Խմբագրական

Փետրվարի 13, 2019 20:53

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտարարել է «տնտեսական հեղափոխության» մասին: Ծրագրում լոզունգից բացի՝ այլ բան չկա: Ավելի ճիշտ՝ կա, բայց դա ավելի շուտ տնտեսական հակահեղափոխություն է, եթե, իհարկե, մի պահ ընդունենք, որ «տնտեսության աճ», «բիզնեսի զարգացում» և «հեղափոխություն» բառերը կարելի է մեկ նախադասության մեջ տեղավորել ու ստանալ դրական արդյունք:

Դատելով այն մակրոտնտեսական ցուցանիշներից, որոնք գործադիր իշխանությունը սահմանել է որպես նպատակային՝ ոչ մի հեղափոխություն դրական իմաստով չի սպասվում: Քանզի 4-տոկոսանոց պլանային գնաճի պայմաններում ՀՆԱ 5 տոկոս աճը նշանակում է տեղում դոփել:

«Տնտեսական հեղափոխություն» իրականացնող սուբյեկտները

«Տնտեսական հեղափոխության» տակ Փաշինյանը, թերևս, նկատի ունի տնտեսության էական աճն ու ժողովրդի բարեկեցության մակարդակի կտրուկ բարձրացումը: Սակայն դրանք միայն կարող են բարի ցանկություններ լինել: Իրականում ճիշտ հակառակն է սպասվում, և ահա թե ինչու:

Կառավարության ծրագրի ներկայացումը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը «տնտեսական հեղափոխություն» իրականացնող 2 սուբյեկտ է տեսնում՝ ա) ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները, բ) անձամբ ինքը:

Լավ ապրելու համար, ըստ Փաշինյանի, քաղաքացին պետք է պահանջի ՀԴՄ կտրոնը: Եթե չպահանջի, ուրեմն տնտեսական հեղափոխություն չի լինի (ահա՜ թե որտեղ է գտնվում կախարդական փայտիկը. ՀԴՄ տպող սարքի մեջ):

Նկատենք, որ ՀԴՄ-ն իրականում «ատմազկա» է, որովհետև իշխանության ֆունկցիաների վատ իրականացման դեպքում «ժողովրդի վարչապետը» միշտ կարող է արդարանալ, թե բա՝ հպարտ քաղաքացիները ՀԴՄ կտրոնը լավ չեն պահանջում, ու ինքը այդ իսկ պատճառով չի կարողանում ենթակառուցվածքները զարգացնել, սոցիալական վիճակը բարելավել և այլն:

Այսպիսով, «տնտեսական հեղափոխության» սուբյեկտ հռչակվող ՀԴՄ պահանջող քաղաքացին իրականում ոչ թե սուբյեկտ է, այլ կառավարության կողմից մանիպուլացվող ու խոստումներով կերակրվող օբյեկտ:

Ինչ վերաբերում է «տնտեսական հեղափոխության» իրականացման մեջ իր դերին, ապա այդ մասին կառավարության ծրագրում չկա: Փոխարենը՝ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ինչ է պատրաստվում անել:

Հոկտեմբերյան հեղափոխություն անել չպատրաստվող Փաշինյանն իրականում պլանավորում է բոլշևիկյան մեթոդներ կիրառել տնտեսության մեջ, ինչը նրան հնարավորություն կտա վերսահմանադրական ու վերդատական մարմին դառնալ՝ սուլթանական-թուրքմենբաշիական լիազորություններով։

Բանն այն է, որ Փաշինյանը պատրաստվում է, այսպես կոչված, անցումային արդարադատության շրջանակներում առաջնորդվել մեղավորության կանխավարկածով ու գույքային բռնագանձումների գնալ՝ առանց մեղադրական դատավճիռների:

