Մեկնաբանություն

Հունվար 25, 2019 12:40

Փաշինյանի տված պարգևավճարները և ընտրակաշառքների օրինականացումը (տեսանյութ)

Փաշինյանի տված պարգևավճարները և ընտրակաշառքների օրինականացումը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Դավոսում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո շտապել էր մտնել «Ֆեյսբուք» և շփվել քաղաքացու հետ:

Այդ շփման ընթացքում նա ավելի քիչ ժամանակ հատկացրեց մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող Արցախի թեմային և ավելի շատ ժամանակ հատկացրեց անձամբ իր համար կարևորագույն նշանակություն ունեցող պարգևավճարների թեմային:

Փաշինյանն իր պաշտպանության տակ առավ պարգևատրվածներին՝ «Բա Սերժի ժամանակ խի՞ էս թեմայով չէիք խոսում, բա Սերժի ժամանակ պարգևատրվածները ո՞նց են հիմա քննադատում» տարբերակով:

Պարգևավճար ստացածների թեման այդքան մեծ արձագանք չէր ունենա, եթե Փաշինյանն ու իր թիմակիցներն իրենց մինչհեղափոխական կյանքն այլ կերպ ապրած լինեին և մինչև հեղափոխությունը հակառակ փիլիսոփայությամբ հայտարարություններ արած չլինեին:

Նիկոլ Փաշինյան լրագրողն ու քաղաքական գործիչը մինչև նախորդ տարվա մայիսը գրեթե սրբացրել է աղքատությունը՝ այն ներկայացնելով որպես մարդու գերագույն արժանիք: Պետական չինովնիկն ու սեփականատերն ապրիորի սրիկաներ էին ըստ Նիկոլի: Իսկ նրանք, ովքեր փող են ստանում պետբյուջեից, պարզապես արժանի են գնդակահարության:

Փաշինյան–պոպուլիստը հանրությանը ներկայացել է որպես ժողովրդի դարդուցավով ապրող, տատիկ–պապիկների պարտքերի ցուցակները որպես ողբերգության մատյան ընդունող և ասկետիկ կյանքով ապրող մարդ, որը պատրաստ է առավոտից երեկո ձրի բանել ժողովրդի համար։

Եվ ահա, աղքատությունը՝ որպես մարդու ազնվության, իսկ ցանկացած տրամաչափի պաշտոնյա լինելը՝ որպես սրիկայության հոմանիշ ներկայացնողները եկել են իշխանության ու դարձել իրենց իսկ ստեղծած կարծրատիպերի զոհը: Սրանք որպես ջահել օրգանիզմ ստացել են պետբյուջեն տնօրինելու անսահմանափակ ու անվերահսկելի լիազորություն և փորձում են բավարարել իրենց պահանջմունքները։ Սրանք, բնականաբար, նյարդայնանում են, երբ իրենց անցյալն են հիշեցնում։

Եթե նախկինում ասում էին, որ բոլորը պետք է հավասար լինեն, ապա այժմ, երբ իշխանություն են վերցրել, արդեն հավասարների մեջ առանձնացնում են ավելի հավասարներին ու պետբյուջեն տնօրինում տնամերձ բոստանի պես: Հենց այդ՝ խոսքի ու գործի, նախկինում ասվածի ու ներկայում արվողի կոնտրաստն է հանրային դժգոհության առիթ տվել: Այդ դժգոհությունը կրկնապատկվում է «պետական ծառայողներին կրճատում ենք, որպեսզի պետբյուջեի գումարները տնտեսենք» դեմագոգիկ հայտարարությունների ֆոնին:

Փաշինյանը հիմա կրծքով պաշտպանում է պարգևավճար ստացողներին, քանզի դա իր հենարանն է: Հենց ի՛ր կարգադրությամբ են նրանց պարգևավճարների չափերը որոշվել: Դա յուրօրինակ փոխհատուցում էր Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «խփած» տոկոսների համար:

Պարգևավճարը Փաշինյանի համար ընտրակաշառքի օրինականացման ձև է: Նախկինում շրջանառվող ընտրակաշառքը տրվում էր ՀՀ ոչ հպարտ քաղաքացուն, իսկ հիմա՝ հպարտ քաղաքացին, որը, որպես կանոն, նախկինում 10 հազար վերցրած ոչ հպարտ քաղաքացի է, ստանում է Փաշինյանի ֆեյսբուքյան «լայվը», իսկ կանխիկ գումարները ստանում են Փաշինյանի՝ տարբեր «ռանգի» պաշտոնյա դարձած թիմակիցները։

Այսինքն, հիմա ընտրակաշառք ստանում են ոչ թե շարքային քաղաքացիները, այլ Փաշինյանի թիմակիցները, այն էլ՝ պետբյուջեի հաշվին։

Ի դեպ, պետության հաշվին ընտրակաշառք բաժանելու գաղափարը նոր չէ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ընդ որում՝ Փաշինյանի ընտրակաշառքային մոդելը շատ ավելի կոշտ է, քան ՀՀԿ–ինը։ Վերջինս բաժանում էր փողը ու ենթադրում, որ փող վերցնողների մի մասը խաբելու է և քվեն ուրիշին է տալու, բայց դա ընդունելի էր համարվում։ Նախկինների օգտին փող բաժանողները գիտեին, որ 100–տոկոսանոց արդյունք չեն ստանալու, բայց նաև գիտեին, որ ընտրակաշառք վերցնող ՀՀ այն ժամանակվա ոչ հպարտ քաղաքացիները հիմնականում պարտաճանաչ էին, այսինքն՝ եթե փողը վերցնում էին, ապա, որպես կանոն, չէին խաբում ու քվեարկում էին փող տվողի օգտին։

Փաշինյանի առաջարկած մոդելն այլ էր։ Նա դեռևս հպարտ չդարձած քաղաքացուն ասում էր՝ կհաղթեմ, նոր փողը կտամ։ Այսինքն՝ ՀՀԿ–ն ոչ հպարտ քաղաքացիների համար «նաղդ» էր ապահովում, իսկ Փաշինայնը հպարտ քաղաքացիների համար՝ «նիսյա»։

Իշխանությունը վերցնելուց հետո Փաշինյանը հպարտ քաղաքացիների համար այժմ «նաղդով» ապահովում է ֆեյսբուքյան «լայվերը», իսկ ահա իր թիմակիցները բավարարվում են ընդամենը պետբյուջեից ստացած «նաղդ» պարգևավճարներով։ Սա՛ է ՀՀԿ–ի ու «Իմ քայլի» տարբերությունը։ Իսկ ոմանք չեն ուզում նկատել այդ տարբերությունը, ինչպես որ սրտնեղում էր Փաշինյանը զրահապատ ավտոմեքենայի մեջ նստած։

2017 թվականին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նա «Ելք» դաշինքով էր մասնակցում ու հանդիսանում էր «Ելք»–ի քաղաքապետի թեկնածուն։ Փաշինյանը քաղաքացիներին առաջարկում էր ոչ թե 10 000 դրամ ընտրակաշառք վերցնել, այլ ձայնը տալ «Ելք» դաշինքին ու դրա դիմաց հետագայում ստանալ 15 000 դրամ Երևանի բյուջեից։ Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս եք պարզելու, թե որ քաղաքացին չի վերցրել ընտրակաշառք ՀՀԿ–ից, ու քվեարկել է «Ելք»–ի օգտին, նա դեմագոգիկ պատասխանում էր, թե բա՝ հավատալու ենք այդ մարդուն, ու քաղաքացին կարող է անձնագրով գալ ու քաղաքապետարանից ստանալ այդ սոցիալական աջակցությունը։

Թե քանի հավ այն օրերին կերավ Փաշինյանի նետած «կուտը», հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ 2017–ին «Ելքը» Երևանու ավագանու ընտրություններին ստացավ 70 730 քվե։

Այն, ինչ հիմա անում են քայլարածները, ամբողջությամբ տեղավորվում է «Ինձ ձայն տվեք, եկեք պետբյուջեից փող ստացեք» փաշինյանական բանաձևի մեջ. թիմը «խփել» է տոկոսները և պետք է պարգևատրվի։ Այլապես նրանց մոտ հարցեր կառաջանան, ու կբարձրանա ներքին բունտ։

Ինչ մնում է հպարտ քաղաքացիներին, ապա նրանք պետք է շարունակեն կերակրվել «լայվերով», քանի որ իրենք են ընտրել այդ տարբերակը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Լևոնանիկոլական ռեժիմի առանձնահատկությունները (տեսանյութ)

Լևոնանիկոլական ռեժիմի առանձնահատկությունները (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 11:30 Փաշինյանն ու Տեր–Պետրոսյանը դեռևս ֆորմալ գործընկերներ չեն, բայց դա կապ չունի։
Նիկոլ/Սաշիկ՝ 50/50 (տեսանյութ)

Նիկոլ/Սաշիկ՝ 50/50 (տեսանյութ)

Փետրվարի 20, 2019 13:55 Օրերս հայտնաբերվեց 50/50–ի շատ կոնկրետ դեպք ... Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Հայաստանը թևակոխում է քաղաքական վենդետտաների փուլ

Հայաստանը թևակոխում է քաղաքական վենդետտաների փուլ

Փետրվարի 20, 2019 12:20 Նիկոլ Փաշինյանն իր ներկայիս վարքագծով դարձել է մահապարտ՝ մահապարտ դարձնելով ու վնաս հասցնելով Հայաստանի Հանրապետությանը։
Ամուլսարի առումը

Ամուլսարի առումը

Փետրվարի 20, 2019 09:55 Այդ ի՞նչ հզոր ձեռք է, որ թույլ չի տալիս Նիկոլ Փաշինյանին որոշում կայացնել։
Ինչո՞ւ է Փաշինյանը խճճվել Մարուքյանի հարցում (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը խճճվել Մարուքյանի հարցում (տեսանյութ)

Փետրվարի 19, 2019 13:30 2017–ին Նիկոլը հայտարարում էր, որ եկել է Լուսավոր Հայաստանի էջը բացելու ժամանակը։
Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս Տիգրան Սարգսյանի դափնիները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս Տիգրան Սարգսյանի դափնիները (տեսանյութ)

Փետրվարի 19, 2019 11:32 Նիկոլ Փաշինյանը «տնտեսական հեղափոխության» գլխավոր գործիքի դերում տեսնում է ՀԴՄ կտրոնը։ Նա այդ առումով օրիգինալ չէ։
Ինչո՞ւ է անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանը

Ինչո՞ւ է անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանը

Փետրվարի 18, 2019 19:45 ՀԱԿ-ի առաջարկն արտաքուստ բխում է Փաշինյանի շահերից, բայց իրականում Տեր-Պետրոսյանն անհանգստացած է սեփական ճակատագրով:
Կառավարության ծրագրի հակառակ կողմը

Կառավարության ծրագրի հակառակ կողմը

Փետրվարի 18, 2019 10:55 Իսկ ի՞նչ էր ուզեցել ասել կառավարությունը, որ չէր հանձնել թղթին, այլ թողել էր տեքստից դուրս, այսինքն՝ հակառակ կողմում։
Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդայնանում Մարուքյանից և հիշում «Վատիկանի դրոշի» մասին (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդայնանում Մարուքյանից և հիշում «Վատիկանի դրոշի» մասին (տեսանյութ)

Փետրվարի 16, 2019 14:00 Ստացվում է, որ Փաշինյանն էլ է առնվազն 2017–ին մտել Մինասյանի նախագծի մեջ, այսինքն՝ եղել է «Վատիկանի դրոշը» համբուրողների մեջ։
«Նոր Հայաստանի» կոռուպցիան (տեսանյութ)

«Նոր Հայաստանի» կոռուպցիան (տեսանյութ)

Փետրվարի 15, 2019 13:40 Կոռուպցիան միայն վարչապետի կաբինետ մտնելիս կուլոն, ոսկի, մարջան, ապարանջան տալը չէ։ Դա միայն աներձագին կամ զարմիկին պատգամավոր, իսկ մյուս բարեկամներին՝ այլ պաշտոնների նշանակելը չէ։
Ի՞նչ ցույց տվեց կառավարության ծրագրի քվեարկությունը

Ի՞նչ ցույց տվեց կառավարության ծրագրի քվեարկությունը

Փետրվարի 15, 2019 12:01 Այս կառավարության գործունեության ժամկետի հետհաշվարկը միացրած է, և այն միացրել է Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությամբ։
«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

Փետրվարի 14, 2019 14:48 Փաշինյանը ոչ թե սուպերվարչապետական լիազորություններ է ուզում, այլ ավելին:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունը

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունը

Փետրվարի 14, 2019 11:30 Ինչո՞ւ պետք է հանուն Փաշինյանի իշխանության՝ Հայաստանն ու Արցախը նման գին վճարեն։
Ներթիմային «փոխհրաձգություն»

Ներթիմային «փոխհրաձգություն»

Փետրվարի 13, 2019 19:32 Թեև Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ֆորմալ առումով թիմակիցներ չեն, բայց առնվազն գաղափարական հատվածում (հատկապես Արցախի խնդրի կարգավորման ու ներքաղաքական հարցերում) նրանք միևնույն կոդի մեջ են:
Լենա Նազարյանը ձեռնոց է նետում Գալուստ Սահակյանին

Լենա Նազարյանը ձեռնոց է նետում Գալուստ Սահակյանին

Փետրվարի 12, 2019 19:25 Նույնիսկ Գ. Սահակյանի մտքով չէր անցնի ասել, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը

Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը

Փետրվարի 12, 2019 12:45 Ադրբեջանական մամուլում համոզված են, որ Փաշինյանի ուսուցիչը Արցախի հարցում Լևոն Տեր–Պետրոսյանն է, ու ողջունում են այդ հանգամանքը։
«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

Փետրվարի 12, 2019 10:50 Մենք ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն ենք ձևավորել, այլ մենք գործ ունենք հին Հայաստանի վերջին իշխանության հետ։
Խոցում հովանոցով (տեսանյութ)

Խոցում հովանոցով (տեսանյութ)

Փետրվարի 11, 2019 12:10 «Թավշյա» տիկնայք և պարոնայք ապշած են, թե ինչու են մեդիան ու ֆեյսբուքահայությունն իրենց, պատկերավոր ասած, խոցում հովանոցով։
Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Փետրվարի 11, 2019 11:30 Օրենսդրությանը, դատարաններին, դատախազությանը, մարզպետարաններին ու մյուս պետական կառույցներին փոխարինելու է եկել Փաշինյանի կամքը, որն ամենևին էլ բարի չէ։
Նիկոլ Փաշինյան VS Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան VS Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Փետրվարի 08, 2019 13:35 Ինչպես և երբ են ծառայեցվելու Գևորգ Կոստանյանի գիտելիքները պետությանը՝ դժվար է ասել։