունների տարիներին նախագահ եղածի մտքով նաև սադրանք է անցնում։
Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Մարտ 09, 2019 12:55 Եթե մարդ չունի «իզմեր», ապա նրա գլխավոր «իզմը» դառնում է, այսպես ասած, դատարկիզմը։
Ո՞ւմ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Ո՞ւմ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Մարտ 06, 2019 16:23 Փաշինյանի ներկայիս թիմը բաժանված է երկու մասի: Նրանց պայմանականորեն կարելի է բաժանել տեղացիների ու սորոսականների:
«Թավշյա հեղափոխության» հունվեյբինները կամ Փաշինյանի «սաքուլիկները»

«Թավշյա հեղափոխության» հունվեյբինները կամ Փաշինյանի «սաքուլիկները»

Մարտ 05, 2019 01:15 Փաշինյանը հանուն իշխանության պահպանման մահապարտ դառնալու ճանապարհն է ընտրել:
Առաջարկ Արայիկ Հարությունյանին (ցանկ)

Առաջարկ Արայիկ Հարությունյանին (ցանկ)

Մարտ 04, 2019 13:34 Փոխել պետք է ամեն ինչ՝ մարդկանց, հիմնը, պատմությունը, ժողովրդին։