Փաշինյանն ասում է՝ եթե որևէ մեկը չկարողանա ապացուցել, թե որտեղից իրեն այս կամ այն գույքը, ապա իրենք, մեղավորության կանխավարկածից ելնելով, կարող են բռնագանձել այդ գույքը:

Սա առաջին հայացքից ժողովրդի շահերից բխող գործըթնաց է՝ «Վերադարձնենք թալանը» պոպուլիստական ու ամբոխահաճո կարգախոսի շրջանակներում, բայց իրականում դա կոռուպցիայի բազմապատկում ու գերթալան է նշանակում: Հողը՝ գյուղացուն, իսկ գործարանը՝ բանվորներին խոստում մի անգամ արդեն տվել են, ու տեսել ենք արդյունքը:

«Մեղավորության կանխավարկածի» կիրառումն անխուսափելիորեն բերելու է տոտալիտար համակարգի ձևավորմանը: Սա կփլուզի տնտեսությունը, տեղի կունենա կապիտալի հսկայական փախուստ Հայաստանից, ու հարված կստանա ներդրումային միջավայրը: Բացի այդ՝ «մեղավորության կանխավարկածը» կդառնա քաղաքական մահակ բոլոր ընդդիմախոսների դեմ ու վերջում կհասնի հպարտ քաղաքացիներին, քանզի «պանդորայի արկղը» բացելուց հետո այն փակելը գրեթե անհնար է, ու եթե գիլյոտինը միանում է, ապա դրա տակ կարող են հայտնվել բոլորը: Վերջում, իհարկե, «պանդորայի արկղը» բացողները կհայտնվեն գիլյոտինի տակ, բայց դա արդեն երկրորդական հարց է, քանզի մինչև այդ կարող ենք պետություն կորցնել:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե որոշ մարդկանցից գույքը խլելը լավ բան է, բայց խնդիրն այն է, որ պետությունն ունի բոլոր գործիքները դատաիրավական համակարգի միջոցով պարզելու, թե ինչն ինչոց է: Եթե կապացուցվի թալանը, և կլինի արդար դատավարություն, ապա որևէ խնդիր չկա: Մինչդեռ Փաշինյանն ուզում է շրջանցել դատական համակարգն ու վերսահմանադրական լիազորություններով պարզապես բռի մեջ պահել ամբողջ դաշտը՝ վերից վար: Այդ պայմաններում բոլոր պոտենցիալ ընդդիմախոսները կարող են ընկնել «մեղավորության կանխավարկածի» հոդվածի տակ, փոքրից մինչև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները կարող են հայտնվել մեղադրյալի կարգավիճակում:

Փաշինյանն ուզում է արմենբաշի դառնալ

«Մեղավորության կանխավարկածի» կիրառմամբ Փաշինյանը փաստացի արմենբաշիական տնտեսաքաղաքական համակարգ է ուզում կառուցել՝ արմենբաշու դերում տեսնելով, բնականաբար, ինքն իրեն:

Իսկ հիմա ամենամտահոգիչի մասին: «Մեղավորության կանխավարկածը», կազմալուծելով տնտեսությունը, շեշտակի հարված է հասցնելու մեր բանակին ու Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Քանզի թուլացած ու բզկտված տնտեսությունը, պառակտված ու թշնամացած հասարակությունը («մեղավորության կանխավարկածն» այլ բան չի ենթադրում) չի կարողանալու բառիս բարոյական ու նյութատեխնիկական առումներով մարտունակ բանակ ունենալ:

Գիտակցո՞ւմ է այս ամենը Փաշինյանը, դժվար է ասել: Մեկ բան հստակ է՝ եթե «անցումային արդարադատությունն» այս հայեցակարգով է իրականացվելու, ապա դա ավելի մեծ սպառնալիք է Հայաստանին ու Արցախին, քան թուրք-ադրբեջանական բանակի հնարավոր հարձակումը: Կիրառել նման մեխանիզմ նշանակում է երկիրը ներսից պայթեցնել:

Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: