Գլխապտույտ հաջողություններից

Գլխապտույտ հաջողություններից

Մարտ 21, 2019 22:35 Չեմ կարծում, թե ճիշտ որոշում է սեփական իշխանության հասնելու օրը հռչակել համապետական տոն։
Ո՞ւմ հույսին է մնացել «տնտեսական հեղափոխությունը»

Ո՞ւմ հույսին է մնացել «տնտեսական հեղափոխությունը»

Մարտ 21, 2019 12:02 Այս 4 սուբյեկտներն, ի դեպ, «նիսյա» են։

Խմբագրական

Մարտ 12, 2019 18:40

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության ֆոնին Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ստեփանակերտ՝ նախաձեռնելով Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սա լավ մեսիջ էր իր ձևի մեջ, բայց ցավոք կրկին կաղեց բովանդակային կողմը:

Բանակցությո՞ւն, թե՞ պատերազմ

Փաշինյանի ելույթը ցույց տվեց, որ նա նպատակը շփոթում է միջոցի հետ և ձևին ավելի կարևոր տեղ տալիս, քան բովանդակությանը:

«Խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում: ... Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»,-մասնավորապես նշել է վաչապետ Փաշինյանը:

Նրա խոսքից բխում է, որ պաշտոնական Երևանը որպես գլխավոր նպատակ է դիտարկում Արցախի ներգրավվածությունը հակամարտության բանակցություններում: Դա միջին վիճակագրական քաղաքացու ականջի համար հաճելի ձևակերպում է, բայց բաց է մնում այն հարցը, որ եթե Ադրբեջանն ու միջնորդները չեն ընդունում Արցախի ներգրավման Երևանի մոտեցումը, ապա ո՞րն է լինելու դրանից հետո Փաշինյանի քայլը: Նա չի՞ մասնակցելու բանակցություններին: Բայց չէ՞ որ դա փակուղի է մտցնելու բանակցային գործընթացն ու մեծացնելու է պատերազմի հավանականությունը: Ընդ որում՝ Ադրբեջանն այդ դեպքում կունենա ռազմական գործողությունների անցնելու լեգիտիմ իրավունք:

Ինչ խոսք, պատերազմն էլ է հակամարտության կարգավորման սցենար, բայց ՀՀ քաղաքացիները Փաշինյանին տվե՞լ են բանակցությունները պատերազմով փոխարինելու մանդատ: Իհարկե՝ ոչ:

Մեկ այլ հարցադրում անենք Փաշինյանի հնչեցրած մոտեցման կապակցությամբ: Եթե Փաշինյանը չհասնի Արցախը բանակցային սեղանին նստեցնելու իր նպատակին, բայց ստիպված մասնակցի բանակցություններին, ապա դա չի՞ նշանակում, որ Փաշինյանը դրանից հետո կորցնելու է դեմքն ու կշիռը ինչպես ներհայաստանյան լսարանի, այնպես էլ դրսի մոտ: Հետևաբար՝ չի կարելի բանակցություններից առաջ մեկքայլանոց կոմբինացիա մտածել ու մանկական մատի ենթարկվել՝ սեփական նախաձեռնությամբ: Սրանք տարրական բաներ են, բայց, ցավոք, մենք այդ մակարդակի դիվանագիտություն ունենք այս փուլում:

Ո՞րն է Փաշինյանի տեսակետն Արցախի հարցում

Բանակցային գործընթացում շատ ավելի կարևոր է «ինչ», այլ ոչ թե «ինչպես» հարցի պատասխանը: Այսինքն՝ հայկական կողմը պետք է հստակեցնի իր սկզբունքներն ու նշի այն կարմիր գծերը, որոնցից մեկ միլիմետր անգամ հետ չի կանգնի՝ անկախ բանակցային մասնակիցների կազմից:

Կարևորը ոչ թե բանակցության մասնակիցների կազմն է, այլ բանակցության արդյունքը:

Ի դեպ, Հայաստանը ոչ թե պետք է բանակցային գործընթացում իր տեղն ու դերը նվազեցնի, այլ ձգտի տեղ բացել Արցախի համար ու նրա դերն ավելացնել, բայց ոչ Հայաստանի հաշվին:

Ինչ մնում է պաշտոնական Երևանի դիրքորոշման բովանդակային կողմին, ապա Փաշինյանը կրկին խուսափեց այն ներկայացնելուց:

«Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները»,-նշել է Փաշինյանը:

Փաշինյանն ասում է, որ իր նպատակը լեզվակռիվը չէ, բայց դա զարմանալի մոտեցում է, քանզի հակամարտության բանակցությունը, ըստ էության, լեզվակռիվ է և բանակցելուց առաջ դու պետք է քո մեկնաբանությունը հրապարակավ ներկայացնես 3 սկզբունքների ու 6 տարրերի շուրջ, այլ ոչ թե գնաս, տեղում հասկանաս, թե ով ինչպես է մեկնաբանում դրանք:

Պարզ չէ՞ որ Ադրբեջանը Արցախին կարող է տալ լայն ինքնավարության կարգավիճակ, բայց իր տարածքային ամբողջականության շրջանակներում: Հայկական կողմը պետք է հիմա հրապարակավ հայտարարի, որ իր համար սկզբունքային է Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու այդ իրավունքի միջազգային ճանաչմանը հասնելը: Փաշինյանը հենց այսպիսի ձևակերպումներից է խուսափում, ինչն էլ բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս:

Հայ-ադրբեջանական բանակցությունները մեղր բաժանելու գործընթաց չեն: Ի վերջո, գործ ունենք թշնամի պետության հետ:

Բանակցությունները, այո՛, լեզվակռիվ են, այն էլ՝ կոշտ: Բայց լեզվակռվից առաջ, այսպես ասած, խելքակռիվ պետք է լինի: Ուստի՝ բանակցությունից առաջ պետք է բովանդակային կետեր ու հստակ սկզբունքներ նշես, որպեսզի և՛ մեր հանրությունը, և՛ միջազգային հանրությունը, և՛ Ադրբեջանն իմանան, թե որոնք են այն սահմանագծերը, որոնցից հետ չի կանգնելու հայկական կողմը:

«Ես արցախցի չեմ»-ը՝ խուսափողականություն

Եվ այսպես, Փաշինյանը խուսափում է Արցախի հարցով իր առարկայական տեսակետները ներկայացնելուց: Դա երկու բան կարող է նշանակել: Կամ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից ու դիրքորոշում չհայտնելով՝ փորձում է պահել իր «հեղափոխական» կուսությունը, կամ էլ՝ Փաշինյանը պարզապես տեսակետ ու պատկերացում չունի, թե ինչպես է պետք կարգավորել հակամարտությունը և այդ իսկ պատճառով իր միակ մոտեցումն է դարձրել «Ես արցախցի չեմ, ինձ Արցախը չի ընտրել և ուրեմն ես չեմ կարող ներկայացնել Արցախը բանակցություններում» փակուղային տարբերակը:

Թե ինչ զարգացումների է բերելու փաշինյանական այս դիրքորոշումը, դժվար չէ կռահել:

7or.am

Հ.Գ.: Ուշագրավ է, որ Փաշինյանը ցանկություն է հայտնում մասնակցել Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործին: Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, մեր ժողովրդին բաժանել է սևի ու սպիտակի, նպաստել է ներքին թշնամանքի ձևավորմանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ: Փաստորեն:

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը:
Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Նոյեմբեր 07, 2018 14:21 Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում դարձավ հակասական ու էկլեկտիկ (ծայրահեղ խաղաղասիրականից մինչև ռազմատենչ):