Տնտեսական

Հունիս 27, 2019 17:30

ՍԱՏՄ-ը ժամկետանց սննդամթերք է հայտնաբերել «Էվրիկա-95» խանութում

ՍԱՏՄ-ը ժամկետանց սննդամթերք է հայտնաբերել «Էվրիկա-95» խանութում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության՝ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում իրականացված հսկողություն արդյունքում հրապարակված տեսանյութը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել է որպես ահազանգ, որի հիման վրա Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Արմեն Նիկողոսյանին պատկանող այդ իրացման կետում:

Ինչպես հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, դիտարկման արդյունքում հայտնաբերվել են ժամկետանց և թերի մակնշմամբ սննդամթերքներ:

Ժամկետանց

Թխվածքաբլիթ «Աստղաբույլ»՝ 650գր, եփած խոզապուխտ «Գանձասար»՝ 1կգ, սիրողական եփած երշիկ «Աթենք»՝ 200գր, եփած երշիկ մորտադելա «Աթենք»՝ 770գր, նրբերշիկ «Գանձասար»՝ 1 տուփ, նրբերշիկ Չիկագո «Բիելլա»՝ 1 հատ, նրբերշիկ հատուկ «Ցարսկի Պրոդուկտ»՝ 7 տուփ, եփած երշիկ սիրողական «Աթենք»՝ 2 տուփ, եփած երշիկ սիրողական «Ցարսկի Պրոդուկտ»՝ 3 հատ, ալյուր եգիպտացորենի «Կուբանսկայա Մատուշկա»՝ 3 կգ, կրեկեր ծովի աղով՝ 1 տուփ, լուծվող սուրճ «Լոռ»՝ 2 տուփ, կոնֆետ «Ռաֆաելլո»՝ 2 հատ, պահածոյացված սարդինայի ֆիլե՝ 1 տուփ, արգանակ «Գալինա Բլանկա»՝ 147 հատ, շոկոլադե հավաքածու «Ֆեռռերո Ռոշեր»՝ 1 տուփ:

Թերի մակնշմամբ

Պանիր լոռի 2,5 կգ, «Աֆտաբ» հալած յուղ 1.7 կգ, լազանիա 5 տուփ, քաբաբի խճողակ 4 կգ:

Ժամկետնանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, տրվել է մակնշման խախտումները վերացնելու կարգադրագիր:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է թեժ գծի հեռախոսահամարները՝ 010 206040 կամ 012 906090, և հորդորում ահազանգել իրացման և հանրային սննդի կետերում ցանկացած բնույթի՝ սանիտարահիգիենիկ, մակնշման, ժամկետանցության և այլ, խախտումներ նկատելու դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Հուլիս 18, 2019 11:35 Խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից:
«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

Հուլիս 13, 2019 16:10 Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը:
Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Հուլիս 12, 2019 12:00 Հայ-Բրիտանական Գործարարության Պալատն անդրադարձել է Ամուլսարի խնդրին։
26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

Հուլիս 11, 2019 15:05 Նախատեսվում է ստեղծել 11 նոր աշխատատեղ։
Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Հուլիս 09, 2019 13:09 Oրական 6-7 անգամ չեն տուգանել:
ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

Հուլիս 06, 2019 20:36 Դեռ ոչ մի հանգուցալուծում չի նշմարվում։
Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Հուլիս 04, 2019 12:40 Համակարգի առողջացման հնարավորություն կտա։
«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

Հուլիս 03, 2019 12:45 «Ասում են՝ բռնելու ենք, բաց չենք թողնելու»:
Երբ կվճարվեն կենսաթոշակները

Երբ կվճարվեն կենսաթոշակները

Հունիս 28, 2019 16:06 Հունիս ամսվա։
Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Հունիս 28, 2019 13:55 Փաշինյանը այդ պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը։