Տնտեսական

Հունվար 29, 2019 13:34

«Նորագավիթ» մաքսատան չպարգևատրված աշխատակիցները հրաժարվել են աշխատել

«Նորագավիթ» մաքսատան չպարգևատրված աշխատակիցները հրաժարվել են աշխատել

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության անհավանական բարձր պարգևավճարների թեման, պարզվում է, բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն հանրության շրջանում, այլև հենց ՊԵԿ աշխատակիցների։

168.am–ի տեղեկություններով՝ ՊԵԿ պարգևավճարների հրապարակման հենց հաջորդ օրն ավտոմեքենաների մաքսազերծման «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել ժամը 9:00-10:30 հատվածում, քանի որ, ինչպես իրենք են նշում, ահռելի հերթերի սպասարկման պարագայում, առանց գրեթե հանգստյան օրերի աշխատելու պայմաններում, իրենք որևէ տեսակի պարգևատրում տարեվերջին չեն ստացել, այն դեպքում, երբ համացանցում տեսնում են, թե ինչ չափի գումարային պարգևատրումներ է ստացել Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը։

Ինչևէ, հասկանալով, որ իրավիճակը կարող է այն աստիճանի սրվել, որ կաթվածահար անի մաքսատան աշխատանքն առհասարակ, ղեկավարությունն աշխատակիցներին համոզել է աշխատել՝ պայմանով, որ պարգևավճարային գումարները կփոխհատուցի այս ամիս։ Բացի դրանից, քանի որ «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցներն աշխատում են նաև շաբաթ օրերին, նրանց խոստացվել է, որ մեկ հանգստյան օր կունենան՝ այսպիսով փոքր-ինչ հանդարտեցնելով շիկացած կրքերը։

Սակայն, այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչ նկատառումներով, «Նորագավիթ» մաքսատան պետին՝ Սաֆարյան Արմենին, տեղափոխել են այլ աշխատանքի։

Հիշեցնենք, որ տարվա սկզբից ավտոմեքենաներ ներկրողներն ահազանգում են Նորագավիթում գտնվող «Արարատյան» մաքսատանը տիրող հսկայական հերթերի, մաքսազերծման համար նախատեսված կողմնորոշիչ գների բարձրացման մասին։

Այս խորագրի վերջին նյութերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

Ապրիլ 19, 2019 13:45 Մեկ տոննայի ներկրման համար 22 հազ դրամ կսահմանվի։
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

Ապրիլ 18, 2019 14:30 Պատշաճ կերպով միջոցառումներ իրականացնելու համար:
Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Ապրիլ 18, 2019 13:55 Սակագնի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են:
«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». ՓԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար

«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». ՓԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար

Ապրիլ 15, 2019 16:28 Դատարանի որոշումն անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել։
«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

Ապրիլ 12, 2019 16:10 ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված։
Այս մարտին ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

Այս մարտին ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

Ապրիլ 09, 2019 21:20 Նախորդ մարտի համեմատ:
Ամուլսարի հանքի չգործարկման տատճառով «Hyatt» հյուրանոցը դուրս է գալիս Ջերմուկից

Ամուլսարի հանքի չգործարկման տատճառով «Hyatt» հյուրանոցը դուրս է գալիս Ջերմուկից

Ապրիլ 06, 2019 00:20 «Լիդիանի» աշխատանքների դադարեցումից հետո հյուրանոցի այցելուների թիվը խիստ նվազել էր։
ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

Ապրիլ 04, 2019 11:52 ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձև զարգացում և էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել:
Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ավելի փոքր է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ավելի փոքր է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Մարտ 29, 2019 13:51 Ասել է, որ ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է։
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Մարտ 28, 2019 17:45 Ներկայացվել են որոշ մտահոգություններ և անհամաձայնու­թյուն­ներ։
Շահառուների մի մասն ընտանեկան նպաստը կստանա մարտի 29-ին, մյուսները՝ հաջորդ շաբաթվա ընթացքում

Շահառուների մի մասն ընտանեկան նպաստը կստանա մարտի 29-ին, մյուսները՝ հաջորդ շաբաթվա ընթացքում

Մարտ 28, 2019 15:45 Ուշացումները պայմանավորված են տեխնիկական խնդիրներով: