Լրահոս

25.03.2019 15:00


Ավտովթար Սարալանջի փողոցում․ 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար Սարալանջի փողոցում․ 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ մարտի 25-ին, ժամը 09:51-ին Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հերացու փողոց գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Բախվել են «Infiniti», «Opel », « Nissan Senatra » և «Toyօta Vitz» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը