Կարծիք

Մարտ 14, 2019 16:51

Փողոցը փակած սրճարանների աշխատակիցների ձայնը լսելով

Փողոցը փակած սրճարանների աշխատակիցների ձայնը լսելով

Մաշտոցի փողոցում նստած սրճարանի աշխատակիցը ջղային ասում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին.
–Վաղը դո՛ւք էլ եք կորցնելու ձեր գործը։
Տղան ի՞նչ իմանա, որ եթե Հայաստանում համատարած գործազրկություն էլ լինի, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցը գործը չի կորցնելու, ու էդպես էլ չի հասկանալու, որ եթե սրճարանը քանդեն, ինչ դժվար է լինելու նրա համար։

Ժամանակին մեծ բողոքներ կային գազոնների վրա սրճարաններ կառուցելու դեմ։ Եվ ոչ միայն սրճարաններ, նաև խանութներ, նայեք Շինարաների փողոցը՝ գազոնների վրա ամբողջ խանութներ են կառուցված։ Շատերը բոյկոտում էին գազոնների վրայի սրճարանները։ Սակայն ժամանակի ընթացքում դժգոհությունը մարեց, և այժմ դժվար է գտնել մեկին, ով հավատարիմ է մնացել իր բոյկոտին։

Օպերայի շրջակայքում գազոնների վրա կառուցված Կետիկնոց, «Մեղեդի» սրճարանները բազմաթիվ մտերիմներիս սիրած տեղերն են։ Ինչո՞ւ էս երկուսը, քանի որ նաև շատ էժան են, ու նաև մինչև ուշ գիշեր՝ 2-3֊ը, երբեմն՝ մինչև 4֊ը բաց են։
Արդեն 15 տարի է անցել, Օպերայի շուրջ սրճարանային կյանքի մի մշակույթ է ձևավորվել, ուր սիրում են այցելել զբոսաշրջիկները։ Սրճարաններն ու նաև խանութները վերակառուցվել են, տնտեսություններ ու աշխատատեղեր են գոյացել, և հիմա անարդար է առանց մարդկանց աշխատանքի հարցը լուծելու՝ վերականգնել նախկին գազոնները, ինչ է թե ճարտարապետական տեսքն ավելի կարևոր է։
Խնդրեմ, նախագիծը կարող են իրականացնել դանդաղորեն՝ ինչ–որ կոմպրոմիսային լուծումներ գտնելով, գազոն ու սրճարան համադրելով կամ այլ կերպ։ Թե՞ վախենում են չհասցնեն, բայց ինչո՞ւ պիտի չհասցնեն, հաջորդ ընտրություններին ինչքա՞ն մնաց։

Նվազող ու աղքատ Հայաստանի համար շռայլություն է առանց մարդկանց գործով ապահովելու, հանուն գազոնների՝ սրճարանները քանդելը։ Եթե քանդում էին, գոնե էն 200 հազար դոլարանոց տոնածառն առնելու տեղն էդ փողով սրճարանների աշխատողների պարապուրդը վճարեին։ Ուրեմն, կարծես պարզ է, որ աղքատ ու արտագաղթող երկրում առաջնայինը սոցիալական հարցերն են և ոչ թե դիզայնը։

Ի դեպ, Կինոմոսկվայի ամառային կինոթատրոնն էլ էին ուզում քանդել, որ վերկանգնեն ինչ–որ ժամանակ այդտեղ եղած եկեղեցին։ Բայց մարդիկ պայքարեցին, քանի որ շենքն ու նոր մշակույթն ավելի կարևոր էր, քան պատմաճարտարապետական արդարությունը։ Ի դեպ, պայքարողների մեջ կար նաև ճարտարապետ, ով այսօր «Իմ քայլը» դաշինքով Երևանի ավագանու անդամ է՝ Արսեն Կարապետյանը։

Սակայն Աբովյան֊Սայաթ Նովա խաչմերուկի Ակադեմիայի շենքը քանդեցին, որ, իբր, վերականգնեն նախկինում դրա տեղը եղած եկեղեցին։ Այն, ինչ կառուցեցին, հաստատ նախկին եկեղեցու հետ կապ չուներ։ Իսկ ակադեմիայի ինստիտուտներն էլ ծվարեցին ինչ–որ ուրիշ շենքերի սենյակներում։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին

Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին

Մայիս 26, 2019 12:15 Պետության «ազատ անկման» այս ընթացքը հանդուրժում են, որ ի՞նչ անեն։
Էս գյադուց հիմա հերթով հրաժարվում են բոլոր իմքայլականները

Էս գյադուց հիմա հերթով հրաժարվում են բոլոր իմքայլականները

Մայիս 26, 2019 11:34 Ազիզ ջան, արդեն հիմա սկսի վազել դեպի Ադրբեջանի սահմանը ու քաղաքական ապաստան խնդրի։
Հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա

Հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա

Մայիս 26, 2019 11:25 Այդ վիճակը արդարացնո՞ւմ է արյան կաթիլները, որ հավակնում է գետ դառնալու:
Ափսոս. ջահել-ՋԻՎԱՆ տղա էր

Ափսոս. ջահել-ՋԻՎԱՆ տղա էր

Մայիս 26, 2019 11:15 Իրավագիտակից քաղաքացիները պետք է թքեն իր դեմքին։
Լյումպենն ուղարկեք տուն

Լյումպենն ուղարկեք տուն

Մայիս 26, 2019 11:10 Իրավիճակի անկառավարելի դառնալու սահմանագիծն անտեսանելի է։
Մարդը մարդու համար դարձել է գայլ

Մարդը մարդու համար դարձել է գայլ

Մայիս 26, 2019 10:38 Երբեք մարդը մարդուն այսքան չի ատել մեր երկրում, իշխանության և ընդդիմության երկրպագուներն այսքան ոխերիմ չեն եղել:
Փաստորեն՝ Նիկոլը պետություն է, Ջիվանը՝ ժողովուրդ

Փաստորեն՝ Նիկոլը պետություն է, Ջիվանը՝ ժողովուրդ

Մայիս 26, 2019 10:00 Ժողովուրդը զզվում է քայլիշխանությունից, ամբոխն էլ կորցնում է ունակությունը ժողովուրդ իմիտացնելու։
Փաշինյանն էս մարդկանց վրա է հենվել

Փաշինյանն էս մարդկանց վրա է հենվել

Մայիս 26, 2019 09:40 Լավ կլինի իրենց արածների համար էլ պատասխանատվություն ստանձնի, ոչ թե քանի պետք են՝ Ժողովուրդ են, իսկ երբ խանգարում եմ՝ սադրիչներ։
И зарплата у тебя маааааленькая

И зарплата у тебя маааааленькая

Մայիս 26, 2019 09:30 Հզոր, հուժկու հանրահավաք։
Կարմիր գծերը շարունակում են հատվել, իրավական մշակույթը շարունակում է գահավիժել

Կարմիր գծերը շարունակում են հատվել, իրավական մշակույթը շարունակում է գահավիժել

Մայիս 26, 2019 09:20 «Ներազգային» թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ։
Ինքնաբուխ սպառնալիք էր (լուսանկար)

Ինքնաբուխ սպառնալիք էր (լուսանկար)

Մայիս 26, 2019 09:00 Նկարում ՀՀ ոստիկանապետը՝ Արցախի նախագահի «գլուխը ցխողների» հետ։
Մեր տնտեսության հաջողակները

Մեր տնտեսության հաջողակները

Մայիս 26, 2019 08:35 1000 խոշոր հարկ մուծողներից միայն 39 ընկերության է «հաջողվել» 100 մլն դրամից ավելի շահութահարկ մուծել:
Փաշինյանի քաղաքական թիմը սպառնում է «քարերով ջարդել Բակո Սահակյանի գլուխը»

Փաշինյանի քաղաքական թիմը սպառնում է «քարերով ջարդել Բակո Սահակյանի գլուխը»

Մայիս 25, 2019 23:30 Ոստիկանությունը էս դեպքով ինչ-որ բան անելո՞ւ է։
Հ1-ը այսօրվա ակցիան ուղիղ եթեր էր տալիս Ֆեյսբուքում

Հ1-ը այսօրվա ակցիան ուղիղ եթեր էր տալիս Ֆեյսբուքում

Մայիս 25, 2019 23:02 Պարզվեց՝ «Իմ քայլը» դաշինքն ասում է, թե կապ չունի այս ակցիայի հետ։
Սա՞ է «ժողովուրդը»

Սա՞ է «ժողովուրդը»

Մայիս 25, 2019 22:50 Ջավախքում մի հին խոսք կա՝ «թանկ ժամանակ քաք մի ուտի, որ էժան ժամանակ քեզ քաք ուտող չասեն»։ 
Վարչապետն այնքան ապաշնորհ գտնվեց, որ մեկ տարում նրա աջակիցների թիվը դարձավ այսքան

Վարչապետն այնքան ապաշնորհ գտնվեց, որ մեկ տարում նրա աջակիցների թիվը դարձավ այսքան

Մայիս 25, 2019 22:28 Ուրախ եմ, որ Հայաստանում աբիժնիկների թիվն այսքան է։
Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի

Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի

Մայիս 25, 2019 17:13 Միահեծան բռնատիրություն ձևավորելու հերթական փուլն է։