Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Մայիս 25, 2019 11:40 Արգելափակել դատարանների գործունեությունը՝ Սահմանադրության խախտում։
Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Մայիս 25, 2019 09:15 Ավերիչ գործողությունների հեղինակներին պատժելու փուլ ենք ունենալու։

Աշխարհ

Մարտ 01, 2019 17:19

Թուրքիան կարող է զրկվել ամերիկյան կործանիչների նոր խմբաքանակ ստանալուց

Թուրքիան կարող է զրկվել ամերիկյան կործանիչների նոր խմբաքանակ ստանալուց

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի «Fort Worth» բազայում այս օրերին ուսումնական թռիչքներ են սկսել իրականացնել ամերիկյան նոր սերնդի F-35 ռազմական ինքնաթիռները։ Դրանք պետք է մատակարարվեն Թուրքիային, սակայն առայժմ կմնան ԱՄՆ-ում, քանի որ թուրք օդաչուները շուրջ 1 տարի դեռ պիտի համապատասխան փորձաշրջան ու դասընթացներ անցնեն։

2018-ի հունիսի 21-ին ԱՄՆ-ում կազմակերպվել էր արարողություն, որի ընթացքում Թուրքիային էին հանձնվել երկու հատ F-35 ինքնաթիռ։ Այդ ինքնաթիռները նույնպես չէին ուղարկվել Թուրքիա, քանի որ օդաչուները պետք է պատրաստություն անցնեին։

Այս պահին Թուրքիան դեռևս չի ստացել որևէ F-35: Այդ ինքնաթիռների մատակարարման հետ կապված առկա են մի շարք խնդիրներ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։ Մի քանի օր առաջ Թրամփը ստորագրել էր օրենք, ըստ որի, եթե Թուրքիան Ռուսաստանից ստանա S-400 զենիթահթրռային ՀՕՊ համակարգերը, ապա ԱՄՆ-ն չի մատակարարի մնացած ինքնաթիռները։

Եթե, այնուամենայնիվ, Թուրքիան գնի S-400-ները Ռուսաստանից, ապա Թրամփի ընդունած օրենքը չի անդրադառնալու Թուրքիային արդեն իսկ հանձնված, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող առաջին երկու F-35-երի վրա։

Ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ Թուրքիան մինչև 2020թ. ավարտը պետք է ստանա ընդհանուր 100 միավոր F-35:

Տեղեկացնենք, որ F-35 կործանիչներն իրենց առաջին թռիչքները կատարել են 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Ինքնաթիռները կարող են կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մայիս 25, 2019 12:10 Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Մայիս 25, 2019 07:36 Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։
Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Մայիս 24, 2019 20:07 Աջակցել է քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին:
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Մայիս 24, 2019 19:04 Խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո:
Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Մայիս 24, 2019 16:35 Անհրաժեշտ է կատարել ժողովրդին տված խոստումը։
Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Մայիս 24, 2019 15:41 Քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը:
«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

Մայիս 24, 2019 15:40 Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ։
Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Մայիս 23, 2019 21:05 Մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։
Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին

Մայիս 23, 2019 19:10 Հանրապետության 101-ամյակի կապակցությամբ: