Հարցազրույց

Հունիս 06, 2019 21:35

Գարնանային սրացումներն էլ անցան, բայց աչքին սևազգեստ մարդիկ են երևում․ Գառնիկ Իսագուլյան

Գարնանային սրացումներն էլ անցան, բայց աչքին սևազգեստ մարդիկ են երևում․ Գառնիկ Իսագուլյան

Հարցազրույց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ։

-Պարոն Իսագուլյան, Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մեջ ակնարկ կար խորհրդականների մասին, արդյոք դուք ձեզ տեսնո՞ւմ եք այն խորհրդականների շարքում, որոնց հրահանգել են «հող հանձնելու» մասին գրառումներ անել։ Առհասարակ, Արցախի ղեկավարությանը վերագրված մեղադրանքները ինչպե՞ս եք գնահատում, որ պատրաստվում են դավադիր պատերազմ հրահրել, մեղքը գցել Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա։ Այս հայտարարությունները, որոնք սրում են հարաբերությունները, ինչի կարող են հանգեցնել։

-Ես կարծում եմ՝ այս հարցերի լավագույն պատասխանը տվեց նախագահ Բակո Սահակյանը։ Ես կարծում եմ, որ մենք անցնում ենք թույլատրելիի սահմանը։ Եթե ինչ որ բան ունենք ասելու, հրապարակ մամուլով ասում ենք՝ լինելով պետության ղեկավար, ուրեմն պետք է ամբողջական ասել՝ կոնկրետ որ օգնականները, խորհրդականները, երբ, ինչպես։ Ես ՀՀ քաղաքացի եմ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու, Բակո Սահակյանի անմիջական օգնականը կամ խորհրդականը չեմ, եւ եթե նկատել եք, ես ֆեյսբուքյան էջերում ոչինչ չեմ գրում։ Այլ հարց է, որ բազմիցս եմ անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից արված անպատասխանատու հայտարարություններին, որոնք ոչ միայն չեն նպաստում ներպետական հարաբերությունների լավացմանը, այլեւ վտանգում են միջպետական հարաբերությունները։

-Այսօր էլ հայտարարել է սեւազգեստ խմբերի մասին, հորդորել տեղորոշել նրանց, ինչ է սա նշանակում։

-Այո, ընդամենը մեկ օր է անցել, սեւազգեստ մարդիկ են երեւում իր աչքին, սա տարօրինակ երեւույթ է, գարնանային սրացումներն էլ անցան, հիմա ինչ է սա նշանակում, ինչու են սեւազգես մարդիկ երեւում, ես անկեղծ չեմ կարողանում հասկանալ։ Ամեն վայրկյան սպասում ես անպատասխանատու, անհասցե հայտարարությունների։ Հայաստանում շատ շատերը սիրում են մուգ գույնի շորեր հագնել, ինչ անեն՝ վաղվանից էլ չհագնեն։ Թող անվանական հայտարարեն՝ ում նկատի ունեն։ Ժամանակն է լուրջ թեմաներից խոսելու՝ սեւազգեստ, բան․․․Ժամանակն է մեր ձախողումների մեջ դավադրություններ ման չգալ, ժամանակն է հասկանալու, որ ապաշնորհ շրջապատի միջոցով գործ անել հնարավոր չէ։

-Մեղադրանքներ հնչեցին դավադիր պատերազմ կազմակերպելու մասին, դուք հաճախ եք լինում այնտեղ, նկատել եք «դավադիրների»։

-Արդեն երեք օր է Արցախում եմ, այստեղ էի, երբ վարչապետ Փաշինյանի շռնդալից հայտարարությունը եղավ։ Ֆուտբոլային միջոցառում էր, երեկոյան մարդիկ խաղաղ, հանգիստ տրամադրություններ ունեին, ուրախ տրամադրություններ, պատերազմի համար ոչ մի նյութ չկար։ Ես անկեղծ չեմ հասկանում ինչու են նման հայտարարություններ արվում։

-Մեղադրանք հնչեց նախկին իշխանությունների հասցեին, որ չեն տեղեկացրել ինչի շուրջ են բանակցում։

-Ստացվում է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ինչ անում է Նիկոլ Փաշինյանն առաջինն ինքն է անում, առաջինն ինքն է տեղեկացրել,առաջին անգամ փաստաթղթեր տրամադրեց, Արցախի իշխանություններն առաջին անգամ տեսան, համտեսեցին, լավ ինչպես կարելի է։ Շարքային քաղաքացին անգամ գիտի, որ համանախագահող երկրները Բաքու եւ Երեւան այցելելուց հետո անպայման այցելու են Արցախ եւ քննարկում բոլոր այն ծրագրերն ու հարցերը, որոնք առնչվում են Արցախին։ Նույնիսկ դրանց փաստաթուղթ անվանելը ճիշտ չէ, որովհետեւ բուդապեշտյան հանդիպումից հետո որեւէ թուղթ, որի վրա ստորագրություն կա, դրանք սովորական աշխատանքային թղթեր են։ Փաստաթուղթ կարող էին դառնալ, եթե Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների պաշտոնատար անձինք ստորագրեին այդ թղթերի վրա, ինչպես Բուդապեշտում։ Դրանք ընդամենը թղթեր են։

Աղբյուրը՝ hayeli.am

Այս խորագրի վերջին նյութերը

Իշխանության ձեռքին շատ կարևոր փաստաթղթեր կան, թե ինչ սեռական կողմնորոշում ունի Վահե Գրիգորյանը. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Իշխանության ձեռքին շատ կարևոր փաստաթղթեր կան, թե ինչ սեռական կողմնորոշում ունի Վահե Գրիգորյանը. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Հունիս 24, 2019 23:40 Եթե պետք լինի, Հրայր Թովմասյանին մեր ֆիզիկական աջակցությունն էլ ցույց կտանք։
Ժողովուրդը Նիկոլից զզվելու է․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Ժողովուրդը Նիկոլից զզվելու է․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Հունիս 24, 2019 22:00 Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 27-ից հետո ուզում էր փոխվարչապետ դառնալ, Քոչարյանը չդրեց, դրա համար աբիժնիկ է մնացել։
Վահե Գրիգորյանի ասածն անհեթեթություն է. Վազգեն Մանուկյան

Վահե Գրիգորյանի ասածն անհեթեթություն է. Վազգեն Մանուկյան

Հունիս 24, 2019 14:05 Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը փրկելու համար։
«Ինքնահռչակման առումով Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանն առաջինը չեն»․ Արեգնազ Մանուկյան

«Ինքնահռչակման առումով Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանն առաջինը չեն»․ Արեգնազ Մանուկյան

Հունիս 22, 2019 19:13 «Փաշինյանն էլ իրեն հռչակել է որպես ժողովուրդ»։
«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին». Դավիթ Շահնազարյան

«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին». Դավիթ Շահնազարյան

Հունիս 19, 2019 20:22 Այս իշխանությունները ոչ մի բնագավառում որևէ դրական արդյունքի չեն հասել։
Ի՞նչ ճնշման կարող էր չդիմանալ նախագահը.  Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Ի՞նչ ճնշման կարող էր չդիմանալ նախագահը. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հունիս 17, 2019 21:45 «Lեգիտիմության թուղթը» Նիկոլ Փաշինյանը տեսել էր։
«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

Հունիս 16, 2019 13:57 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այդ հրավերի հետ որևէ առնչություն չի ունեցել։
«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

Հունիս 13, 2019 10:21 «Նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով»։
Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Հունիս 12, 2019 18:34 Կալանավորումը չի կարող կիրառվել հավանականության տեսություներից ելնելով։
«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

Հունիս 12, 2019 13:48 Քաղաքական մոտիվացված արդարադատություն։
«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

Հունիս 09, 2019 09:37 Վարչապետի մոտ մոլուցք է դարձել՝ ամեն ինչի մեջ դավադիրներ փնտրելը։