Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Մարտ 23, 2019 20:09 Այդ մտածողությունն ամեն օր մենք ենք խորացնում։
Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Մարտ 23, 2019 08:54 Այս ընտանիքի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիրը հասավ կրիտիկական վիճակի։

Մեկնաբանություն

Փետրվարի 20, 2019 13:55

Նիկոլ/Սաշիկ՝ 50/50 (տեսանյութ)

Նիկոլ/Սաշիկ՝ 50/50 (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրը՝ Սաշիկը, միֆականացված կերպար է։ Նրա մասին գրեթե միշտ վատ բաներ են ասվել։ Ծուխն, իհարկե, առանց կրակ չի եղել, բայց բամբասանքն էլ է ահագին եղել։

Ի դեպ, Սաշիկից բացասական հերոս կերտելը ձեռնտու էր բոլորին, քանզի ոչ միայն ընդդիմադիրներն էին խրոխտ տեսք ընդունում նրան քննադատելիս, այլ նաև իրական սաշիկները Սաշիկի հետևում թաքնվելու հնարավորություն էին ստանում։

Սաշիկի մասին ամենատարածված խոսակցությունը «50/50»–ն է։ Ասում էին՝ Սաշիկը բիզնեսմենների փայերի կեսը խլում է։ Այդ թեմայով տարբեր պատմություններ էին շրջանառվում, անեկդոտներ հորինվում, ու պոպուլիստական ձևակերպումներ հնչում։

«50/50»–ի մասին ամենաշատը խոսում ու էժանագին «աչոկներ» էր հավաքում Բ26–ին կից ընդդիմադիր աշխատող Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ դառնալուց հետո էլ նա շարունակեց խոսել «50/50»–ի մասին, բայց հետաքրքրականն այն է, որ 50/50 տարբերակով փայխլոցիի գեթ մեկ դեպք չհայտնաբերեց Նիկոլի իրավապահ համակարգը։ Փոխարենը՝ օրերս հայտնաբերվեց 50/50–ի շատ կոնկրետ դեպք ... Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Այս դեպքն իրական է։ Գործող անձինք հայտնի են, հայտնի են փայի չափն ու բաշխման տոկոսը։ «Սաշիկը» տվյալ դեպքում Նիկոլն է, մյուս 50 տոկոսի տերը՝ պետբյուջեն, իսկ գումար կորցնողը, այսինքն՝ ռեկետի ենթարկվողը՝ Ալեքսանդրը։

Նիկոլը փա՞յ մտավ պետության հետ

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներից մեկում խոսում էր այն մասին, որ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային հաշվի վրա 30 միլիոն դոլար փող կա, բայց իրենք չեն կարողանում այն վերցնել։

Հետո տարածվեց, որ Սաշիկը 30 միլիոնը փոխանցել է պետությանը։ Սաշիկենք սկզբում հերքեցին, որ նման բան է եղել, իսկ հետո վարչապետի աշխատակազմից պաշտոնապես հաստատվեց, որ Սաշիկը կամավոր անհատույց փող է փոխանցել պետությանը 18,5 միլիոն դոլարի չափով։ Դա 30 միլիոնի կեսից մի փոքր ավելին է։ Այսինքն՝ հայտարարվածի կեսի չափ է խլվել Սաշիկից։

Սաշիկենք հիմա չեն խոսում այդ մասին։ Իսկ խոսելու կարիք կա, քանզի պետք է հասկանալ, թե ինչ են նշանակում «անհատույց» և «կամավոր» բառերը։ Եվ ամենակարևորը՝ այդ ինչպե՞ս և ինչո՞ւ է Սաշիկը փող փոխանցում պետությանը, և արդյոք այլ տեղեր նա չի՞ փոխանցել։

Եթե «թարգմանենք» «կամավոր» և «անհատույց» բառերը և հաշվի առնենք փոխանցված գումարի չափը, ապա կարող ենք հետևյալ ողջամիտ կասկածը հայտնել այս առերևույթ կոռուպցիոն երևույթի և իշխանական ռեկետի թեմայով։

Ենթադրվում է, որ Սաշիկին Նիկոլենք ասել են՝ էդ 30 միլիոնը տուր մեզ, ու խնդիր չես ունենա իրավապահ համակարգի հետ։ Սաշիկը համաձայնել է։ Նիկոլն էլ ասել է՝ լա՛վ, որ համաձայն ես, այդ դեպքում եկ այսպես անենք՝ 30–ի կեսը տուր բանակի համար, բայց ոչ թե բյուջեով, այլ «լևի» տարբերակով, իսկ մյուս կեսի չափով պետբյուջե մուտք արա, որ շոուի բան ունենանք։ Դե, Սաշիկի համար էլ ի՞նչ տարբերություն՝ «բանակի՞ն», այսինքն՝ Նիկոլին է տալի՞ս, թե՞ պետբյուջեին։ Միևնույն է, երկուսն էլ Նիկոլ են, ով հանրային վերահսկողության տակ չէ։ Սաշիկի համար կարևորը չհետապնդվելն է եղել։ Արդյունքում՝ Նիկոլը 50/50 փայ է մտել, բայց ոչ թե Սաշիկի, այլ պետության հետ։ Սաշիկը, ենթադրաբար, «քցվել է» ամբողջությամբ, այսինքն՝ 30 միլիոնի չափով։

Սա, կրկնենք, ենթադրություն է, բայց ենթադրություն, որը շա՜տ ողջամիտ կասկածներ է առաջացնում և ստուգման կարիք ունի։ ՀՔԾ–ն Սիլվայի հետ խաղեր տալուց բացի՝ լավ կանի՝ այս գործով զբաղվի։ Քանզի առերևույթ կոռուպցիայի ու ռեկետի հոտ է գալիս։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանի ակնարկած սենյակներից մեկը բացահայտվեց (տեսանյութ)

Փաշինյանի ակնարկած սենյակներից մեկը բացահայտվեց (տեսանյութ)

Մարտ 22, 2019 10:15 Ավինյանը Փաշինյանի համեմատ ադեկվատ է։ Իսկ ցանկացած քիչ թե շատ ադեկվատ մարդ, առավել ևս՝ պաշտոնյա, չի կարող հակասություն չունենալ Նիկոլի հետ։
«Տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան էությունը (տեսանյութ)

«Տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան էությունը (տեսանյութ)

Մարտ 21, 2019 16:35 Շարիկովների ու Շվոնդերների պակաս «Իմ քայլում» չկա:
Ինչու է ստում և անբարոյական քայլեր անում Վահան Շիրխանյանը

Ինչու է ստում և անբարոյական քայլեր անում Վահան Շիրխանյանը

Մարտ 21, 2019 10:38 Շիրխանյանին օգտագործում և ուղղորդո՞ւմ են, թե՞ ինքն է իրեն առաջարկում որպես օգտագործվող և ուղղորդվող։
Պոեզիա և քաղաքականություն. Փաշինյան VS Թուրքմենբաշի (տեսանյութ)

Պոեզիա և քաղաքականություն. Փաշինյան VS Թուրքմենբաշի (տեսանյութ)

Մարտ 20, 2019 10:35 Թե ով է որպես բանաստեղծ ավելի լավը՝ Նիկո՞լը, թե՞ Թուրքմենբաշին, արդեն ճաշակի ու դաստիարակության խնդիր է։
Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Մարտ 19, 2019 20:20 Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Քո լեզուն քո թշնամին է» ձևակերպումը:
Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները (տեսանյութ)

Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները (տեսանյութ)

Մարտ 18, 2019 18:55 Թե ինչու են հեղափոխականները առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում Լֆիկի նկատմամբ, կարելի է կռահել: Թե ինչու է վերջինս սիրով լցված հեղափոխականների նկատմամբ, դա էլ դժվար չէ կռահել:
Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Մարտ 18, 2019 15:41 Բադալյանն իր գրառմամբ անկեղծացել էր ու Թումանյանի հայտնի ստեղծագործության հերոս Գիքորի պես տան խոսակցությունն արտացոլել ֆեյսբուքյան իր էջում:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Մարտ 18, 2019 12:00 «Ո՛չ, ո՛չ»–ի արդյունքում մենք դաշնակից ենք կորցնում, նորը չենք գտնում ու բոլորի համար դառնում անվստահելի։
Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մարտ 15, 2019 15:52 Ամեն մի հեղափոխական թիմ իր մեծ ու փոքր վիշինսկիներն ու ենիչերիներն ունի:
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Մարտ 15, 2019 12:04 Սրանք «աբիժնիկների», բոմժերի ու նախկին հաճախորդների իշխանություն են ձևավորել, քանզի իրենք են այդպիսին։
ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

Մարտ 14, 2019 19:00 «Թավշյա հեղափոխությունը» յուրօրինակ ցեղասպանություն իրականացրեց: Քաղաքացիական ակԾիվիստը՝ որպես տեսակ,՝ վերացավ:
«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

Մարտ 14, 2019 10:55 Միայն հեղափոխական Լֆիկով գարուն չի գա։ ... Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս նեոբոլշևիկյան էքսպերիմենտին։
Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Մարտ 13, 2019 16:50 Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական կուսության» շրջանն ավարտվեց։ Մտնում ենք բանակցային տուրբուլենտության շրջան։
Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Մարտ 13, 2019 16:25 Հիմա Փաշինյանը կազանյան գործընթացի շրջանակներում է բանակցելու: Իսկ դա նշանակում է, որ նա հետ է կանգնում իր նախկին հայտարարություններից:
Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Մարտ 12, 2019 11:50 Ամուլսարի հանքի ոդիսականը բազմաթիվ հարցեր է առաջացնում, իսկ կառավարության անգործությունը՝ կասկածներ։
Նիկոլը սխալվեց ...

Նիկոլը սխալվեց ...

Մարտ 11, 2019 13:35 Նախորդ տարի իշխանափոխությունը տեղի ունեցավ խոստման ու դրա չկատարման պատճառով։ Հիմա խոստումից խուսափում է Փաշինյանը, ընդ որում՝ շատ ավելի ռազմավարական նշանակության հարցում։
«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

Մարտ 11, 2019 11:50 Արևմտյան կառույցների ու գրանտատուների համար կան լավ ու վատ, սև ու սպիտակ քաղակտիվիստներ։
«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

Մարտ 10, 2019 17:32 «Հեղափոխականների» վերջին հանգրվանը հակակոռուպցիոն «պայքարիստ» դառնալն է։
Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Մարտ 10, 2019 15:35 Համանախագահների հայտարարությունը Փաշինյանին բերում է պատասխանատվության դաշտ, ինչից «ժողովրդի վարչապետն» ամեն կերպ փախչում էր։
Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Մարտ 10, 2019 10:45 Երբ Տեր–Պետրոսյանը խոսում է Փաշինյանի անվտանգությունից, դա հուշում է, որ քաղաքական սպանությունների տարիներին նախագահ եղածի մտքով նաև սադրանք է անցնում։