Հարցազրույց

Հունիս 12, 2019 13:48

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների գլխավոր խոչընդոտը, կարծում եմ, հայտնի է բոլորին»,-այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած Փաշինյան-Պուտին բանակցությունների արդյունքներին։

Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատում Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները, սակայն ցանկանում է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որը, ըստ նրա՝ նույնիսկ նկատել են այնպիսի լրատվամիջոցներ, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանի արարողակարգին, և Բուլղարիայի նախագահի ելույթին հաջորդած Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո նույնիսկ ստիպված եղան ասել, որ տնտեսական ֆորումի ընթացքում դատական վատ համակարգի մասին ելույթը բավարար չէ, և, որ ակնկալվում էր, պետք էր, որպեսզի երկրի առաջին դեմքը պատմեր այն մասին, թե ինչ տնտեսական պրոյեկտներ են սպասվում ներդրողներին Հայաստանում։

Նրա գնահատմամբ՝ մեկ տարուց ավելի է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, և տնտեսական պրոյեկտներ չկան, դրանք չկան նույնիսկ թղթի վրա, և դա այս կառավարության գլխավոր թերությունն է։

«Ես կարծում եմ, որ մեկ տարին բավարար էր, որպեսզի գոնե գաղափարները հրապարակվեին։ Տնտեսական ֆորումի ընթացքում չներկայացվեցին տնտեսական պրոյեկտներ, ինչը խոսում է այն մասին, որ դրանք չկան։ Կարելի է արդարացիորեն հպարտանալ նրանով, որ 20 հազար մարդ մեկ տարվա ընթացքում վերադարձել է Հայաստան, բայց դա անպատասխանատու ուրախություն է, քանի որ բավարար չէ պարզապես վերադառնալ, այդ մարդիկ պետք է վաստակեն, ուստի պետք է աշխատատեղեր ստեղծվեն, իսկ ի՞նչ աշխատատեղեր են ստեղծվել այս տարվա ընթացքում»,- նկատեց Կոլերովը։

Անդրադառնալով տնտեսական հեղափոխության գաղափարին՝ Կոլերովն ասաց․

«Տնտեսական հեղափոխություն արեք, բայց մարդկանց, ովքեր վերադառնում են Հայաստան, հարկավոր են աշխատատեղեր, նրանք պետք է գումար վաստակեն, հեղափոխությունը հիանալի է, դրոշակներով գնացինք այս ու այն կողմ, վերադարձանք տուն, հաց չկա։ Ի՞նչ այլ կարծիք կարող է լինել այստեղ։ Սա համար մեկ խնդիրն է Փաշինյանի կառավարության համար։ Ի՞նչ անել տնտեսական զարգացման հետ, ի՞նչ պրոյեկտներ, ի՞նչ աշխատատեղեր ստեղծել»։

Խոսելով հայ-ռուսական բարձր մակարդակի գազային բանակցությունների մասին՝ Կոլերովը նշեց, որ գազը, ի տարբերություն նավթի՝ բորսային ապրանք չէ, բայց գազի գները կրում են տարածաշրջանային բնույթ, ուստի, բնականաբար, քաղաքական գործոնը մեծ է։ Բացի դրանից, նրա խոսքով՝ կա այնպիսի գործիք, ինչպիսին զեղչն է։

«Վերջերս «Գազպրոմն» ուկրաինական քաղաքական գործիչների հետ խոսելիս կրկին հաստատեց, որ պատրաստ է զեղչ տրամադրել։ Այնպես որ, իհարկե, գազի գներն արտահայտում են ընդհանուր տնտեսական և քաղաքական մթնոլորտը, դա թաքցնելն անիմաստ է։ Հարցը միայն մեկն է՝ պարզել «Գազպրոմ Արմենիայի» կառավարման կառուցվածքը և այն, թե կարո՞ղ է արդյոք «Գազպրոմն» ուղիղ կերպով կառավարել այդ կազմակերպությունը, թե՞ պետք է ինչ-որ մեկի հետ պայմանավորվել, ով հանդիսանում է հավելյալ շահառու։ Բայց ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունն ինքը պետք է այս հարցը լուծի։ Սա սպառողական ոլորտ է, սպառում է, ծախսեր են, իսկ շահույթները որտե՞ղ են, աշխատատեղերը և շահույթները որտե՞ղ են։ Սկզբից գործում էր Սահակաշվիլու գաղափարը՝ բոլորին ունեզրկել, տուգանել։ Իսկ հետո պարզվում է, որ Սահակաշվիլիի տուգանքները հրապուրիչ են, բայց տնտեսական խնդիր չեն լուծում»,-ասաց Կոլերովը։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի առաջարկած գազային բանակցային ֆորմատն իրականացվի նաև Հայաստանի դեպքում, Կոլերովն արձագանքեց՝ ասելով, որ հարցն այն է, որ բանակցություն վարել կարելի է նույնիսկ «ամսագրի նկարի հետ», բայց դա արդյունք չի տա։

«Կարելի է բանակցություններ վարել ուկրաինական ընդդիմության հետ, բայց դրանք ապարդյուն կլինեն, քանի որ ընդդիմությունը չի ղեկավարում Ուկրաինայի նավթագազային ոլորտը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսեյ Միլլերն ասել էր, որ «Գազպրոմը» կարող է բանակցել ուկրաինական ընդդիմության հետ։

Հարցին, թե ո՞րն է ներկայումս գլխավոր քաղաքական խնդիրը հայ-ռուսական հարաբերություններում, Մոդեստ Կոլերովը պատասխանեց, որ գլխավոր քաղաքական խնդիրը հայտնի է՝ քաղաքական մոտիվացված արդարադատություն։

«Սկզբում սկսեցին Քոչարյանին նստեցնել մտացածին մեղադրանքով, հետո հասկացան, որ նախ պետք էր անցումային արդարադատություն իրականացնել, իսկ անցումային արդարադատությունը բոլշևիկյան արտակարգ կոմիտեն է, ուզես այստեղ արդարադատություն անել՝ կանես, ոչ՝ ոչ։ Խաղի կայուն կանոնների բացակայությունը հարմար է հեղափոխական իշխանությանը։ Նա իր դիկտատուրան է իրականացնելու այս արդարադատության միջոցով։ Սա է գլխավոր քաղաքական խոչընդոտը»,-իր տեսակետը հայտնեց Կոլերովը։

Սակայն, ըստ նրա՝ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի համաձայնության կգան կողմերը, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործացությունը շարունակվում է, ուստի չենք կարող իմանալ, թե այս հարցում ինչ կլինի։

«Զգացողություն ունեմ, որ այն, ինչ ՌԴ-ն անում է՝ գործընկերության ոգուց ելնելով, իսկ Հայաստանն ընկալում է, որ Ռուսաստանը պարտք է, դա ինձ դուր չի գալիս։ Ռուսաստանը չպե՛տք է։ Ավելին՝ ինձ թվում է, որ երբ պատրաստ լինի Գյումրիի օդանավակայանը, ապա Գյումրիում ռուսական ռազմաբազան խանգարելու է ինքնաթիռներին թռիչքներ անել»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Պետության շարժիչը չի աշխատում. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Պետության շարժիչը չի աշխատում. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հունիս 25, 2019 18:42 Հայաստանի արձագանքը համարժեք չէ։
Մոտ 60 մլն դրամ անհետացել է «Կամազ»-ների գնումով. ո՞ւր են փողերը

Մոտ 60 մլն դրամ անհետացել է «Կամազ»-ների գնումով. ո՞ւր են փողերը

Հունիս 25, 2019 08:47 Կասկածներ ունեմ՝ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված։
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 5-րդ ալիքին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 5-րդ ալիքին (տեսանյութ)

Հունիս 25, 2019 07:05 Անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, Արցախին և իր հետագա անելիքներին։ 
Իշխանության ձեռքին շատ կարևոր փաստաթղթեր կան, թե ինչ սեռական կողմնորոշում ունի Վահե Գրիգորյանը. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Իշխանության ձեռքին շատ կարևոր փաստաթղթեր կան, թե ինչ սեռական կողմնորոշում ունի Վահե Գրիգորյանը. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Հունիս 24, 2019 23:40 Եթե պետք լինի, Հրայր Թովմասյանին մեր ֆիզիկական աջակցությունն էլ ցույց կտանք։
Ժողովուրդը Նիկոլից զզվելու է․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Ժողովուրդը Նիկոլից զզվելու է․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Հունիս 24, 2019 22:00 Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 27-ից հետո ուզում էր փոխվարչապետ դառնալ, Քոչարյանը չդրեց, դրա համար աբիժնիկ է մնացել։
ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան

ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան

Հունիս 24, 2019 21:17 Սահմանադրության դիտավորյալ խեղաթյուրումը չափազանց վտանգավոր քայլ է։
Հայաստանը նման տիպի «բռնապետիկներ» պահելու ռեսուրս չունի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հայաստանը նման տիպի «բռնապետիկներ» պահելու ռեսուրս չունի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հունիս 24, 2019 21:04 Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին:
Վահե Գրիգորյանի ասածն անհեթեթություն է. Վազգեն Մանուկյան

Վահե Գրիգորյանի ասածն անհեթեթություն է. Վազգեն Մանուկյան

Հունիս 24, 2019 14:05 Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը փրկելու համար։
«Ինքնահռչակման առումով Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանն առաջինը չեն»․ Արեգնազ Մանուկյան

«Ինքնահռչակման առումով Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանն առաջինը չեն»․ Արեգնազ Մանուկյան

Հունիս 22, 2019 19:13 «Փաշինյանն էլ իրեն հռչակել է որպես ժողովուրդ»։
«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին». Դավիթ Շահնազարյան

«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին». Դավիթ Շահնազարյան

Հունիս 19, 2019 20:22 Այս իշխանությունները ոչ մի բնագավառում որևէ դրական արդյունքի չեն հասել։
Ի՞նչ ճնշման կարող էր չդիմանալ նախագահը.  Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Ի՞նչ ճնշման կարող էր չդիմանալ նախագահը. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հունիս 17, 2019 21:45 «Lեգիտիմության թուղթը» Նիկոլ Փաշինյանը տեսել էր։
«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

Հունիս 16, 2019 13:57 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այդ հրավերի հետ որևէ առնչություն չի ունեցել։
«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

Հունիս 13, 2019 10:21 «Նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով»։
Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Հունիս 12, 2019 18:34 Կալանավորումը չի կարող կիրառվել հավանականության տեսություներից ելնելով։
«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

Հունիս 12, 2019 13:48 Քաղաքական մոտիվացված արդարադատություն։