«Շաբաթվա կոկտեյլը» 26․05․2019

«Շաբաթվա կոկտեյլը» 26․05․2019

Մայիս 26, 2019 22:10 Այս շաբաթվա ուշագրավ տեսանյութերը։
Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Մայիս 26, 2019 19:50 Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները:

Մեկնաբանություն

Մայիս 03, 2019 13:50

Քերի՛ր քայլարածին, և տակից դուրս կգա «կոռուպցիոն համակարգի մնացորդը» (տեսանյութ)

Քերի՛ր քայլարածին, և տակից դուրս կգա «կոռուպցիոն համակարգի մնացորդը» (տեսանյութ)

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները, դրա արդյունքները և կարևոր մյուս հարցերը (օրինակ՝ Փաշինյան–Մեդվեդև հանդիպման ժամանակ արդյոք քննարկվե՞լ է գազի գնի հարցը, և ինչ լուծում կա այս կարևոր հարցում) թողած՝ հիմնականում քննարկվեց ՀՀ և ՌԴ վարչապետերի մասնակցությամբ հայտնի միջադեպը։

Ցավալի է, բայց բովանդակությունը թողած՝ մեզանում հիմնականում քննարկվում է ձևը։

Այդ ձևի, Մեդվեդևի ծիծաղի ու Փաշինյանի «դուխով» կամ «անդուխ» պահվածքի թեմայով սոցցանցային քննարկումները, թրոլլինգները և «պրիկոլները» հունից հանեցին Փաշինյանին, ու նա ֆեյսբուքյան գրառում արեց՝ իրեն «կպնողներին» պիտակավորելով որպես «կոռուպցիոն համակարգի մնացորդներ»։

Փաշինյանին կարելի է հասկանալ, քանզի եղածը մի բան չէր, բայց այնպես արվեց, որ նա «փչանա»։ «Ժողովրդի վարչապետը», սակայն, ինքն իր վրա պետք է զայրանա ու հերսոտի, քանզի ինքն է տարիներ շարունակ այսպիսի խաղի կանոն քարոզել, ու ինքն է հիմա նորաձև դարձրել բովանդակության փոխարեն ձևի հետևից ընկնելը։ Ինքն է մթնոլորտը կեղտոտելու կանոն սահմանել։ Ինքն է հացի փոխարեն տեսարանը կարևորել։ Ինքն է դրել հանրությունը բաժանելու հիմքերը։

Հիմա Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է։ Երբ սիրո և հանդուրժողականության կարգախոսի ներքո իրականացվում է ատելության ու անհանդուրժողականության քաղաքականություն, բնական է, որ բումերանգի էֆեկտը սկսում է աշխատել։

Ինչ վերաբերում է «կոռուպցիոն համակարգի մնացորդ» ձևակերպմանը, ապա դա առաջին հերթին վերաբերում է քայլարածներին՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած ՀՀԿ–ի այն թերմացքներով, որոնք նախորդ տարվա ապրիլից հետո դարձան թունդ ու թավշյա հեղափոխականներ։

Եթե Փաշինյանը նախորդ ռեժիմի հետ սիլի–բիլի արած չլիներ կամ նորաձև լեզվով ասած՝ «կոռուպցիոն համակարգի մնացորդ» չլիներ, ապա ո՛չ խորհրդարանում կհայտնվեր, ո՛չ կուսակցություն ստեղծելու ռեսուրս կունենար, ոչ էլ «թավշյա հեղափոխությունը» գլուխ կբերեր։

«Թավշյա հեղափոխությունը» ստացվեց, քանզի նախորդ իշխանությունները թերագնահատեցին իրենց հաճախորդներին։ Թերագնահատեցին իրենց մնացորդներին։ Թերագնահատեցին այնպիսի դեմքերի, ինչպիսին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է, ով հիմա «կռուտիտ» է լինում, թե, իբր, նախկինում «ֆիկտիվ» ՀՀԿ–ական է եղել (պարզվում է, որ սույն փոքրիկ Նիկոլը, ըստ մամուլի հրապարակումների, ժամանակին նաև «ֆիկտիվ» ՕԵԿ–ական է եղել և ձեռքի հետ էլ համակրել է Լևոն Տեր–Պետրոսյանին՝ մինչ այդ մասնակցելով 1–ին նախագահի դեմ իրականացվող բողոքի գործողություններին)։

ՀՀԿ–ի «պադվալում» ու քաղաքագիտական դպրոցում պտտվել է նաև «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Լուլուները և մյուսները նույնպես նախորդ իշխանությունների հետ քսմսվել են։

«Իմ քայլը» խմբակցությունում ու նոր իշխանություներին կից շրջանակներում բազմաթիվ այլ «կոռուպցիոն համակարգի մնացորդներ» կան։ Այնպես որ, Փաշինյանը պետք է զգույշ լինի իր ձևակերպումներում։

Մի խոսքով, քերի՛ր քայլարածներին և տակից պարբերաբար դուրս կգան «կոռուպցիոն համակարգի մնացուկները»։ Նկատենք՝ ամենաանհաջող կադրերն ու մնացորդները։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլ Փաշինյանին պետք են մեծ ցնցումներ. ինչո՞ւ

Նիկոլ Փաշինյանին պետք են մեծ ցնցումներ. ինչո՞ւ

Մայիս 24, 2019 13:40 Մնալ փողոցի հույսին նշանակում է գնալ պոպուլիզմի ու մեծ ցնցումների ճանապարհով։
Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Մայիս 24, 2019 12:35 ԱԺ փոխխոսնակի մակարդակով իրենց կողմնակիցներին կոչ են անում գործի դնել «դոնոսի» ինստիտուտը։
Ի՞նչ ցույց տվեց ՀՅԴ–ի հանրահավաքը (ֆոտոշարք)

Ի՞նչ ցույց տվեց ՀՅԴ–ի հանրահավաքը (ֆոտոշարք)

Մայիս 24, 2019 00:10 Հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ Նիկոլի «փողոցային» մենաշնորհը կոտրվեց։ Եվ սա դեռ սկիզբն է։
Հայաստանը «ԶԱՍվեց». Փաշինյանի հերթական ձախողումը

Հայաստանը «ԶԱՍվեց». Փաշինյանի հերթական ձախողումը

Մայիս 23, 2019 10:45 Բայց դե, կարևորը՝ «դուխո՛վ», ժողովո՛ւրդ ջան, դուխո՜վ։
Դեղին քարտ` Փաշինյանին ու իր թրաշամանուկներին

Դեղին քարտ` Փաշինյանին ու իր թրաշամանուկներին

Մայիս 23, 2019 10:20 Եվրոպական հանրությունը բավական կոշտ և աներկբա արձագանքեց «փողոցը» դատարանների վրա քսի տալու արկածախնդիր նախաձեռնությանը։
«Հեղափոխական Հայաստանի» 2 ամիսն ու 2  թիվը

«Հեղափոխական Հայաստանի» 2 ամիսն ու 2 թիվը

Մայիս 22, 2019 21:50 Ի՞նչ տեղի ունեցավ այս 2 ամսվա ընթացքում, և ինչո՞ւ է 2 թվին հաջորդել 2-ը։
Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից (տեսանյութ)

Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից (տեսանյութ)

Մայիս 21, 2019 14:25 Փաշինյանն Ադրբեջանում ոգևորություն է առաջացրել, և հիմա այնտեղ քննարկվում է Արցախի վրա կայծակնային հարձակում իրականացնելու հնարավորությունը:
«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

Մայիս 21, 2019 13:40 Սիրուց մինչև ատելություն և հակառակ ուղղությամբ ընդամենը մեկ «Մարտի 1»-ի գործ է:
«Ծերուկն» անտանելի է դառնում

«Ծերուկն» անտանելի է դառնում

Մայիս 21, 2019 09:45 Իր անփառունակ կառավարումը երկարաձգելու միակ շանսը սահմանադրական կարգն անշրջելիորեն տապալելն է։
Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Մայիս 20, 2019 13:50 Քա՛յլ արա, մերժի՛ր թուրքին։
Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Մայիս 20, 2019 11:20 Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատարանի որոշումն ընդամենը առիթ էր Փաշինյանի համար։
Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Մայիս 19, 2019 12:35 Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ հասարակությանը՝ ամբոխ, իսկ ամբոխին՝ ոհմակ սարքելու արդյունքում ինքը շահելու է, ապա չարաչար սխալվում է։
Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Մայիս 18, 2019 08:14 Քոչարյանը «փախուստի դիմող» չէ. ազատության մեջ մնալով` չի փորձի խոչընդոտել արդարադատությանը, ինչպես ժամանակին` Նիկոլը և Վանոն։
Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Մայիս 17, 2019 18:10 Նիկոլ Փաշինյանի համար Արթուր Դավթյանն այժմ Քոչարյանի «գործով» նրա գլխավոր ներկայացուցիչն ու հույսն է դատարանում:
«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

Մայիս 17, 2019 17:15 Սա ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ իր կողմից չվերահսկվող լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու անթաքույց ցանկության շրջանակներում:
Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Մայիս 17, 2019 13:40 Ռոբերտ Քոչարյանի «գործն» աննախադեպ է բոլոր առումներով։ Այն ամբողջությամբ քաղաքական է։ Իրավական մասը «ջուր» է և կողմնակալ։
Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Մայիս 16, 2019 17:20 Ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակում Փաշինյանը դեմքը փրկելու մի՛ տարբերակ ունի ...
Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Մայիս 16, 2019 16:00 Սարգսյանն ընդառաջ չգնաց Փաշինյանի «կապրիզներին»: Ո՞վ կհաղթի նյարդերի այս պատերազմում:
Լյումպենը տարերքի մեջ է

Լյումպենը տարերքի մեջ է

Մայիս 16, 2019 00:30 Նիկոլականները ծանր են տարել, որ Քոչարյանը մենակ չէ`կան մարդիկ, որոնք գնահատում են 2-րդ նախագահի պաշտոնավարման տարիների արդյունքները և սատարում են նրան։
Դատարանում` ինչպես դատարանում

Դատարանում` ինչպես դատարանում

Մայիս 15, 2019 00:37 Դատավորը որքանո՞վ է պատրաստ «հերոս լինել», կարո՞ղ է վեր կանգնել հեղափոխական կոնյունկտուրայի «թելադրանքից» և քվեարկել «խղճի մտոք»։