Աշխարհ

06.04.2019 10:55


Պուտինը գոհ է մնացել Ամանորի առթիվ Լուկաշենկոյից նվեր ստացած կարտոֆիլից (լուսանկար)

Պուտինը գոհ է մնացել Ամանորի առթիվ Լուկաշենկոյից նվեր ստացած կարտոֆիլից (լուսանկար)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին դուր է եկել Ամանորի առթիվ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից նվեր ստացած կարտոֆիլը։ Այդ մասին, ինչպես հայտնում է rbc.ru-ն, СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, դուր է եկել։ Բելառուսի կարտոֆիլը շատ համեղ է։ Եվ նվերների փոխանակումը տեղի է ունենում պարբերաբար»,- հայտարարել է Պեսկովը։

Սակայն նա դժվարացել է պատասխանել՝ նվեր ստացած կարտոֆիլից կոնկրետ ինչ է պատրաստվել։ Պուտինի խոսնակն ասել է, որ Բելառուսի գյուղատնտեսական արտադրանքը շատ բարձր որակի է, սակայն ընդգծել է, որ «նախագահի խոհանոցին» չի մասնակցում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Մոսկվա կատարած այցի ժամանակ Լուկաշենկոն Պուտինին մի քանի պարկ կարտոֆիլ է նվիրել՝ ամեն մեկում տարբեր տեսակի։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը