Լրահոս

02.05.2026 13:52


Դարբնիկ գյուղում բшխվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրшվորներ

Դարբնիկ գյուղում բшխվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրшվորներ

Երեկ՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են 65-ամյա Հարություն Յ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արա Զ․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից Արա Զ․-ի վիճակը գնահատվել է ծանր։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը