Աշխարհ

Մայիս 17, 2019 20:23

Մերկացած Էմիլի Ռատակովսկին հանդես է եկել աբորտների արգելքի դեմ (լուսանկար 18+)

Մերկացած Էմիլի Ռատակովսկին հանդես է եկել աբորտների արգելքի դեմ (լուսանկար 18+)

Ամերիկացի թոփ-մոդել Էմիլի Ռատակովսկին մերկ Է լուսանկարվել՝ հանդես գալով ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգում աբորտներն արգելելու օրենքի դեմ: Լուսանկարը եւ նահանգի սենատորների որոշման մասին իր կարծիքն աղջիկը մայիսի 16-ին զետեղել Է իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

55

Լուսանկարում 27-ամյա Ռատակովսկին կեցվածք Է ընդունել դեմքով դեպի խցիկը՝ ձեռքով ծածկելով կուրծքը:

«Այս շաբաթ 25 սպիտակամորթ տղամարդիկ քվեարկել են Ալաբամայում նույնիսկ ինցեստի եւ բռնաբարության դեպքերում աբորտների արգելք սահմանելու օգտին: Այս տղամարդիկ կանգնած են իշխանության գլուխ եւ իրենց կամքն են պարտադրում կանանց՝ պահպանելու հայրիշխանությունը՝ սահմանափակ տնտեսական հնարավորություններով կանանց զրկելով ընտրության իրավունքից»,-մոդելն իր վրդովմունքն Է հայտնել հրապարակմանը կից գրության մեջ: Այնուհետեւ նա նշել Է, որ աբորտները փորձում են արգելել ամենից առաջ այն նահանգներում, որտեղ բնակչության մեջ սեւամորթ կանայք բարձր տոկոս են կազմում, եւ դա, նրա կարծիքով, իսկական ռասիզմ Է եւ մարդկային իրավունքների խախտում:

«Մեր մարմիններն են՝ մեր ընտրությունը»,-եզրափակել Է Ռատակովսկին:

Մայիսի 15-ին ամերիկյան Ալաբամայի նահանգի օրենսդիր ժողովը հավանություն Է տվել աբորտների արգելքի վերաբերյալ օրենքին՝ բացառություններ չանելով բռնաբարության եւ ինցեստի դեպքերի համար:

Օրենքի ընդունման օգտին քվեարկել Է 25 սանատոր, դեմ է արտահայտվել վեցը: Կանանց ազգային կազմակերպությունն արգելքը համարել Է «ոչ սահմանադրական», հայտարարելով, որ դա «աբորտների դեմ հանդես եկող թեկնածուների թափանցիկ փորձն Է՝ քաղաքական աջակցություն ապահովելու առաջիկա ընտրություններում»:

Սթեյսի Ֆոքսը՝ «Ընտանիքի պլանավորում» կազմակերպությունից, այդ որոշումը համարել Է «սեւ օր Ալաբամայի եւ ամբողջ երկրի կանանց համար»: Իր հայտարարության մեջ նա ասել Է, որ Ալաբամայի քաղաքական գործիչները «մշտական խայտառակության մեջ են ապրելու այդ քվեարկության համար, եւ մենք հոգ կտանենք, որ յուրաքանչյուր կին իմանա, թե դա ում ձեռքի գործն Է»:

Այս խորագրի վերջին նյութերը

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Հունիս 24, 2019 18:15 «Տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել»։
Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Հունիս 24, 2019 16:00 Չնայած իշխանությունների զիջումներին։
Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Հունիս 24, 2019 12:53 Խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով:
Թբիլիսիում ակցիաները կշարունակվեն

Թբիլիսիում ակցիաները կշարունակվեն

Հունիս 24, 2019 11:15 Բոլոր գերատեսչությունների շենքերի ուղղությամբ:
NASA-ն հավաստել Է մեթանի հայտնաբերումը Մարսի վրա

NASA-ն հավաստել Է մեթանի հայտնաբերումը Մարսի վրա

Հունիս 24, 2019 10:45 Կարող է վկայել միկրոօրգանիզմների գոյության մասին:
Կարո Փայլան. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»

Կարո Փայլան. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»

Հունիս 24, 2019 08:00 «Այս գիշեր բոլորս միասին շուրջպար կբռնենք»։
Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիս 23, 2019 11:55 Այս մասին որևէ հայտարարություն չի արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Թբիլիսիում ծեծկռտուք է տեղի ունեցել ցույցի ժամանակ (տեսանյութ)

Թբիլիսիում ծեծկռտուք է տեղի ունեցել ցույցի ժամանակ (տեսանյութ)

Հունիս 23, 2019 08:51 Պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը և արտահերթ ընտրություններ:
Դեսպանությունը բողոք է ներկայացրել դատարան՝ Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատելու խնդրով

Դեսպանությունը բողոք է ներկայացրել դատարան՝ Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատելու խնդրով

Հունիս 22, 2019 20:45 «Հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի և նրա հարազատների միջև»:
Վրացական որոշ սրճարաններ ռուս զբոսաշրջիկների համար իրենց ճաշացանկը թանկացրել են 20%-ով

Վրացական որոշ սրճարաններ ռուս զբոսաշրջիկների համար իրենց ճաշացանկը թանկացրել են 20%-ով

Հունիս 22, 2019 11:45 Ի պատասխան ՌԴ կողմից Աբխազիայի և Ցխինվալի «օկուպացմանը»:
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ

Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ

Հունիս 22, 2019 11:35 Պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ։
Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքվածները ցրվել են

Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքվածները ցրվել են

Հունիս 22, 2019 08:50 Բողոքի ցույցի մասնակիցներին միացել էին նաև մեծաթիվ ուսանողներ:
Պուտինն արգելել է ռուսների ավիափոխադրումները դեպի Վրաստան

Պուտինն արգելել է ռուսների ավիափոխադրումները դեպի Վրաստան

Հունիս 22, 2019 08:45 Նաև կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսների վերադարձը:
Թբիլիսիում ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա

Թբիլիսիում ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա

Հունիս 22, 2019 08:40 Նա 13 օր կմնա կալանքի տակ: