Խմբագրական

Փետրվարի 02, 2019 11:35

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Դատելով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ու Գերմանիայում արված հայտարարություններից՝ նա հետ է քաշվում այն գործընթացից, որում ներգրավվել էր ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի «քավորությամբ»։

Կա նաև տեսակետ, որ նա այդպիսի «մեսիջներ» է տալիս ներքին լսարանի համար, քանզի մտավախություն ունի, որ իշխանական աթոռը պահելու հետ կապված խնդիրներ կունենա։ Այդպես պնդողները տեսել են, որ Փաշինյանը ստելու հատկություն ունի, և չեն հավատում նրա անկեղծությանը։

Իրականությունը, մեր կարծիքով, այն է, որ Փաշինյանն այս անգամ չի ստում, քանզի Բաքվում հիստերիա է բարձրացել նրա վարքագծի կապակցությամբ, բայց ասել, որ սա հայկական «դուխով» դիվանագիտության հաղթանակն է, պարզապես ծիծաղելի կլինի։

Հիմա ոչ թե հաղթանակ է արձանագրվել, այլ Արցախի հարցով վերջին 9 ամիսների ընթացքում իրականացված սխալ քայլերը փորձ է արվում կանգնեցնել, բայց այնպես չէ, որ խնդիրները դրանից հետո վերանալու են։ Հակառակը՝ նոր ու ավելի բարդ խնդրի առաջ է կանգնած ՀՀ–ն։

«Վերելակային» դիվանագիտությունը՝ փակուղում

Արդեն մի քանի ամիս է, ինչ խոսվում է, որ Փաշինյան–Ալիև ու Մնացականյան–Մամեդյարով բանակցություններն ընթանում են «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» խորագրի, ինչպես նաև՝ «Փող՝ տարածքների դիմաց» (Փաշինյան–Ալիև դավոսյան հանդիպման շրջանակներում Բոլթոնի զանգն այդ թեմայով էր՝ աջակցություն Հայաստանի բարգավաճմանը) ենթախորագրի ներքո, բայց փաշինյանենք լուռ էին, այսինքն՝ չէին հերքում՝ այդպիսով հաստատելով այն խորագիրը, որի ներքո ուզում էին «ժողովուրդներին պատրաստել խաղաղության»։

Երևանը լուռ էր, բայց փոխարենը խոսում էր Բաքուն։ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»–ն էր պատճառը, որ Ադրբեջանում Փաշինյանը բարձր վարկանիշ էր ձեռք բերել ու դարձել ալիևյան մամուլի սիրելին (Ադրբեջանում ոչ ալիևյան մամուլ չկա)։

Փաշինյանի այն հայտարարությունը, որ իրենք չեն բանակցում «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևով, և Ադրբեջանի ռեակցիան լրացուցիչ ապացույցն են այն բանի, որ մինչև այժմ բանակցությունները տեղի են ունեցել Բոլթոնի պլանով, որի համաձայն՝ հակամարտության կարգավորումը ենթադրում է Ղարաբաղի ներառում Ադրբեջանի կազմ։

ԱՄՆ–ում ամենաթուրքամետ գործչի համբավ ունեցող Բոլթոնի պլանի թիրախը Իրանն է, գործընկերները՝ Թուրքիան ու Ադրբեջանը (վերջինիս, որպես բոնուս, հենց Ղարաբաղն է խոստացված), ռազմավարական թիրախը՝ Ռուսաստանը, իսկ Հայաստանը՝ մանրադրամը։

Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից

Փաշինյանը, հասկանալով, որ ԵԱՏՄ տարածքում «հեղափոխություն» բառը չեն սիրում, ու տեսնելով, որ իրեն այդ կառույցում ընկալում են որպես դասակարգային թշնամի, փորձում էր արևմտյան ուղղությամբ աշխատել։ Նա նույնիսկ քայլեր ձեռնարկեց ԱՄՆ–ում համապատասխան ընդունելության արժանանալու համար, սակայն չկարողացավ, բայց նրա այդ ջանքերը Վաշինգթոնում աննկատ չմնացին։ Այնտեղ ֆիքսեցին Փաշինյանի կոմպլեքսները և անցան գործի։

Բոլթոնը ստանձնեց Փաշինյանի արևմտյան ուղղության հովանավորի դերը՝ զուգահեռաբար նշելով նաև գինը։ Այդ գինը «պատմական կարծրատիպերից ազատվելն» էր (Բոլթոնը նկատի ուներ հայ–թուրքական և հայ–ռուսական հարաբերությունների վերանայումն՝ ի վնաս հայ–ռուսականի) ու հակաիրանական նախագծին մասնակցելը՝ Ադրբեջանի ախորժակը զուգահեռաբար բավարարելու պատրաստակամության գնով։

Փաշինյանն, ըստ ամենայնի, լավ չէր պատկերացրել Հայաստանի ու անձամբ իր համար այն վտանգավոր խաղի էությունը, որի մեջ մտել էր, քանզի իրեն պետք էր ձերբազատվել Կրեմլից ու պահել աթոռը և իր կարծիքով դրա լավագույն տարբերակը Բոլթոնի պլան մտնելն էր։

Ժամանակի ընթացքում Փաշինյանը երևի զգաց, որ Բոլթոնի պլանն իրագործելու հարցում նա չունի դաշնակիցներ Արցախում, իսկ Հայաստանում կարող է հույս դնել միայն Լևոն Տեր–Պետրոսյանի և Հայաստանում արևմտյան այն դրածոների վրա, որոնք խրախուսում են ներքաղաքական վենդետտաներն ու Հայաստանի կազմաքանդումը «անցումային արդարադատության» միջոցով։ Իսկ դրանք անկայուն ու թույլ դաշնակիցներ են։

Բացի այդ՝ Փաշինյանը վախեցավ, որ եթե շատ խորանա Բոլթոնի պլանի իրագործման հարցում, ապա կկորցնի իշխանությունն այնպես, ինչպես ՀՀ 1–ին նախագահը կորցրեց 1998–ին։

Հիմա նա հետ է ուզում քաշվել և ակնկալում է ՌԴ–ի ու ԵՄ–ի աջակցությունը պատերազմ թույլ չտալու հարցում։ Իսկ այն, որ բանակցային գործընթացի փաստացի տապալման ու փակուղային իրավիճակի արդյունքում մեծացել է պատերազմի վտանգը, հասկանում է անգամ դիվանագիտական ու քաղաքական հարցերում ոտաբոբիկ Փաշինյանը։

Ի՞նչ է սպասվում

Ադրբեջանում հիմա շոկ է և կատաղություն միաժամանակ։ Նրանք արդեն բացահայտ են հայտարարում, որ պետք է մինչև վերջ կառչել Բոլթոնի պլանից ու ԱՄՆ–ից ստանալ ռազմական գործողություններ սկսելու «դաբրոն», քանզի դրա լեգիտիմ իրավունքը տվել է Փաշինյանը՝ իր կարճատես դիվանագիտությամբ։

ՌԴ–ում շատ լավ հաշվում են Բաքվի այդ մտադրությունները, և պատահական չէ, որ ռուսական «Կոմերսանտում» տեղեկատվական արտահոսք կազմակերպվեց այն մասին, որ ՌԴ–ն կործանիչներ է վաճառելու (դե ֆակտո՝ նվիրելու) Հայաստանին։

Եվ այսպես, «Վերելակային» դիվանագիտությունը, ինչպես և սպասվում էր, անփառունակ վախճան ունեցավ, ու հիմա բանակցությունները փակուղում են. «վերելակը» կանգնած մնացել է հարկերի արանքում։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի խնդիրը պետք է լինի ուժային բոլոր կենտրոնների հետ հավասարակշռություն պահելն ու ներքին կյանքում քաղաքականության փոփոխություն իրականացնելը։ Եթե Փաշինյանը շարունակի քաղաքական հետապնդման ենթարկել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պահպանի «հեռախոսային արդարադատությունը» և ատելության մթնոլորտի տարածումը, ապա դրանից չի շահի առաջին հերթին ինքը։

Հիմա ինքն այնպես է արել, որ ՀՀ–ն մազից է կախված, ու մենք «պատերազմից 5 պակաս» ենք։ ՌԴ–ի հետ պետք է լեզու գտնել, ինչպես նաև թույլ չտալ, որպեսզի ԱՄՆ–ը իրեն պարտված կողմ զգա «վերելակային» դիվանագիտության մեջ (ԵՄ–ն Արցախի հարցում խնդիր չունի, և Մերկելը հաստատեց դա)։

Կկարողանա՞ այս նուրբ խաղը վարել Փաշինյանի իշխանությունը։ Մինչև այժմ նրա ու Մնացականյանի վարած գծից լավ հոտ չի եկել։ Չի՛ կարելի խնդիրներ ստեղծել, հետո փորձել հերոսաբար հաղթահարել դրանք՝ հարվածի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: